Աշնան վերջին ամիսը
Աշնան վերջին ամիսը ռուս.՝ Последний месяц осени | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վադիմ Դերբենյով |
Սցենարի հեղինակ | Իոն Դրուցե |
Դերակատարներ | Եվգենի Լեբեդև |
Կինոընկերություն | Մոլդովաֆիլմ |
«Աշնան վերջին ամիսը» (ռուս.՝ «Последний месяц осени»), ռեժիսոր Վադիմ Դերբենյովի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է «Մոլդովա-ֆիլմ» կինոստոիդիայում 1965 թվականին։ Խորհրդային և միջազգային կինոփառատոների մրցանակակիր։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու ծեր ամուսիններ՝ հայրը (Եվգենի Լեբեդև) և մայրը (Վալենտինա Սպերանտովա), երկար տարիներ սպասում են իրենց արդեն հասուն և երկրի տարբեր վայրերում ապրող երեք որդիներին։ Հայրը գնում է և մեկը մյուսի հետևից այցելում նրանցից յուրաքանչյուրին՝ Անտոնին (Ֆադեև), որն անտառապահ է, կամավորաբար ընտրել է մենակյացի կյանք, Անդրեյին (Տիմոֆեև), որը տրակտորիստ-մեխանիկ է, սրտաբաց և ուրախ, ունի արդեն մեծ հյուրընկալ ընտանիք, ինչպես նաև Սերաֆիմին (Սմիրնիտսկի)՝ սիրահարված ուսանողին, որը սկսնակ բանաստեղծ է և մարզիկ։ Հանդիպումներից յուրաքանչյուրն առանձին նովել է, սակայն նրանցից յուրաքանչյուրն հորը համոզում է, որ իր որդիներն արժանի են իրենց համեստ ու ազնիվ ընտանիքին։ Մաքուր խղճով նա վերադառնում է կնոջ մոտ և իր ամենօրյա աշխատանքին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Լեբեդև – հայր
- Վալենտինա Սպերանտովա – մայր
- Մարիա Կրեմնյովա – Մարիա, դուստր
- Նիկոլայ Տիմոֆեև – Անդրեյ, ավագ որդին
- Մայա Բուլգակովա – Գալյա, Անդրեյի կինը
- Վիտալի Ֆադեև – Անտոն, միջնեկ որդին
- Վալենտին Սմիրնիտսկի – Սերաֆիմ, կրտսեր որդին
- Ինոկենտի Սմոկտունովսկի – հեղինակի տեքստ
- Ելենա Պոնսովա – պառավ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Իոն Դրուցե
- Ռեժիսոր՝ Վադիմ Դերբենյով
- Երկրորդ ռեժիսոր՝ Ալեքսանդր Մատվեև
- Օպերատորներ՝ Վադիմ Դերբենյով, Դմիտրի Մոտորնի
- Բեմադրող նկարիչ՝ Անտոն Մատեր
- Կոմպոզիտոր՝ Էդուարդ Լազարև
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում կինեմատոգրաֆիական լուսավորության հիմնական աղբյուրը՝ «Սովետսկի էկրան» (№ 1, 1966 թվական) հանդեսը, ռեժիսոր Վադիմ Դերբենյովի ստեղծագործական ձեռագիրը գնահատել է որպես հավասարակշռված, խոհուն, չափավոր ռիթմիկ։ Նա հրավիրում է անձամբ մասնակցել դրվագների և տեսարանների՝ առանց իր բացատրությունները պարտադրելու տեղի ունեցող գործողությանը։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը բնութագրվում է հետևյալ կերպ[1]․
«Աշնան վերջին ամիսը» չի հավակնում լինել իմաստության դասագիրք, և, իհարկե, այն «կտավ» չէ։ Նրա հեղինակները չեն փորձել բարդ իրավիճակներից քամել «մեծ խնդիրներ»։ Այն հետաքրքրություն չի առաջացնում սյուժեով, և հազիվ թե նրանով կարելի է «զվարճանալ»։ Նրանում առկա է պարզ ճշմարտությունների պոեզիա < ... > և դերասանական բարձր արվեստը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Последний месяц осени» не претендует быть учебником мудрости, и, конечно же, он не «полотно». Авторы его не пытались выжать из незамысловатых ситуаций «большие проблемы». Он не интригует сюжетом, и вряд ли на нём можно «развлечься». В нём есть поэзия простых истин <…> и высокое искусство актёра.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակ (1966 թվական, Կիև) «ժամանակակից թեմայի մշակման համար» ռեժիսոր Վ. Դերբենյովին,
- Մար դել Պլատայի VIII-րդ միջազգային կինոփառատոնում (1966 թվական) Ե. Լեբեդևին շնորհվել է մրցանակ տղամարդու դերի լավագույն կատարման համար, ինչպես նաև Արգենտինայի դերասանական ասոցիացիայի «Սիմփաթիա-մրցանակ» հատուկ մրցանակ[2],
- Կաննի մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային դիտումների Գրան պրի (1967 թվական)։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների։ «Օգոնյոկ» ամսագիրը (թիվ 13, 1966 թվական) առաջին հերթին նշում է Ե. Լեբեդևի և Վ. Սպերանտովայի դերասանական վարպետությունը, որոնք հստակ արտահայտում են «հոգու ազնվությունը, աշխատավոր մարդկանց զգացմունքների լիությունը»[3]։ Մի փոքր ավելի ուշ նույն հրատարակությունը գնահատել է է հեղինակներից յուրաքանչյուրի ներդրումը և պնդել, որ ֆիլմը «ոչ միայն պահպանել է այնպիսի կերպարների միտքն ու պոեզիան, որոնք այդքան լուսավոր ու մաքուր առաջին անգամ ծնվել են դեռ գրական մտահղացման մեջ, այլև ստացել են իրենց նոր՝ ռեժիսորական ծնունդը»[4]։
Ֆիլմի գեղարվեստական բարձր նշանակությունը և Ե. Լեբեդևի կերպարի մարմնավորումը նշում են նաև կինոգիտական աղբյուրները՝ «Խորհրդային կինոյի պատմություն» հանրագիտարան[5], «Խորհրդային կինոյի դերասաններ»[6] և այլ աղբյուրներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Свободин А. Поэзия простых истин // Советский экран : журнал. — 1966. — № 1.
- ↑ Призёры фестиваля 1966 года на IMDb(անգլ.)
- ↑ Брусенцов В. Люди, нужные людям // Огонёк : журнал. — 1966. — № 13. — С. 29.
- ↑ Толченова Н. Обозрение // Огонёк : журнал. — 1966. — № 39. — С. 26.
- ↑ История советского кино. — М.: Искусство, 1978. — Т. 4, 1952-1967. — С. 309.
- ↑ Актёры советского кино. — М.: Искусство, 1972. — Т. 8. — С. 108.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշնան վերջին ամիստ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|