Արթուր Սահակյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Սահակյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Սահակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Անանիա Շիրակացու մեդալ |
Արթուր Արտուշի Սահակյան (ապրիլի 28, 1956, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1972 - 1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում, 1978 - 1981 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։
2008 թվականից ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան է, 2004 - 2008 թվականներին եղել է ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ, 2001 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1987 - 2001 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան։
Հիմնական հետազոտությունների բնագավառներն են օրթոգոնալ շարքեր, Ֆուրիեի անալիզ, վեյվլետներ, մոտավորությունների տեսություն, բազմաչափ բազմանդամային միջարկում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ (2014)[1]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 12-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2011
- Մ. Պ. Պողոսյան, Վ. Հ. Մարտիրոսյան, Գ. Վ. Միքայելյան, Ս. Գ. Ռաֆայելյան, Ա. Ա. Սահակյան, Ա. Ի. Պետրոսյան, Կուրսային և ավարտական աշխատանքների թեմաներ ֆունկցիաների տեսությունից | Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ, 2009, 163 էջ
- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 10-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2009
- Sahakian A. A., Ginovian M. S., Limit Theorems for Toepltz Quadratic Functionals of Continuous-Time Stacionary Processes | Probability Theory and Related Fields, vol. 137, 2007, 551-579
- G. Gevorkyan, A. Sahakyan, Algebra and Calculus | 10-th class, Edit Print, Yerevan, 2001 (in Armenian)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սահակյան» հոդվածին։ |
|