Արտաքսում. Դեպի անհայտություն
Արտաքսում. Դեպի անհայտություն | |
---|---|
Հեղինակ | Աննա Աստվածատուրյան Թերքոթ |
Տեսակ | գիրք |
Թեմա | Բաքվի ջարդեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակված է | 2012 |
ԳՄՍՀ | 978-9939-884-72-1 |
Արտաքսում. Դեպի անհայտություն (անգլ.՝ Nowhere, a Story of Exile), ամերիկահայ գրող, իրավապաշտպան, ակտիվիստ և հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ինքնակենսագրական գիրքը, որը պատմում է Բաքվի հայերի կյանքի, Բաքվի ջարդերի ու նրա ընտանիքի հետագա կյանքի բարդությունների մասին։ Այս գրքում նա Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից[1]։
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2012 թվականին անգլերեն։ Հետագայում այն թարգմանվել է նաև ռուսերեն։ Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը կայացել է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։ Հրատարակվել է Newmag հրատարակչության կողմից[2]։ Այն ռուսերենից հայերեն է թարգմանել Անուշ Մարտիրոսյանը[3]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա պատմություն է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկի մասին՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։ Գիրքը պատմում է ադրբեջանական վայրագությունների մասին՝ փախստական աղջնակի աչքերով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լույս է տեսել Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքի հայերեն տարբերակը, Վերցված է 2022-11-01-ին
- ↑ 2,0 2,1 [email protected], FutureSystems. «Արտաքսում. Դեպի անհայտություն». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Բաքվի վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով. հրատարակվել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.