Իզաբելլա Խաիր Բելլա Հադիդ (անգլ.՝ Isabella Khair Hadid, հոկտեմբերի 9, 1996(1996-10-09)[1][2][3], Վաշինգտոն, ԱՄՆ[1][4]), ամերիկացի մոդել։ 2016 թվականին պրոֆեսիոնալների քվեարկության արդյունքներով ճանաչվել է «Տարվա մոդել»։ Համարվում է նորաձևության Dior և Bulgari տների դեմքը և դեսպանը։
Հադիդը ծնվել և մեծացել է Վաշինգտոն քաղաքում։ Մուլտիմիլիոնատեր և անշարժ գույքի գործակալ Մուհամեդ Հադիդի ու Յոլանդա Ֆոսթերի դուստրն է։ Ունի մեկ ավագ քույր՝ Ջիջի Հադիդը, և մեկ կրտսեր եղբայր։ Ունի երկու կիսախորթ քույրեր և հինգ խորթ քույրեր։
Այժմ IMG Models գործակալության անդամ է[10]։ Նրա քույրը՝ Գիգի Հադիդը նույնպես մոդել է, նրանք միասին աշխատել են մի շարք միջոցառումների ժամանակ, ներառյալ Թոմֆորդի և Դիանե ֆոն Ֆուրսթենբերգի ցուցադրությունները Նյու Յորքի նորաձևության շաբաթում 2015-ի սեպտեմբերին։ 2015-ի Նոյեմբերին նա հայտնվեց Seventeen ամսագրի շապիկին և ներկայացավ ֆոտոշարքերով մի շարք ամսագրերում, այդ թվում՝ Vogue Australia և Elle: