Jump to content

Արգելավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգելավայր

Արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։ Ի տարբերություն արգելանոցի, հատուկ պահպանության են վերցվում բնական համալիրի առանձին բաղադրատարրեր՝ հողեր, բույսեր, կենդանիներ, ձկներ, թռչուններ։ Արգելավայրում սահմանափակվում կամ արգելվում է այդ նպատակին հակասող ցանկացած գործունեություն։ Հայաստանում ներկայումս գործում է 26 արգելավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212,93 հա կամ հանրապետության տարածքի 3.44 %-ը[1]։ 2010 թվականի տվյալներով, երկիր մոլորակի ողջ մակերևույթի 12 %-ը ունի արգելավայրի կարգավիճակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ Շրջակա Միջավայրերի Նախարարություն». www.mnp.am. 2020 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 707
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։