Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների պատժի փորձ
Հույների ցեղասպանություն |
---|
Նախադրյալներ |
Ցեղասպանություն |
Արտաքին օգնություն |
Պատասխանատու կողմեր |
Տես նաև |
Առաջին համաշխարհային պատերազմից հետո փորձ արվեց կամ որոշակի ջանքեր գործադրվեցին պատժելու Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործներին։ Այդ ջանքերը կատարվեցին 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովից սկսած և ի վերջո ներառվեցին 1920 թվականին Օսմանյան կայսրության հետ կնքված Սևրի պայմանագրի։ Պարտված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ իշխանափախություն, կառավարող երիտթուրքական կուսակցությունը իշխանազրկվեց, նրա բարձրագույն ղեկավարները փախուստի դիմեցին երկրից՝ Օսմանյան կայսրությունում իշխանության եկած ուժերի և Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի օգնությամբ։ Նոր օսմանյան կառավարությունը կազմակերպեց Թուրքական ռազմական տրիբունալներ, 1919–1920, որտեղ տեղի ունեցան մի շարք դատավարություններ՝ պատերազմական հանցագործներին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրած, կազմակերպած և իրագործած ոճրագործներին պատժելու համար։ Սակայն Օսմանյան կայսրության ռազմական դատարանների այդ փորձը ձախողվեց, կայսրության ներսում առկա թուրքական ժողովրդական զանգվածների կողմից ցուցաբերված հակազդեցության և օսմանյան նոր իշխանությունների՝ երիտթուրքերի հանդեպ ներողամիտ վերաբերմունքի ու երբեմն թաքուն կամ բացահայտ քաղաքական հովանավորության պատճառով։ Հաղթական Անտանտի տերությունները, որոնք օկուպացրել էին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և այդտեղ հաստատել իրենց ժամանակավոր ռազմական վարչակազմը, ջանքեր գործադրեցին՝ միջազգային տրիբունալ ստեղծելու բրիտանական կայսրության տիրույթ հանդիսացող Մալթա կղզում և դատելու այսպես կոչված Մալթայի աքսորականներին, որոնք կղզում բրիտանական զորքերի կողմից պահվում էին որպես Ռազմագերիներ։ Սակայն այս ջանքերը ևս ձախողվեցին։ Վերջ ի վերջո, Մալթայում ոչ մի տրիբունալ էլ չստեղծվեց և որևէ դատավարություն չիրականացվեց։[1]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (en:European Court of Human Rights) դատավոր Ջովանի Բոնելոն (it:Giovanni Bonello) հավակնում է, թե 1921-ին բանտարկյալներն ազատ արձակվեցին, քանզի 1921 թվականին իրավական շրջանակներ չկային՝ ռազմական հանցագործներին պատժելու համար, որի պատճառն էլ, իր հերթին՝ միջազգային իրավունքում առաջացած իրավական վակուումն էր, ուստի, ի հակասություն թուրքական աղբյուրների, Մալթայում նույնիսկ երբևէ որևէ դատավարություն չի անցկացվել օսմանյան ռազմական հանցագործների նկատմամբ։ Օսմանյան ռազմական հանցագործ-բանտարկյալների ազատ արձակումն իրականացվեց ի փոխանակություն այն 22 բրիտանացի գերիների, որոնք գտնվում էին «միլլիական» շարժման ղեկավարի՝ խռովարար ազգայնական (նախկին երիտթուրք) գեներալ Մուստաֆա Քեմալի ձեռքին։[1][2][3] Դա հանգեցրեց հայերի կողմից Նեմեսիս գործողությունը ձեռնարկելուն, մի գաղտնի գործողություն, որը իրականացվեց Հայերի ցեղասպանությունն իրականացրած և փախուստի դիմած օսմանյան ռազմական հանցագործներին պատժելու նպատակով[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտանտի տերությունների արձագանքը Հայոց ցեղասպանությանը, 1915–1917
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վաշինգտոն ուղարկված զեկույցներից հետո Անտանտի գլխավոր երեք տերությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսական կայսրությունը 1915 թվականի մայիսի 24-ին պաշտոնապես զգուշացում տվեցին Օսմանյան կայսրությանը։ Այն ուղարկվեց հեռագրի տեսքով՝ ԱՄՆ-ի միջոցով։ Հեռագիր Վաշինգտոնից՝ 1915Թ. ՄԱՅԻՍԻ 24։ ԱՄՆ դեսպանություն, Կոստանդնուպոլիս։ «Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարությունը պահանջել է Թուրքական կառավարությանը հանձնել հետևյալ նոտան. Մեջբերման սկզիբը. «Մայիս 24, 1915. Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը ներգրավված է եղել հայերի կոտորածներում Օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ նաև օգնությամբ։ Ապրիլի կեսերին նման կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում և ողջ Կիլիկիայում։ Վանի շրջակա շուրջ 100 գյուղերի բնակիչներ սպանվել են։ Քաղաքի հայկական թաղամասը պաշարված է քրդերի կողմից։ Միևնույն ժամանակ Կ.Պոլսում Օսմանյան կառավարությունն իր կատաղությունն է թափում անպաշտպան հայ բնակչության վրա։ Հաշվի առնելով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր հանցագործությունները` դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բ. Դռանը, որ պատասխանատվության են ենթարկելու ինչպես Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, այնպես էլ նրա այն գործակալներին, ովքեր ներգրավված են հայերի կոտորածներում»[5][5][6][7][8][9][10]։
Օսմանյան Թուրքիայի ռազմական տրիբունալներ, 1919–1920
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 - 1920 թվականներին նախնական ռազմական տրիբունալ էր ստեղծվել Հույների ցեղասպանություն և Հայերի ցեղասպանություն իրականացրած ռազմական հանցագործներին պատժելու համար[11]։
Երիտթուրքերի առաջնորդները՝ Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները ծրագրել, կազմակերպել և իրականացրել էին 1,5 միլիոն հայերի մեծ եղեռնը 1915–1916 թթ., որը հայտնի դարձավ Հայոց ցեղասպանություն անվամբ։ Առաջին համաշխարհային պատերազմից և Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարները և Օսմանյան կայսրության նախկին բարձրագույն ղեկավարները ենթարկվեցին ռազմական դատարանի դատին, և նրանց մեղադրանք առաջադրվեց սահմանադրության խախտման, ռազմական ժամանակաշրջանում հարստացման, հայերի ու հույների կոտորածներ իրականացնելու համար։ Ռազմական տրիբունալը վճիռ կայացրեց՝ կոտորածների կազմակերպիչներին՝ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին մահապատժի ենթարկել։
Բրիտանական արտաքին գործոց նախարարությունը իր սեփական հետաքննություն էր անցկացնում՝ վիճարկելով օսմանյան ռազմական տրիբունալի կողմից դատավարության ճշմարտացի անցկացման հարցը[12]։
Դատարանը նիստեր արեց գրեթե մեկ տարի՝ 1919-ի ապրիլից մինչև 1920-ի մարտը, թեպետ արդեն սկզբնական մի քանի ամսից պարզ էր դարձել, որ այդ դատարանը պարզապես ընդունում է տարատեսակ միջնորդությունները։ Դատավորները հարկ էին համարել դատապարտել մեղադրյալների առաջին խմբին (Էնվեր փաշա և մյուսներ), միայն այն բանից հետո, երբ վերջիններս ապահով լքել էին Թուրքիան։ Ընդ որում, տրիբունալը պարզապես մեծ ցուցադրություն էր անում, թե իբր, ջանքեր է գործադրում արդարությունը հաստատելու համար, սակայն իրականում ոչ մի մտադրություն չուներ վերադարձնելու փախստական մեղադրյալներին։ Բրիտանական ներկայացուցիչ ծովակալ սըր Սոմերսեթ Գուգ-Քալթորփը՝ Somerset Gough-Calthorpe բողոք ներկայացրեց Օսմանյան կայսրության կառավարությանը՝ Բարձր Դռանը, պահանջելով դատավարությունը վերցնել թուրքերի ձեռքից և դատավարական գործընթացները փոխադրել Մալթա՝ Բրիտանական կայսրության տարածք։ Փորձ արվեց ստեղծելու միջազգային տրիբունալ՝ international tribunal, սակայն թուրքերը խճճեցին հետաքննությունները և սխալ ձևով ներկայացրեցին վավերագրական ապացույցները, այնպես որ նրանց կատարած աշխատանքից ոչ մի բան չէր կարող օգտագործվել միջազգային դատական ատյանի կողմից[13][14]։
1919-ի օգոստոսի 5-ին ծովակալ Ջոն դը Ռոբեկը՝ John de Robeck հեռացրեց ծովակալ Քալթորփին նրա զբաղեցրած պատասխանատու պաշտոնից, որը կոչվում էր «Միջերկրական ծովում բրիտանական զինված ուժերի գլխավոր հրամանատար, և բրիտանական գերագույն հանձնակատար Կոստանդնուպոլսում»[13] 1920-ի օգոստոսին դատարանի վարույթը դադարեցվեց և ծովակալ Ջոն դը Ռոբեկը տեղեկացրեց Լոնդոնին, տրիբունալի գործունեության շարունակման անիմաստությունը հետևյալ դիտողությամբ՝ «Նրա հետաքննությունները որևէ արժեք չեն կարող ներկայացնել ընդհանրապես»[15]։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ջովանի Բոնելոյի՝ Giovanni Bonello, «շատ հավանական է, որ բրիտանացիները Թուրքիայի կողմից օգտագործվող պատժիչ ընթացակարգերի մայրցամաքային համակարգը նողկալի է և տարբեր բրիտանական արդարադատության համակարգից, ուստի կասկածելի գտան, թե հնարավոր է վստահելի համարել թուրքական այդ համակարգը»։ Կամ, գուցե, թուրքական կառավարությունը երբեք չհամաձայնցեվ հանձնել այն մեղադրական փաստաթղթերը, որոնք օգտագործել էին ռազմական դատարանները։ Որն էլ լիներ պատճառը, Թուրքիայում Աթաթուրքի իշխանության գալուց հետո բոլոր այն փաստաթղթերը, որոնց վրա թուրքական ռազմական դատարանները հիմնում էին իրենց դատավաքննությունները և մեղադրանքները, պարզապես «կորան»։[1][16]
Պատիժը Մալթայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի հաղթող պետությունների կառավարությունները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, օսմանյան ռազմական հանցագործներից ոմանց (145 անձ) աքսորեցին Մալթա կղզի «Պրինցես Էնա Մալթա» (Princess Ena Malta) և «Բենբոու» (Benbow) նավերով՝ սկսած 1919-ից։ Նախատեսված էր, որ այդ ոճրագործները Մալթայի աքսորում կպահվեն շուրջ երեք տարի, մինչդեռ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կիրականացվեն արխիվների հետազոտություններ, կհավաքվեն անհրաժեշտ փաստաթղթերը և կորոշվեն նրանց պատժելու ուղիները[17]։
Օսմանյան ռազմական հանցագործ-բանտարկյալների ազատ արձակումն իրականացվեց ի փոխանակություն այն 22 բրիտանացի գերիների, որոնք գտնվում էին «միլլիական» շարժման ղեկավարի՝ խռովարար ազգայնական (նախկին երիտթուրք) գեներալ Մուստաֆա Քեմալի ձեռքին։[1]
Իրավական հիմքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատժի հետաձգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չկայացած հայկական «Նյուրնբերգ» Օսմանյան Թուրքիայի ռազմական հանցագործների նկատմամբ, 1919–1920
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրության նոր կառավարության կողմից առանձին ներքին քրեական հետապնդումները հանգեցրին Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործների պարագլուխներից ոմանց մեղադրանքին և մահվան դատավճռին։ Սակայն, քանի որ հայոց ցեղասպանության հիմնական ծրագրողներից ու կազմակերպողներից շատերին հաջողվել էր փախուստի դիմել՝ նախքան մահվան դատավճիռների արձակվելը, ապա Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ 1919-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի վերջը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած իր 9-րդ համագումարում որոշում կայացրեց՝ իրականացնել մահապատժի մի արշավանք՝ ընդդեմ այն օսմանյան ռազմական հանցագործների որոնց հաջողվել էր խուսափել դատարանի առջև կանգնելուց և մահապատժի ենթարկվելուց։ Շահան Նաթալին՝ Գրիգոր Մերջանովի հետ համագործակցելով, գլխավորում էր այն պատժիչ խումբը, որը նպատակ ուներ մահապատժի ենթարկել անմեղ հայ ազգի արյունարբու գլխավոր դահիճներին՝ Օսմանյան կայսրության նախկին ներքին գործոց նախարար և փաստացի ղեկավար Թալյաթ փաշային (en:Talaat Pasha), Արևելյան Հայաստանում և Հարավային Կովկասում վաղնջական հայկական և այլ տեղաբնիկ ժողովուրդների հողերի վրա օսմանյան բանակի սվիններով ստեղծված թյուրքական արհեստական պետության՝ «Ադրբեջանական հանրապետության» արյունարբու ղեկավարներից և Բաքվի հայության դահիճներից Բեհբութ խան Ջևանշիրին (Javanshir Khan), Օսմանյան կայսրության վարչապետ, այսինքն՝ մեծ վեզիր՝ Սաիդ Հալիմ փաշային (en:Said Halim Pasha), Օսմանյան կայսրության կառավարող քաղաքական ուժի՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար Բեհաէդդին Շաքիր բեյին (Behaeddin Shakir Bey), Օսմանյան կայսրության Տրապիզոնի նահանգի նահանգապետ Ջեմալ Ազմիին (Jemal Azmi), Օսմանյան կայսրության կառավարող երիտթուրքական եռապետներից՝ ռազմածովային նախարար, ապա՝ Սիրիայում գործող օսմանյան IV դաշտային բանակի հրամանատար Ջեմալ փաշային (Jemal Pasha), Օսմանյան կայսրության կառավարող երիտթուրքական եռապետներից՝ ռազմական նախարար Էնվեր փաշային (en:Enver Pasha), և բազում այլոց, ներառյալ մի շարք հայերի, որոնք դավաճանել էին սեփական ազգին և քստմնելի ծառայություններ մատուցել երիտթուրքական կառավարությանը։
Օսմանյան ռազմական հանցագործներից ոմանք, որոնք մեղադրվել են որպես պատերազմի հանցագործներ քաղաքական ազդեցիկ գործունեություն են վարել նորաստեղծ թուրքական հանրապետությունում։ Դրանց թվում է, օրինակ,Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան (tr:Mustafa Abdülhalik Renda), «մեծ եռանդով լծվել էր հայերի ոչնչացման գործին»[18], հետագայում դառնալով քեմալական Թուրքական հանրապետության ֆինանսների նախարարը և Խորհրդարանի խոսնակ, իսկ Մուսաֆա Քեմալ Աթաթուրքի մահից հետո՝ մեկ օրով ստանձնել էր Թուրքական հանրապետության նախագահի պաշտոնը։ Օսմանյան կայսրության III դաշտային բանակի նախկին հրամանատար՝ գեներալ Վեհիբ փաշան (en:General Vehip Pasha), և տարբեր գերմանական աղբյուրներ վկայում և փաստացի մեղադրում են Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդային Մուշ քաղաքի և Մշո գավառի բազմաթիվ հայերի ողջակիզման՝ ողջ-ողջ այրելու համար[19]։
Հայ պատմաբան Վահագն Տատրեանը (en:Vahakn N. Dadrian) մեկնաբանում է, որ Անտանտի հաղթող տերությունների ջանքերը՝ պատժելու օսմանյան ռազմական հանցագործներին, իրականում օրինակ էին այն բան, թե ինչպես «պատժիչ արդարադատությունը տեղի տվեց քաղաքական նպատակահարմարության գործելակերպին»[20]։
Փիթեր Բալաքյանը (Peter Balakian), անդրադառնալով Երիտթուրքական ոճրագործների դատավարություններին, որոնցից ոչ մեկը չի կայացել Մալթայում, մեկնաբանում է, որ «Այդ դատավարությունները ներկայացնում են մի անկյունաքար պատերազմական հանցագործությունների դատավարությունների պատմության մեջ»։ Թեպետ 1919-1920 թթ. ռազմական ատյանները Կոստանդնուպոլսում զսպված էին Օսմանյան կայսրության ներսում իրենց դեմ առկա քաղաքական ճնշումներով, և ուղղորդվում էին Օսմանյան կայսրության ներքին օրենքներով, այլ ոչ թե՝ միջազգային իրավունքի նորմերով, այնուամենայնիվ՝ դրանք նախադեպ հանդիսացան Երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկության դեմ հանցագործություններ կատարածների դեմ Նյուրնբերգյան դատավարության նախաձեռնման համար[21]։
Հետքերի մաքրում. ապացույցների և վկայությունների վերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին համաշխարհային պատերազմ
- Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ
- Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)
- Մալթայի աքսորականներ
- Հայոց ցեղասպանություն
- Երիտասարդ թուրքեր
- Միություն և առաջադիմություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bonello, 2008
- ↑ Turkey’s EU Minister, Judge Giovanni Bonello And the Armenian Genocide - ‘Claim about Malta Trials is nonsense’. The Malta Independent. 19 April 2012. Retrieved 10 August 2013
- ↑ Power, Samantha. "A Problem from Hell", p. 16-17. Basic Books, 2002.
- ↑ Bartrop, Paul R.; Jacobs, Steven Leonard (2014). Modern Genocide. ABC-CLIO. էջ 89. ISBN 1610693647.
- ↑ 5,0 5,1 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայք
- ↑ William S. Allen, The Nazi Seizure of Power: The Experience of a Single German Town 1922–1945, Franklin Watts; Revised edition (1984). Also see: William A. Schabas, Genocide in International Law: The Crimes of Crimes, Cambridge University Press, 2000, pp. 16–17
- ↑ [FROM FOREIGN PRESS OFFICE FOR PUBLICATION IN MONDAY MORNING PAPERS (23 MAY 1915)]. H.M. GOVERNMENT, IN COMMON WITH THE GOVERNMENTS OF FRANCE AND RUSSIA, MAKE THE FOLLOWING PUBLIC DECLARATION :- “For about the last month Kurds and the Turkish population of Armenia have been engaged in massacring Armenians with connivance and often with help of Ottoman authorities. Such massacres took place about the middle of April, at Erzerum, Dertchan, Egin, Bitlis, Sassoun, Moush, Zeitun, and in all Cilicia. Inhabitants of about 100 villages near Van were all assassinated. In town itself Armenians’ quarter is besieged by Kurds. At the same time Ottoman government at Constantinople is raging against inoffensive Armenian population. In face of these fresh crimes committed by Turkey the Allied Governments announce publicly to the Sublime Port that they will hold all the members of the Ottoman Government, as well as such of their agents as are implicated, personally responsible for Armenian massacres.” PRO, FO371/2488/63095. - See more at: [1]
- ↑ William S. Allen, The Nazi Seizure of Power: The Experience of a Single German Town 1922–1945, Franklin Watts; Revised edition (1984). Also see: William A. Schabas, Genocide in International Law: The Crimes of Crimes, Cambridge University Press, 2000, pp. 16–17.»
- ↑ Ահա հեռագրի տեքստի թարգմանությունն ըստ ռազմական պատմաբան, փոխգնդապետ Ռաֆայել Թադևոսյանի. «Ամբողջ վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենում կոտորածներ քրդերի ու թուրքերի կողմից, օսմանյան իշխանությունների բացահայտ թողտվությամբ, իսկ հաճախ էլ՝ ուղղակի համագործակցությամբ։ Նոր տոմարով ապրիլի կեսերին հայկական կոտորածներ են տեղի ունեցել կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում։ Վանի շրջակա հարյուրավոր գյուղերի բնակիչները մորթվել են մինչև վերջին մարդը։ Բուն Վանում հայկական թաղամասը պաշարման մեջ են առել քրդերը։ Միևնույն ժամանակ Կ.Պոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և աներակայելի ճնշումների է ենթարկում հայ ազգաբնակչությանը։ Մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի կատարաած այս նոր հանցագործությունները նկատի ունենալով` Ռուսաստանի, Ֆրանսիայի Անգլիայի դաշնակից կառավարությունները այսու հրապարակավ հայտարարում են Բարձր Դռանը, որ իրենք հանցագործությունների համար պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև տեղական այն իշխանությունների վրա, որոնք մասնակից են դարձել նման կոտորածին»։ Տե՛ս Ռաֆայել Թադևոսյան, Հայոց Մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան։ Հարց 5։ Երևան, 2015։
- ↑ Իրականում վերոհիշյալ փաստաթղթի անգլերենից հայերեն թարգմանությունը հետևյալ տեսքը պետք է ունենա. «Վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը ներգրավված է հայերի կոտորածներում՝ Օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ էլ՝ օգնությամբ։ Նման կոտորածներ են տեղի ունեցել մոտավորապես ապրիլի կեսերին Էրզրումում, Դերջանում, Ակնում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում։ Շուրջ հարյուր գյուղերի բնակիչներ Վանի մերձակայքում բոլորը մորթվել են։ Բուն քաղաքում Հայոց թաղամասը պաշարել են քրդերը։ Միաժամանակ Օսմանյան կառավարությունը Կոստանդնուպոլսում վրեժ է լուծում անպաշտպան հայ բնակչությունից։ Նկատի ունենալով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր ոճիրները, Անտանտի կառավարությունները հրապարակավ հայտարարում են Բարձր Դռանը, որ Հայկական կոտորածների համար անձնապես պատասխանատվության են ենթարկելու Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, ինչպես նաև նրանց բոլոր գործակալներին, ովքեր ներգրավված են եղել դրանցում:”» - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
- ↑ Taner Akçam, Armenien und der Völkermord: Die Istanbuler Prozesse und die Türkische Nationalbewegung (Hamburg: Hamburger Edition, 1996), p. 185.
- ↑ Dadrian V.N. in Genocide as a problem of national and international law, p.281–291; Dadrian V.N. (1986), "The Naim Andonian documents on the world war I destruction of Ottoman Armenians: the anatomy of a Genocide". International Journal of Middle East Studies, Cambridge, Mass., 18 (3) 338–355; Helmreich P.C. op. cit., p.236. These sources use the documents: Britain FO 371/5091, E 16080/27/44; 371/6509, E 5141 f.130; E 8562 f.13; E 10662 f.159; 371/7882, E 4425 f.182; as a source to reach their judgements
- ↑ 13,0 13,1 Shadow of the Sultan's Realm: The Destruction of the Ottoman Empire and the Creation of the Modern Middle East, Daniel Allen Butler, Potomac Books Inc, 2011, ISBN 978-1597974967, p.211-212
- ↑ Vahakn N. Dadrian "The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus" page 308
- ↑ Public Record Office, Foreign Office, 371/4174/136069 in Dadrian, Vahakn (2003). The History of the Armenian Genocide. Berghahn Books. էջ 342. ISBN 1-57181-666-6.
- ↑ Turkey’s EU Minister, Judge Giovanni Bonello And the Armenian Genocide - ‘Claim about Malta Trials is nonsense’. «Malta Independent». Thursday, 19 April 2012, 00:00. [2]
- ↑ Türkei By Klaus-Detlev. Grothusen.
- ↑ German Consul Walter Rössler quoted by Akcam, Taner. A Shameful Act. 2006, page 362.
- ↑ Akcam, Taner. A Shameful Act. 2006, page 363.
- ↑ Dadrian, History of the Armenian Genocide, pp. 310—11.
- ↑ On April 24, the world must remember victims of Armenian genocide, Times Union Արխիվացված 2020-05-26 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bonello, Giovanni (2008). Histories of Malta - Confessions and Transgressions, Vol.9. Fondazzjoni Patrimonju Malti. ISBN 978-99932-7-224-3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link)
- William S. Allen, The Nazi Seizure of Power։ The Experience of a Single German Town 1922–1945, Franklin Watts; Revised edition (1984). Also see։ William A. Schabas, Genocide in International Law։ The Crimes of Crimes, Cambridge University Press, 2000
- Vahakn N. Dadrian "The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus".
- Dadrian, Vahakn (2003). The History of the Armenian Genocide. Berghahn Books.
- Taner Akçam, Armenien und der Völkermord։ Die Istanbuler Prozesse und die Türkische Nationalbewegung. Hamburg։ Hamburger Edition, 1996.
- Dadrian V.N. in Genocide as a problem of national and international law, p. 281–291; Dadrian V.N. (1986), "The Naim Andonian documents on the world war I destruction of Ottoman Armenians: the anatomy of a Genocide". International Journal of Middle East Studies, Cambridge, Mass., 18 (3) 338–355.
- Taner. A Shameful Act. 2006.
- Helmreich P.C. op. cit., p. 236.
- Shadow of the Sultan's Realm։ The Destruction of the Ottoman Empire and the Creation of the Modern Middle East, Daniel Allen Butler, Potomac Books Inc, 2011
- Türkei By Klaus-Detlev. Grothusen.
- Ռաֆայել Թադևոսյան, Հայոց Մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան։ Երևան, 2015։
Վավերագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Britain FO 371/5091, E 16080/27/44; 371/6509, E 5141 f.130; E 8562 f.13; E 10662 f.159; 371/7882, E 4425 f.182; as a source to reach their judgements
- Public Record Office, Foreign Office, 371/4174/136069 էջ 342. ISBN 1-57181-666-6.
- German Consul Walter Rössler quoted by Akcam, Taner. A Shameful Act. 2006.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Turkey’s EU Minister, Judge Giovanni Bonello And the Armenian Genocide - ‘Claim about Malta Trials is nonsense’. «Malta Independent». Thursday, 19 April 2012, 00։00.