Բեհբուտ Շելկովնիկով (գեներալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեհբուտ Շելկովնիկով (այլ կիրառումներ)
Բեհբուտ Շելկովնիկով | |
---|---|
հուլիսի 3, 1837 - փետրվարի 10, 1878 (40 տարեկան) | |
Ծննդավայր | Շաքի, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Սուրբ Գևորգ եկեղեցի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878), Կովկասյան պատերազմ և Lեհական ապստամբություն (1863) |
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ |
Բեհբուտ Մարտիրոսի (Բորիս Մարտինովիչ) Շելկովնիկով (Շելկովնիկյան, Մետաքսյան) (հուլիսի 3, 1837, Նուխի (այժմ՝ Շաքի) – փետրվարի 10, 1878, Էրզրում, թաղված է Թիֆլիսի Ս․ Գևորգ եկեղեցու բակում), ռուսական բանակի հայազգի գեներալ–մայոր (1877)։ Բնախույզ, կովկասագետ-բնագետ Ալեքսանդր Շելկովնիկովի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ավարտել Մոսկվայի առաջին կադետական կորպուսը (1854), Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան (1863)։
1855 թվականին մասնակցել է Ղրիմի պատերազմին (Կովկասյան ռազմաճակատում), 1858–1859 թվականներին՝ Հյուսիսային Կովկասի ապստամբ լեռնականների դեմ մարտերին։
1863–1864 թվականներին ծառայել է Գլխավոր շտաբում, 1865 թվականից՝ Հյուսիսային Կովկասում (Կովկասյան լեռնային վարչությունում եղել է հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյա, Զաքաթալայի օկրուգի պետ և այլն), 1876 թվականին նշանակվել է Սևծովյան զինվորական օկրուգի պետ։
1877–1878 թվականների ոուս–թուրքական պատերազմի ժամանակ, 1877 թվականի մայիսին Շելկովնիկովն իր օկրուգի զորքերով խափանել է Սոչին գրավելու թուրքական բանակի փորձերը, ապա հակահարձակմամբ ազատագրել Աբխազիան։
Մասնակցել է Ալաջայի ճակատամարտին (1877), իր զորախմբով վճռական դեր խաղացել Մուխտար փաշայի գլխավորած թուրքական բանակի ջախջախման գործում։ Էրզրումի գրավման նախօրյակին նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։
Վախճանվել է բծավոր տիֆից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Գեորգիևյան I, III աստիճանների խաչերով և այլ շքանշաններով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլչիբեկյան Հ., Գեներալ–մայոր Բ․ Մ․ Շելկովնիկով, Ե․, 1944
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 477)։ |
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1837 ծնունդներ
- Փետրվարի 10 մահեր
- 1878 մահեր
- Շաքի քաղաքում ծնվածներ
- Կարին քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու գերեզմանատանը թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուսահայ բանակի գեներալներ