Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խմբապետ Ավո, բնօրինակ անունը՝ Ավետիս Գասպարյան (1859, Արագիլ բուն - սեպտեմբերի 14, 1899(1899-09-14)[1]), հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, ֆիդայի, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։
Ավետիս Գասպարյանը ծնվել է Ալիգլբուն (Մուշի շրջան) գյուղում։
1890 թվականի հուլիսի 15-ին մասնակցել է Կ. Պոլսի Գումգափուի ցույցին։ 1893 թվականին կազմակերպչական նպատակով տեղափոխվել է Կիլիկիա, Մերսին քաղաքում 20-օրյա կալանքից հետո մեկնել է Աթենք, ապա՝ Բուլղարիա։ 1895 թվականին եղել է Կովկասում, 1896 թվականին՝ Թավրիզում։ 1897 թվականի հուլիսի 15-ին Փարամազի ֆիդայիների խմբի հետ անցել է Վան։ Այնուհետև անցել է Սալմաստ, զբաղվել Արևմտյան Հայաստան զենք ու կռվող ուժեր տեղափոխելու գործով։ Զոհվել է Փայաջուկից Սավրա գնալու ճանապարհին, թաղված է Դիլմանում (Սալմաստի գավառ)[2]։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|