Jump to content

Արթուր Քվիլեր-Քաուչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Քվիլեր-Քաուչ
Ծննդյան անունանգլ.՝ Arthur Thomas Quiller-Couch
Ծնվել էնոյեմբերի 21, 1863(1863-11-21)[1][2][3][…]
ԾննդավայրBodmin, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմայիսի 12, 1944(1944-05-12)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՖոուեյ, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԿոռնուոլ
Գրական անունQ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, անթոլոգ և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔլիֆթոն քոլեջ և Երրորդության քոլեջ
Ուշագրավ աշխատանքներOxford Book of English Verse?
ԱնդամակցությունGorsedh Kernow?[4]
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Պարգևներ
Ասպետ-բակալավր
ԶավակներBevil Quiller-Couch?
Изображение автографа
 Arthur Quiller-Couch Վիքիպահեստում

Արթուր Քվիլեր-Քաուչ (անգլ.՝ Arthur Thomas Quiller-Couch, նոյեմբերի 21, 1863(1863-11-21)[1][2][3][…], Bodmin, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 12, 1944(1944-05-12)[1][2][3][…], Ֆոուեյ, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող։

Ավարտել է Օքսֆորդի համալսարանի Տրինտի քոլեջը, 1880 թվականների վերջին կարճ ժամանակ դասավանդել է այնտեղ, այնուհետև աշխատել է Լոնդոնում որպես լրագրող, իսկ 1891 թվականին հաստատվել է Կոռնուոլում, Ֆոյ քաղաքում, որտեղ անցել է գրեթե իր ողջ կյանքը։ 1911 թվականից մինչև կյանքի վերջը նա եղել է քաղաքի զբոսանավերի ակումբի նախագահ։ Միևնույն ժամանակ, 1912 թվականից Քուիլլեր Քոուչն Անգլիայի գրականության պրոֆեսոր էր Քեմբրիջի համալսարանում։

Գրականության մեջ իր դեբյուտը նշել է 1880-ական թվականների վերջին, 1890 թվականների սկզբին, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի ոճին մոտ արկածային վեպերի շարքով, նաև ավարտին է հասցրել Սթիվենսոնի «Սենթ Իվ» վեպը։ Ավելի ուշ նա գրել է մի շարք վեպեր Կոռնուոլի պատմությունից, որոնք 1928 թվականին հավաքել է 30 հատորանոց երկերի ժողովածւում։ Քվիլեր-Քաուչը հրատարակել է նաև մի քանի բանաստեղծական ժողովածուներ, իր թարգմանությամբ ֆրանսիական հեքիաթների գիրք, բազմաթիվ քննադատական հոդվածներ և պատրաստել է Ուիլյամ Շեքսպիրի պիեսների ակադեմիական հրատարակչությունը։ Հեղինակի գրական ժառանգության մեջ մեծ դեր ունի նրա կողմից կազմված «Անգլիական բանաստեղծության օքսֆորդյան գիրքը» (անգլ.` Oxford Book of English Verse, 1250–1900) անթոլոգիան, որն առաջին անգամ հրատարակվել է 1900 թվականին և վերահրատարակվելիս լրացվել նյութերով մինչև 1918 թվականը. այս գիրքը անգլիական պոեզիայի դասական չափանիշային հավաքածուն է եղել ավելի քան կես դար։

Քվիլեր-Քաուչը ընկերություն էր անում Քենեթ Գրեհեմի հետ և համարվում է, որ ինքն է եղել Քամին ուռիների մեջ գրքի քեռի Քրիսի նախատիպը[5]։ Քուիլլեր Քոուչի դուստրը Դաֆնա Դյումորիեի ընկերուհին էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. https://gorsedhkernow.org.uk/wp-content/uploads/2024/05/Bardic-Roll-by-Surname-2024.pdf
  5. Flood, Alison (2010 թ․ մարտի 24). «First edition of The Wind in the Willows sells for £32,400». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Քվիլեր-Քաուչ» հոդվածին։