Բեատրիս Արագոնցի
Բեատրիս Արագոնցի | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 16, 1457 |
Ծննդավայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[1] կամ Կապուա, Կազերտա, Կամպանիա, Իտալիա |
Մահացել է՝ | սեպտեմբերի 23, 1508 (50 տարեկան) |
Վախճանի վայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[1] |
Սան Պիետրո Մարտիրե | |
Երկիր | Նեապոլի թագավորություն և Հունգարիայի թագավորություն |
Տոհմ | Տրաստամարա |
իշխող թագուհի | |
Հայր | Ֆերդինանդ I |
Մայր | Իզաբելա դե Կլերմոն |
Բեատրիս Նեապոլցի (անգլ.՝ Beatrice of Naples, նոյեմբերի 16, 1457, Նեապոլ, Նեապոլի թագավորություն[1] և Կապուա, Կազերտա, Կամպանիա, Իտալիա - սեպտեմբերի 23, 1508, Նեապոլ, Նեապոլի թագավորություն[1]), նաև հայտնի որպես Բեատրիս Արագոնցի (հունգ.՝ Aragóniai Beatrix, իտալ.՝ Beatrice d'Aragona), Հունգարիայի թագուհի` թագավորներ Մատյաշ Հունյադիի ու Վլադիսլավ II -ի հետ ամուսնության բերումով[2], որը հանդիսացել է Նեապոլի թագավոր Ֆերդինանդ I-ի ու Իզաբելա դե Կլերմոնի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեատրիսը լավ կրթություն է ստացել Նեապոլի իր հոր արքունիքում։ 1474 թվականին նշանվել ու 1476 թվականի դեկտեմբերի 22-ին ամուսնացել է Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի հետ․ որպես թագուհի թագադրվել է Սեկեշֆեհերվար քաղաքում։
Ամուսնությունը դաշինք է ապահովել Հունգարիայի և Նեապոլի միջև. 1480 թվականին, երբ օսմանյան նավատորմը նվաճել է Նեապոլի թագավորությունում գտնվող Օտրանտո բերդը, Հռոմի պապի խնդրանքով Մատյաշն ուղարկել է հունգարացի գեներալ Բլեզ Մագյարին ամրոցը վերականգնելու համար, որը նրան է հանձնվել 1481 թվականի մայիսի 10-ին։ 1488 թվականին Մատյաշն Անկոնա նավահանգստային քաղաքը որոշ ժամանակով վերցրել է իր հսկողության տակ՝ այն գրավելով հունգարական կայազորով։
Բեատրիսը որոշակի ազդեցություն է ունեցել Հունգարիայի քաղաքականության մեջ։ Նա նաև ունեցել է մշակութային ազդեցություն, քանի որ իտալական վերածնունդը ներմուծել է Հունգարիայի արքունիք․ հետաքրքրություն, որն ընդհանուր էր իր ու Մատյաշի համար։ Նա խրախուսել է ամուսնու կողմից Քորվինուսի գրադարանի ստեղծումը, որպես արքունական բնակավայր Վիշեգրադ պալատի կառուցումը, ինչպես նաև ակադեմիայի հիմնադրումը։ Ցանկացել է մասնակցել նաև քաղաքականությանը․ 1477 թվականին ուղեկցել է Մատյաշին Ավստրիա կատարած ներխուժման ժամանակ, իսկ 1479 թվականին ներկա է եղել Մատյաշի և Վլադիսլաուս II- ի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
1479 թվականներին ամուսինների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Մատյաշն իր ապօրինի որդուն՝ Յանոշ Կորվինուսին ֆեոդ է պարգևել ու նրա մորը՝ Բարբարա Էդելփոքին հրավիրել արքունիք։ Մատյաշը մահացել է, նախքան Բեատրիսը կընդուներ, որ նրա որդի Յանոշը պետք է լիներ օրինական ժառանգորդ։ 1490 թվականին ամուսնու մահից հետո հունգարական ազնվականության աջակցությամբ Բեատրիչին հաջողվել է պահպանել իշխանական դիրքը և շարունակել մնալ Հունգարիայի թագուհի՝ ամուսնանալով հաջորդ միապետի հետ։ Մատյաշի մահից հետո նամակ է գրել Սիմոն Կագլևիչին, որն այն ժամանակ դեռևս հրամանատար էր․ նա նամակը հասցեագրել էր թագավոր Կագլևիչին ու առաջարկել նրան դառնալ վերջինիս երեխաների մայրը․ Կագլևիչը հրաժարվել է։ Նա այս նամակը փոխանցել է խորհրդարան և դարձել թագավորի մոտ խորհրդարանի դեսպանը։ Բեատրիսը որպես արքայական ներկայացուցիչ նախագահել է այն խորհրդարանում, որտեղ ընտրվել է հաջորդ թագավորը․ հունգարական թագը դրված էր իր կողքին։ Կարծիք կա այն մասին, որ նա չի կարողացել կառավարել Յանոշին և որ երկրորդ ամուսինը նրան ապօրինի է համարել, սակայն այս պնդումները չեն կարող ո՛չ հաստատվել, ո՛չ էլ ամբողջությամբ անտեսվել։
Վլադիսլավ II-ը նույն՝ 1490 թվականին նույնաբովանդակ նամակներ է հղել բազմաթիվ հունգարացի ազնվականների։ Նամակներում նա նշել է, որ Բեատրիսը գրել է իրեն, որ Մատյաշ Կորվինուսը և Բեատրիսը որոշել են, որ Սթիվեն Զապոյյան՝ Յանոշ Զապոյյաիի հայրը, պոտք է դառնար Ավստրիայի դուքսը Մատյաշի մահից հետո։
1491 թվականին Բեատրիսն ամուսնացել է երկրորդ ամուսնու՝ Վլադիսլավ II-ի հետ։ Նա մեծ աջակցություն է ունեցել Հունգարիայի ազնվականության կողմից և հենց նրանց պահանջով է Վլադիսլավն ամուսնացել նրա հետ։ Այս ամուսնությունը սակայն, նորից անպտուղ է եղել։ Պաշտոնապես ամուսնությունը կասկածի տակ է դրվել, քանի որ Հռոմի պապը Վլադիսլավին ամուսնալուծություն չի շնորհել իր առաջին կնոջից։ Նրա ամուսինը պնդել է, որ ինքը ամուսնությունը օրինական չի համարել, քանի որ ստիպված է եղել ամուսնանալ Բեատրիսի հետ իր կամքին հակառակ։ 1493 թվականին հանձնաժողով է ստեղծվել դա հետաքննելու համար։ 1500 թվականին Հռոմի պապը ամուսնությունն ապօրինի է հայտարարել, և Բեատրիսը ստիպված էր վճարել դատավարության ծախսերը։ Նա վերադարձել է Նեապոլ 1501 թվականին, իսկ 1502 թվականին Վլադիսլավն ամուսնացել է Աննա դը Ֆուայի հետ։ Բեատրիսը վախճանվել է Նեապոլում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #118654187 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Matthias I | king of Hungary». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- J. Macek, Tři ženy krále Vladislava, Mladá fronta, Praha, 1991
- kol. autorov, Encyklopédia Slovenska, Veda, Bratislava, 1977
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Արագոնցի» հոդվածին։ |
|