Jump to content

Աֆրիկայի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկայի օր

Տեսակմիջազգային օր և պետական տոն
ԱմսաթիվՄայիսի 25[1]
սկսած1963[2]
Հաստատվածապրիլի 15, 1958[3][4][2]
Ի հիշատակԱֆրիկա[1]
Կայքau.int/en/theme/2024/educate-african-fit-21st-century(անգլ.)

Աֆրիկայի ազատագրման օր (ներկայումս՝ Աֆրիկայի օր), ամենամյա տոն, որը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է մայիսի 25-ին Աֆրիկյան միության երկրների կողմից[5][6]։

1963 թվականի մայիսի 25-ին Ադիս Աբեբայում կայացած աֆրիկյան երկրների կառավարության 1-ին խորհրդաժողովում ստեղծվել է Աֆրիկյան միասնության միջպետական կազմակերպությունը (ԱՄԿ), և աֆրիկյան երեսուն երկիր ստորագրել է կազմակերպության կանոնադրությունը[7][8]։

ԱՄԿ-ն սահմանել է իր նպատակները՝ մայրցամաքային երկրների միասնության և համերաշխության ամրապնդում, աֆրիկյան պետությունների գործողությունների համակարգում և համակողմանի համագործակցության զարգացում, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության պաշտպանություն, գաղութատիրության բոլոր տեսակների ոչնչացում և միջազգային համագործակցության խրախուսում։

Նշված նպատակների հաջող իրականացման համար ԱՄԿ անդամները պարտավորվել են համակարգել իրենց գործողություններն արտաքին քաղաքականության, տնտեսության, գիտության և տեխնիկայի, պաշտպանության և անվտանգության, մշակույթի և առողջապահության ոլորտներում։ Իսկ գլխավոր սկզբունքներն են՝ իրավահավասարություն և անդամ պետությունների ներքին գործերին չմիջամտություն, իրենց տարածքային ամբողջականության և անկախության նկատմամբ հարգանք, վիճելի հարցերի խաղաղ կարգավորում և այլն։

Աֆրիկան մեծ տնտեսական հնարավորություններ ունեցող մայրցամաք է, որն առանձնանում է բուսական և կենդանական աշխարհի հարստությամբ, հանքային հումքի պաշարներով, հողային և ջրային ռեսուրսների առատությամբ, բազմամարդ և արագ աճող բնակչությամբ։ Դրա հետ մեկտեղ Աֆրիկայի տնտեսությունը համաշխարհային տնտեսության առավել հետամնաց մասն է։ Այս հետամնացությունը զարգացած երկրների գաղութային անցյալի և ներկայիս նեոգաղութատեր քաղաքականության, մայրցամաքի երկրներում քաղաքական անկայունության, ներքին արտադրական բազայի և ենթակառուցվածքների թուլության, ներդրումների անբավարար հոսքի հետևանք է։

1999 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ապագաղութացման հատուկ կոմիտեին առաջարկել է ամեն տարի մայիսի 25-31-ը նշել Ոչ ինքնավար տարածքների ժողովուրդների հետ համերաշխության շաբաթը[9]։ Առաջին անգամ այդպիսի շաբաթ հռչակվել է 1972 թվականին ՄԱԿ-ի 2911 (XXVII) բանաձևով՝ որպես Աֆրիկայի հարավային մասի, Գվինեա-Բիսաուի և ազատության, անկախության և իրավահավասարության համար պայքարող Կանաչ Հրվանդանի կղզիների գաղութատիրական ժողովուրդների հետ համերաշխության շաբաթ։

2001 թվականի հուլիսին ստեղծվել է Աֆրիկայի զարգացման համար նոր գործընկերությունը (ՆԵՊԱԴ, New Partnership For Africa's Development, NEPAD)։ Այն Աֆրիկայում կայուն զարգացման հասնելու գործողությունների ծրագիր է, որն ունի ոլորտային գերակայությունների վերաբերյալ կոնկրետ խնդիրներ (ենթակառուցվածք, գյուղատնտեսություն, շրջակա միջավայր, մշակույթ, գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարդկային ռեսուրսների զարգացում), ինչպես նաև ռեսուրսների հավաքագրման ծրագրեր (շուկաների հասանելիություն, կապիտալի հոսքեր)։ ՆԵՊԱԴ-ի հիմնական գաղափարն այն է, որ Աֆրիկայի պետությունները կանգնած են զարգացման ժողովրդավարական ուղու վրա և կարող են իրենց ջանքերով հասնել աղքատության հաղթահարմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://au.int/en/theme/2024/educate-african-fit-21st-century
  2. 2,0 2,1 https://elpais.com/elpais/2017/05/22/africa_no_es_un_pais/1495451943_362428.html
  3. http://www.thetalkingdrum.com/ald.html
  4. https://www.pambazuka.org/pan-africanism/african-liberation-day-celebration-resistance
  5. «Africa Day 2019 | South African Government». www.gov.za. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  6. Tutu, Bongiwe (2017 թ․ մայիսի 25). «10 Things to Know About Africa Day». Africa.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  7. jonas (2012 թ․ մայիսի 24). «The History of Africa Day – 25 May». South African History Online (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  8. Allison, Simon (2015 թ․ մայիսի 26). «Africa Day: Is the African Union worth celebrating?». Daily Maverick. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. «Kakadu for Africa Day celebrations». The Nation. 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Allardt, Helmut ; European Economic Community (1959). The tasks and the aims of the European Economic Community in Africa : lecture given on the occasion of Africa Day at the German Industries Fair, Hanover, 30 April 1959. Bruxelles : Publications Dept. of the European Communities. OCLC 883719446.
  • Mugabe, Robert Gabriel ; Zimbabwe. Ministry of Information, Posts and Telecommunications (1987). Address delivered to the Nation by Cde R.G. Mugabe, the Prime Minister of Zimbabwe, on Africa Day May 25, 1987. Policy statement. Causeway, Zimbabwe : Ministry of Information, Posts and Telecommunications. OCLC 180493758.
  • Ginkel, J. A. van ; Court, Julius ; Langenhove, Luk van ; United Nations University ; Africa Day Symposium on Integrating Africa (2003). Integrating Africa : perspectives on regional integration and development. Tokyo : United Nations University. OCLC 800928725.
  • Bond, Patrick (2004). South Africa and global apartheid : continental and international policies and politics : address to the Nordiska Afrikainstitutet Nordic Africa Days, Uppsala, Sweden 4 October 2003. Discussion paper / Nordiska Afrikainstitutet = Scandinavian Institute of African Studies. Nordiska Afrikainstitutet. Discussion Paper, ISSN 1104-8417 ; 25.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]