Աշոցք (գետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)
Աշոցք | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 20 կմ |
Ավազանի մակերես | 197 կմ² |
Ջրի ծախս | 4,1 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Քարախաչի լեռնանցք |
Գետաբերանի տեղակայում | Ախուրյան |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Կաթսայաջուր, Հարթաշեն և Վարդաղբյուր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Շիրակի մարզ |
Աշոցք, գետ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի Քարախաչի լեռնանցքի մոտակայքից՝ 2350 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 197 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում կիրճանման է, տեղտեղ՝ ճահճապատ, ստորինում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Սնումը հիմնականում ստորերկրյա 85% և հալոցքային (14%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 4,1 մ³/վ է[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 13 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։