Jump to content

Արթյուր Ռեմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթյուր Ռեմբո
Ծննդյան անունֆր.՝ Jean Nicolas Arthur Rimbaud
Ծնվել էհոկտեմբերի 20, 1854(1854-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրCharleville, Արդեններ, Շամպան — Արդեն
Վախճանվել էնոյեմբերի 10, 1891(1891-11-10)[1][4][2][…] (37 տարեկան)
Վախճանի վայրՄարսել[5]
ԳերեզմանBoutet Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, զենքի առևտրական, ճանապարհորդ հետազոտող, world traveler և ռազմական գործիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներLe Bateau ivre?, A Season in Hell? և Illuminations?
Պարգևներ
Համատեղ ապրողՊոլ Վեռլեն[6]
Изображение автографа
 Arthur Rimbaud Վիքիպահեստում

Ժան Նիկոլա Արթյուր Ռեմբո (ֆր.՝ Jean Nicolas Arthur Rimbaud, հոկտեմբերի 20, 1854(1854-10-20)[1][2][3][…], Charleville, Արդեններ, Շամպան — Արդեն - նոյեմբերի 10, 1891(1891-11-10)[1][4][2][…], Մարսել[5]), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլ Վերլենը և Արթյուր Ռեմբոն՝ ձախից նստած (Ֆանտեն-Լատուր-ի յուղանկարը, 1872 թ)
Ռեմբոն Հարար քաղաքում, Եթովպիա մոտ. 1883.
Արթյուր Ռեմբոյի կիսանդրին

Ծնվել է 1854 թ.–ին հոկտեմբերի 20-ին հյուսիս–արևելյան Ֆրանսիայի Շառլվիլլ քաղաքում՝ մորական պապի տանը։ Հայրը՝ Ֆրեդերեկ Ռեմբոն, այդ ժամանակ ծառայում էր Լիոնի ֆրանսիական կայազորում՝ ցամաքազորային կապիտանի կոչումով։ Մայրը՝ Վիտալի Գուիֆը Արդենի մանր սեփականատիրական ընտանիքներից մեկին էր պատկանում։ 1862 թ-ին Ռեմբոն Շառլվիլլ քաղաքում ընդունվում է Ռոսսայի դպրոցը[7]։

Մահացել է 1891 թվականին նոյեմբերի 10-ին Մարսելում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմբոյի կարճատև գրական գործունեությունը (1870-1873) եղել է համակ ըմբոստացում և սուր ծաղր՝ ուղղված Երկրորդ կայսրության («Կեսարի մոլեգնությունը»), կրոնի («Տարտյուֆի պատիժը», «Չարիք»), քաղքենիության («Ատենակալները») դեմ։ Բանաստեղծը հասարակության վերակառուցման հույսը կապել է Հանրապետության հետ («Դարբին»)։ Հիասթափվելով «Ազգային դավաճանության» կառավարությունից՝ Ռեմբոն 1871 թվականի սկզբին ճգնաժամ է ապրել։ Փարիզյան կոմունան վերադարձրել է սոցիալական առաջընթացի՝ Ռեմբոյի հավատը։ Նա ստեղծել է ֆրանսիական հեղափոխական պոեզիայի գլուխգործոցներ՝ «Փարիզի ռազմական հիմնը», «Փարիզը նորից բնակեցվում է», «Ժաննա Մարիի ձեռքերը» (1871)։ Նրա պոեզիայում զարգացել են ռեալիստական պատկերավորությունը, հոգեբանականությունը, երգիծանքը («Յոթնամյա բանաստեղծները», «Աղքատները եկեղեցում», «Գթության քույրեր»)։ Ռեմբոն ծանր է տարել Կոմունայի պարտությունը, դարձել է սիմվոլիստ («Հարբած նավը», «Ձայնավորներ»)։ Այս շրջանում Ռեմբոն ստեղծել է «Վերջին բանաստեղծությունները» (1872) և արձակ բանաստեղծությունները՝ «Պայծառացումներ» (1872-1873, հրատարակվել է 1886 թվականին)։ «Դժոխքի միջով» (1873) գիրքը, որը լի է տառապանքով, ինքնախարազանումով, սիմվոլիզմի սպանիչ քննադատությամբ, նախապատրաստել է 20–րդ դարի բանաստեղծական ռեալիզմը

Ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդվել է ֆրանսիացի սիմվոլիստ Բոդլերից, ինչպես նաև, վաղ տարիքում՝ Վիկտոր Հյուգոյից («Որբերը»)։ Ռեմբոյի և Բոդլերի սիմվոլիզմը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի պոեզիայի վրա, այդ թվում՝ Վլադիմիր Վիսոցկու պոեզիայի վրա, իսկ հայ բանաստեղծներից Եղիշե Չարենցի ստեղծագործության վրա։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ժան—Մարիի Ձեռքերը»
  • «Օֆելիա»
  • «Մի եղանակ դժոխքում» (արձակ բանաստեղծություն)
  • «Հարբած նավը»
  • «Սիրավեպ»
  • Նամակներ
  • «Ոջիլ որոնող քույրորը»
  • «Փարիզը վերաբնակեցվում է»

Հայերեն թարգմանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991 թ.-ին Ապոլոն հրատարակչությունը լույս է ընծայել Արթյուր Ռեմբոյի գրականության լիակատար ժողովածուն՝ հայերեն թարգմանությամբ։ Այն ընդգրկում է Ռեմբոյի գրեթե ողջ գրական ժառանգությունը։ բացառություն են կազմում միայն մի քանի անավարտ կամ անարժեք համարվող ստեղծագործություններ, պատանեկան գրչափորձեր։
  • Ռեմբոյի ստեղծագործությունները զետեղված են նաև «Ուսանողի գրադարան» մատենաշարքի Ֆրանսիական պեզիա հատորում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Рембо Артюр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Пистолет, из которого был ранен Рембо, продан за 430 тысяч евро (ռուս.) / под ред. BBC News — 2016.
  7. Արթյուր Ռեմբո, «Բանաստեղծություններ», «Ապոլոն» հրատ., Երևան, 1991, ISBN 5-8079-0255-6

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elizabeth M. Hanson։ My poor Arthur Holt, New York 1960 (անգլ.)
  • Ardengo Soffici։ Arthur Rimbaud Vallecchi, Florenz 2002 (իտալ.)
  • Enid Starkie։ Das Leben des Arthur Rimbaud Matthes & Seitz, Berlin 1990 ISBN 3-88221-765-0 (գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթյուր Ռեմբո» հոդվածին։