Անտոնիո Պադովացի
Անտոնիո Պադովացի | |
---|---|
Ի ծնե | լատին․՝ Fernandus |
Ծնունդ | օգոստոսի 15, 1195[1] |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա[2] |
Վախճան | հունիսի 13, 1231[1] (35 տարեկան) |
Վախճան վայր | Պադովա |
Թաղման վայր | Basilica of Saint Anthony of Padua և Tomb of St. Anthony |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կռոնական կազմակերպություն | Ֆրանցիսկյան միաբանություն |
Սրբացված կարգ | սքանչելագործ և կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Հունիսի 13[3] |
Աշխատանք | կաթոլիկ քահանա և քարոզիչ |
Երկիր | Պորտուգալիայի թագավորություն |
Անտոնիո Պադովացի (լատ. Antonius Patavinus, իտալ. Sant'Antonio di Padova, պորտ. Santo António de Lisboa, օգոստոսի 15, 1195[1], Լիսաբոն, Պորտուգալիա[2] - հունիսի 13, 1231[1], Պադովա), կաթոլիկ սուրբ, քարոզիչ, ֆրանցիսկյան միաբանության ամենահայտնի անդամներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիո Պադովացին ծնվել է 1195 թվականին Լիսաբոնում` հայտնի ասպետ Մարտին դե Բույոնի ընտանիքում։ Մկրտության ժամանակ ստացել է Ֆերնանդո անունը, ունեցել է աշխույժ մանկություն, և հայրը համոզված էր, որ նա նույնպես կընտրի ասպետի ճանապարհը։ Բայց երիտասարդ հասակում Ֆերնանդոն որոշում է դառնալ վանական և ընդունվում Լիսաբոնի Սուրբ Վիկենտիոսի վանք։
Մի քանի տարի անց երիտասարդ վանականը հիասթափվում է վանական կյանքից։ 1212 թվականի Լաս Նավաս դե Տոլոսում, մավրերի դեմ ճակատամարտում հոր մահը, ինչպես նաև ֆրանցիսկյան միաբանության հինգ անդամների տանջալից վախճանի մասին տեղեկանալով՝ որոշում է ավետարան քարոզել։ Հոգու խորքում նա միշտ երազել էր երկնային փառքի մասին, համարելով, որ չկա ավելի հիանալի բան, քան մեռնելը հանուն հավատի։
1220 թվականին Ֆերնանդոն դառնում է ֆրանցիսկյան միաբանության անդամ և ընդունում Անտոնիո վանական անունը։ Նույն տարում նա փորձում է իրագործել իր երազանքը և միաբանության անդամ Ֆիլիպի հետ մեկնում Մարոկկո՝ մուսուլմաններին քրիստոնեություն քարոզելու։ Աֆրիկայում Անտոնիոն հիվանդանում է և ստիպված վերադառնում Եվրոպա։ Վերադարձի ժամանակ նավը փոթորկի է հանդիպում և ենթարկվելով ալիքներին՝ հասնում Սիցիլիա։ Անտոնիոն սրա մեջ տեսնում է Աստծո կամքը և մնում Իտալիայում։ Նա մահանում է Իտալիայում։
Սիցիլիայից Անտոնիոն ուղևորվում է ֆրանցիսկյանների օրդենի գլխավոր ժողովին, որտեղ ծանոթացում է օրդենի հիմնադիր Ֆրանցիսկ Ասիզցու հետ։ Ժողովից հետո Անտոնիոն նրա խնդրանքով ուղևորվում է Ֆորլի քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Մոնտե Պաոլո վանքը, որտեղ ապրում է շատ համեստ կյանքով։ Ֆորլի քաղաքի տոնին նա իր քարոզներով զարմացրում է բոլոր հայտնի բանախոսներին։ Շուտով նրան ուղարկում են աստվածաբան Թովմա Գալոնի մոտ, իսկ ուսում ստանալուց հետո Անտոնիոն սկսում է աստվածաբանություն դասավանդել Բոլոնիայի համալսարանում։
Ֆրանցիսկ Ասիզացին նրան հանձնարարում է դասավանդել նաև հերետիկոս կաթարների կողմից բռնագրավված Հյուսիսային Իտալիայի քաղաքներում։
Անտոնիոն ուղևորվում է Ռիմինի՝ քաղաք, որտեղ կաթարներն ամենաշատ աջակիցներն ունեին։ Նրա տպավորիչ քարոզները և գործած հրաշքներն ուղղորդում են բնակչությանը դեպի եկեղեցի, որից հետո նա շարունակում է իր քարոզներն արդեն Ֆրանսիայի հարավում։ Նա հաջողություններ է ունեցում նաև Թուլուզ քաղաքում, որը այդ ժամանակ պատկանում էր ալբիգոյցիների առաջնորդ Ռայմոն Թուլուզցուն։
Նրա քարոզների, հրաշագործությունների և բարեգործությունների մասին պատմություններն ավելի ու ավելի էին տարածվում, և նրան անվանում էին Սուրբ։ Անտոնիոն հիմնադրում է մի քանի եկեղեցի։ Նա և իր թիմակիցները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի մարդկանց մեջ խաղաղություն սերմանեն։
Իտալիայի բռնակալ Էցելինո III դա Ռոմանոն չափազանց զարմացել էր Անտոնիոյի արիությամբ, որը միայնակ եկել էր ամրոց՝ ամրոցի բոլոր գերիներին և կալանավորներին բաց թողնելու խնդրանքով։ Նրա վերջին օրերն անցան Պադովայում։
Մահից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1232թվականին, մահից անմիջապես հետո, Անտոնիոն սրբադասվում է։
1226 թվականին նրա մասունքները տեղափոխվում են Սուրբ Անտոնիո բազիլիկ (Հյուսիսային Իտալիա, Պադովա), որը կառուցել էին Պադովայի բնակիչները՝ Սուրբ Անտոնիոյի հիշատակին։
1946 թվականի հունվարի 16-ին Պիուս XII պապը Անտոնիո Պադովացուն կարգում է Եկեղեցու ուսուցիչ։
2014թվականի հունիսի 13-ին Պադովայի թանգարանի անտրոպոլոգիայի գիտնականները հետազոտում և 3D տեխնոլոգիաների շնորհիվ վերականգնում են Անտոնիո Պադովացու գլխապատկերը[4]։
Փառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Անտոնիոն համարվում է Լիսաբոնի և Պադովայի հովանավոր սուրբը։ Նրա պատվին է անվանվել Սան Անտոնիո քաղաքը (ԱՄՆ)։ Սուրբ Անտոնիոն համարվում է նաև կարիքավորների և ճամփորդողների հովանավոր։ XIX դարի վերջին եկեղեցին ավանդույթ դարձրեց նվիրատվություն անել աղքատներին («Սուրբ Անտոնիոյի հաց»):Սուրբ Անտոնիոն համարվում էր մի շարք եկեղեցիների հովանավոր։ Գոյություն ունի նաև վանական իգական ժողով՝ «Սուրբ Անտոնիոյի քույրեր», որը զբաղվում է բարեգործությամբ։
Պատկերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի անվանի նկարիչներ պատկերել են Սուրբ Անտոնիոյին իրենց կտավներում։ Նկարները, որպես կանոն պատկերում են նրա կյանքից դրվագներ՝ իր սրբագործությունների մասին։ Դրանցից են ՝ «Մանուկ Հիսուսի գալուստը» (Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո և Անտոնիս վան Դեյք), «Բարեխոսություն՝ ձկներին» (Պաոլո Վերոնեզե), «Սուրբ Անտոնիոյի հրաշքը» (XVI-ի անհայտ նկարիչ)։ Ֆրանսիսկո Սուրբարան և Տիցիանը նույնպես պատկերել են Սուրբ Անտոնիոյին իրենց կտավներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118503510 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 27.
- ↑ Ученые с помощью 3D-технологий воссоздали голову св. Антония Падуанского (ВИДЕО)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Антоний Падуанский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - В. Хунерман. Святой Антоний Падуанский Der Gottesrufen von Padua./ 2-е изд. исп. и доп. — М.: Изд. францисканцев, 2004. ISBN 5-89208-053-6
- Антоний Падуанский // Католическая энциклопедия. — М.: Изд. францисканцев. 2002.
- Dal-Gal, N. St. Anthony of Padua. // The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 9 Aug. 2012(անգլ.)
- Кротов Я. Г. Святой на дереве Արխիվացված 2017-09-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Պադովացի» հոդվածին։ |
|