Անդրուվ
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Օլոմոուց |
Երկիր | Չեխիա |
Հիմնադրված | 1940 |
Անվանված է | Յոսեֆ Անդեր |
Բացված | 1940 |
Սեփականատեր | Սիգմա Օլոմոուց ՖԱ |
Տարողություն | 12 566 |
Տնային թիմ | Սիգմա Օլոմոուց ՖԱ |
Andrův stadion Վիքիպահեստում |
«Անդրուվ» մարզադաշտ (չեխ․՝ Andrův stadion), ֆուտբոլային մարզադաշտ Չեխիայի Օլոմոուց քաղաքում, «Սիգմա» ֆուտբոլային ակումբի տնային ասպարեզը։ Տեղավորում է 12464 հանդիսական[1]։ Չեխիայի ամենաժամանակակից մարզադաշտերից մեկն է և համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի բոլոր չափանիշներին՝ եվրագավաթային և ազգային հավաքականների հանդիպումներ անցկացնելու համար[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտն անվանակոչվել է օլոմոուցցի գործարար Յոսեֆ Անդերի (1888-1976) անունով, որը ֆուտբոլի մեծ երկրպագու էր[3]։
Նրա նախաձեռնությամբ 1938 թվականին Օլոմոուցում սկսվել է նոր ֆուտբոլային մարզադաշտի շինարարությունը։ Երկու տարի անց 20000 հանդիսական տեղավորող մարզադաշտը բացվել է։ Բոլոր նստատեղերը տեղադրված էին մեկ երկաթբետոնե մեծ տրիբունայում, որը, սակայն, շուտով ոչնչացվեց գերմանական զորքերի կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ պայթեցվեց զինամթերքի պահեստը, որը գտնվում էր հենց այդ տրիբունայի տակ[3]։
Պատերազմի ավարտից հետո նրա տեղում կառուցվեց ժամանակավոր փայտե տրիբունա, որը ծառայեց մինչև 1976 թվականը։ 1977 թվականին կառուցվեց նոր՝ ավելի հարմարավետ և ընդարձակ տրիբունա։ 1986 թվականին սկսվեց հանադիպակաց տրիբունայի շինարարությունը[4]։
Հաջորդ խոշոր փոփոխությունները կատարվել են 1998 թվականին, երբ հիմնական տրիբունայի բոլոր տեղերը դարձան նստովի, կառուցվեց ժամանակավոր հարավային տրիբունա, և սկսվեց հյուսիսային տրիբունայի շինարարությունը, որն ավարտվեց երկու տարի անց[4]։
2009 թվականին սկսվեց նոր հարավային տրիբունայի շինարարությունը։ Այն պատճենվեց հյուսիսայինից. այնտեղ, բացի հանդիսատեսի համար 2534 տեղերից (ներառյալ՝ 460 տեղ VIP-անձանց համար)[4], կան 30 հարկաբաժին, էլեկտրոնային մեծ ցուցատախտակ և ակումբի տեխնիկական տարածքներ։ Շինարարությունն ավարտվել է 2009 թվականին[3]։
Նախկին անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին, հիմնականում քաղաքական նկատառումներից ելնելով, մարզադաշտի անվանումը փոխվեց՝ դառնալով «Խաղաղության մարզադաշտ»։ Միայն 1993 թվականին, մարզադաշտի հիմնադիր Յոսեֆ Անդերի նկատմամբ հարգանքից ելնելով, մարզադաշտին վերադարձվեց սկզբնական անվանումը[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսք հարավից
-
Տեսք հյուսիսից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.esmedia.cz, ESMEDIA Interactive. «Fotbalový stadion | SK Sigma Olomouc - Oficiální web fotbalového klubu». www.sigmafotbal.cz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «NA POŘÁDÁNÍ MISTROVSTVÍ JEDNADVACETILETÝCH JE SIGMA PŘIPRAVENA, HLÁSÍ MARTIN RAK». olomouc.cz (չեխերեն).
- ↑ 3,0 3,1 3,2 «Andruv Stadion - Olomouc - The Stadium Guide» (հոլանդերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «OBRAZEM: Co deset let, to nová tribuna. Projděte si stadion v Olomouci». iDNES.cz. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «SK Sigma Olomouc - Stadion». fotbalportal.cz (չեխերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարզադաշտը «Սիգմայի» կայքում Արխիվացված 2017-04-30 Wayback Machine(չեխ.)
- Մարզադաշտի լուսանկարները Fotbalovestadiony.cz կայքում(չեխ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրուվ» հոդվածին։ |
|