Արևմտաաֆրիկյան ֆունտ
Տեսակ | հնացած տարադրամ և պատմական ֆունտ |
---|---|
Երկիր | Ոսկե Ափ |
Ներդրման ամսաթիվը | 1907 |
Ավարտման ամսաթիվը | 1968 |
Պաշտ օգտագործողներ | British West Africa? |
Նշանի նկարագրություն | £ |
Մետաղադրամ | 1⁄10, 1⁄2, 1, 3, 6 պեննի, 1, 2 շիլլինգ |
Թղթադրամ | 1, 2, 5, 10, 20 շիլլինգ, 5 ֆունտ |
Փոխարված է | Ghanaian pound?, Nigerian pound?, Կենտրոնական Աֆրիկայի Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ, leone? և Gambian pound? |
Արևմտաաֆրիկյան ֆունտ (անգլ.՝ British West African pound), արժութային միավոր Բրիտանական Արևմտյան Աֆրիկայում 1913-1961 թվականներին։ Որպես ազգային արժույթ 1957-1958 թվականներին օգտագործվել է Գանայում, 1913-1944 թվականներին՝ Լիբերիայում, իսկ Սիերա Լեոնեում կիրառվել է 1961-1963 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտաաֆրիկյան ֆունտը, որպես վճարման միջոց օգտագործվել է Բրիտանական Արևմտյան Աֆրիկայի մաս կազմող պետություններում։ 1907 թվականին Մեծ Բրիտանիայի այս պրոտեկտորատում հատվել են 1/10 և 1 պեննի արժույթով մետաղադրամներ, 1911 թվականին՝ 1/2 պեննի մետաղադրամ։ 1913 թվականին Լոնդոնում ստեղծվել է Արևմտյան Աֆրիկայի արժույթի խորհուրդը, որը իրավունք ստացավ թողարկելու միասնական արժույթ Բրիտանական կայսրության արևմտաաֆրիկյան պրոտեկտորատների՝ Գամբիայի, Ոսկե ափի, Սիերա Լեոնեի և Նիգերիայի համար։ 1916 թվականից սկսվեցին արտադրվել նաև թղթադրամներ։
1916 թվականին բրիտանական զորքերի կողմից Գերմանական Կամերունի օկուպացումից հետո արևմտաաֆրիկյան ֆունտը շրջանառության մեջ մտավ նաև այս երկրում։ 1922 թվականին այս տարածքում ձևավորվեց Արևմտյան Կամերունի մանդատը։ Տարածաշրջանի երկրների անկախության հռչակումից հետո նախկին Բրիտանական Արևմտյան Աֆրիկայում ձևավորվեց ազգային դրամական համակարգ։ 1957 թվականին իրեն անկախ հռչակեց Գանան՝ Ոսկե ափը, 1960 թվականին՝ Նիգերիան, 1961 թվականին՝ Սիերա Լեոնեն, 1965 թվականին՝ Գամբիային։ 1961 թվականին բրիտանական Կամերունը բաժանվեց երկու մասի։ Մի մասում ձևավորվեց Կամերուն պետությունը, իսկ մյուս մասում՝ Նիգերիան։
1957 թվականի մարտի 4-ին ստեղծվեց Գանայի ազգային բանկը, որը իր գործունեությունը սկսեց օգոստոսի 1-ին։ 1958 թվականի հուլիսի 14-ին շրջանառության մեջ մտավ գանայական ֆունտը։ 1959 թվականի հուլիսի 1-ին գանայական ֆունտը հայտարարվեց երկրի միակ օրինական արժույթ։ 1958 թվականին հիմնադրված Նիգերիայի բանկը իր գործունեությունը սկսեց ծավալել սկսած 1959-ից։ Նորանկախ այս երկիրը ևս որոշեց որպես ազգային արժույթ ընդունել ֆունտ ստերլինգի նիգերական տարբերակը։ 1962 թվականի հուլիսի 1-ին Արևմտյան Աֆրիկայի երկրներում մետաղադրամները դադարեցին ծառայել, որպես օրինական վճարման միջոց։
1961 թվականին Կամերուն մի մասում ստեղծվել էր անկախ պետական կազմավորում, որտեղ ևս ֆունտը ճանաչվեց, որպես ազգային արժույթ։ Նիգերիայում 1 ֆունտը հավասարազոր էր 700 ֆրանկի։ 1963 թվականի մարտի 27-ին ստեղծվեց Սիերա Լեոնեի ազգային բանկը։ 1964 թվականի օգոստոսի 4-ին այս երկիրը ընդունեց արժույթի նոր տեսակ, որը կոչվեց լեոնե։ Նախկին բրիտանահպատակ երկրներում Մեծ Բրիտանիայի ազդեցության նվազմանը զուգընթաց 1966 թվականի փետրվարի 4-ին ֆունտը հանվեց դրամաշրջանառությունից։
1964 թվականի մայիսի 13-ին հիմնադրվեց Գամբիայի ազգային արժույթի խորհուրդը, որը սկսեց թողարկել ֆունտի փոխարկված տարբերակը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուտակով Դ․Դ․, Զոլոտարենկո Ե․Դ, Ռիբալկո Գ․Պ Աշխարհի երկրների արտարժույթի տեղեկատու / Խմբագիրներ՝ Ս․Մ․ Բորիսով, Գ․Պ․ Ռիբալկո, Օ․Վ․ Մոժայսկովա. — 5-րդ հրատարակչություն. — Մոսկվա, Ռուսաստան: Ֆինանսներ և վիճակագրություն, 1987. — 383 с.
- Միխայել Տ․, Միլլեր Հ․ Համաշխարհային մետաղադրամների շարքային հավաքածու 1901-2000 թթ․. — 39-րդ հրատարակչություն. — Iola: Krause Publications, 2011. — 2345 с. — ISBN 978-1-4402-1172-8
- Քուհաջ Գ․Ս․ Համաշխարհային մետաղադրամների շարքային հավաքածու 1901-2000 թթ․. — 12-րդ. — Iola: Krause Publications, 2008. — 1223 с. — ISBN 978-0-89689-730-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտաաֆրիկյան ֆունտ» հոդվածին։ |