Աֆեթ Ինան
Աֆեթ Ինան թուրքերեն՝ Afet İnan | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1908 Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 8, 1985[1] (76 տարեկան) Անկարա, Թուրքիա բնական մահով |
Գերեզման | Ջեբեջի Ասրի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պատմաբան, սոցիոլոգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Անկարայի համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Ժնևի համալսարան և Նոտր դամ դը Սիոն դպրոց |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն[2][3] |
Հայր | İsmail Hakkı Uzmay? |
Afet İnan Վիքիպահեստում |
Այշե Աֆեթ Ինան կամ Աֆեթինան (թուրքերեն՝ Ayşe Afet İnan, նոյեմբերի 29, 1908, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 8, 1985[1], Անկարա, Թուրքիա), թուրք պատմաբան և սոցիոլոգ։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած ութ աղջիկներից մեկն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆեթ Ինանը ծնվել է Իսմայիլ Հակկի Բեյի և Շևզանե հանըմի ընտանիքում[4]՝ 1908 թվականին, Քեսենդիրի շրջանում (Պոլյորոզ, ներկայիս՝ Կասանդրա), Սալոնիկի Վիլայեթում[5]։
Ընթացող Բալկանյան պատերազմների պատճառով նա և նրա ընտանիքը արտագաթել են Ադապազար։ 1913 թվականի մարտի 4-ին սկսել է հաճախել Ադապազարի միջնակարգ դպրոց։ Ապա նրանք տեղափոխվել են Անկարա, Միհալիչչիկ, Կարաոգլան, Բիգա։ Նրա մայրը` Շևզանե հանըմը, մահացել է տուբերկուլյոզից` 1915 թվականի մայիսի 15-ին։ Քանի որ նրա հայրն ամուսնանում է մի երտասարդ աղջկա հետ, Այշեն որոշում է դառնալ ուսուցչուհի և իր աշխատած գումարով առանձին ապրել[6]։ Բիգայում գտնվելու ժամանակ հորից և նրա երկրորդ կնոջից ծնվում է նրա փոքր քույրը՝ Նազիհեն։ 1920 թվականին նա ավարտել է իր վեցամյա տարրական կրթությունը։ 1921 թվականին նրանք բնակություն են հաստատում Ալանյայում։ 1922 թվականին Էլմալիում ստանում է ուսուցչի որակավորում և նշանակվում է Էլմալի աղջիկների համար նախատեսված դպրոցի տնօրենի պաշտոնին։ 1925 թվականին ավարտել է Բուրսայի կանանց համար նախատեսված մանկավարժական քոլեջը և Իզմիրի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ Նույն տարվա հոկտեմբերին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Իզմիր կատարած այցի ժամանակ նրանք հանդիպել են։
Ապա 1925 թվականին Մուսթաֆան Աֆեթին ուղարկում է Լոզան, Շվեյցարիա՝ ֆրանսերեն սովորելու նպատակով։ 1927 թվականին Թուրքիա վերադառնալուց հետո նա ընդունվում է Ստամբուլի Նոտր Դամ դե Սիոն ֆրանսիական լիցեյը։ Լիցեյն ավարտելուց հետո նա նշանակվում է միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհու պաշտոնին։ 1935 թվականին Աֆեթ Ինանը դարձյալ մեկնում է Շվեյցարիա և 1936 թվականից մինչև 1938 թվականը սովորում է Ժնևի համալսարանում։ 1939 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, նա սոցիոլոգիայի ոլորտում ստանում է դոկտորի կոչում։ 1950 թվականին դառնում է Անկարայի համալսարանի պրոֆեսոր։
Նա եղել է Թուրքական պատմական ընկերության համահիմնադիրն ու ղեկավար անդամը։
Ինանը մահացել է 1985 թվականի հունիսի 8-ին Անկարայում՝ թողնելով իր ամուսնուն և զավակներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Arı İnan, Profesör Doktor Afet İnan, Remzi Kitabevi, 2005, 978-975-14-1065-8, p. 16. (թուրքերեն)
- ↑ Arı İnan, Profesör Doktor Afet İnan, p. 23.
- ↑ İpek Çalışlar, Latife Hanım, ISBN Doğan Kitap, 2006, 978-975-293-478-8, p. 384. (թուրքերեն)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Medeni bilgiler ve M. Kemal Atatürk'ün el yazıları, Ankara, Türk Tarih Kurumu, 1969
- Atatürk'ten yazdıklarım, Ankara, 1969
- Recherches Sur les Caractéres Anthropologiques des Population de la Turquie, Genève, 1939
- Türk Amirali Piri Reis'in Hayatı ve Eserleri
- L'émancipation de la Femme Turque
- Eski Mısır Tarih ve Medeniyeti, 1956 (History of the Ancient Egypt)
- Biography Արխիվացված 2020-08-11 Wayback Machine (թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆեթ Ինան» հոդվածին։ |
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Հունիսի 8 մահեր
- 1985 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Անկարայի համալսարանի դասախոսներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Թուրք պատմաբաններ
- Թուրք սոցիոլոգներ
- Թուրք համալսարանի պրոֆեսորներ
- Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Կին պատմաբաններ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք կին ակադեմիկոսներ
- Թուրք գրողներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Մակեդոնացի թուրքեր
- Անձինք Սալոնիկից
- 20-րդ դարի պատմաբաններ
- Թուրք ուսուցիչներ
- Սոցիոլոգներ
- Պրոֆեսորներ