Բենզիլպենիցիլին
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 61-33-6 |
PubChem CID | 5904 |
DrugBank | DB01053 |
E number | E705 (antibiotics) |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.461 |
Բենզիլպենիցիլին, նաև հայտնի որպես պենիցիլին G, մի շարք բակտերիալ ինֆեկցիաների բուժման համար նախատեսված հակաբիոտիկ[1]։ Դրանց շարքին են դասվում՝ թոքաբորբը, ստրեպտոկոկային ֆարինգիտը, սիֆիլիսը, նեկրոտիկ էնտերոկոլիտը, դիֆթերիան, գազային գանգրենան, վարակիչ դեղնախտը, ցելյուլիտը և փայտացումը[1]։ Այն չի համարվում առաջնային ընտրության դեղամիջոց պնևմոկոկային մենինգիտի բուժման ժամանակ[1]։ Բենզիլպենիցիլինը ներարկվում է ներերակային և միջմկանային[2]։ Երկարաձգված ազդեցությամբ օժտված երկու ձևերը՝ բենզատին բենզիլպենիցիլինը և պրոկաին բենզիլպենիցիլինը ներարկվում են միջմկանային[1]։
Առաջացրած կողմնակի ազդեցությունների թվին են պատկանում՝ փորլուծությունը, ցնցումները, ալերգիկ ռեակցիաները, ներառյալ՝ անաֆիլաքսիան[3]։ Սիֆիլիսի բուժման ժամանակ դրա կիրառումը կարող է բերել Jarisch–Herxheimer անվան տակ հայտնի ռեակցիայի դրսևորմանը[1]։ Այն խորհուրդ չի տրվում կիրառել պենիցիլինի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում[1]։ Հղիության ժամանակ դրա կիրառումը, որպես կանոն, անվտանգ է[4]։ Այն պատկանում է β-լակտամների և պենիցիլինի դասի հակաբիոտիկների շարքին[1]։
Բենզիլպենիցիլինը հայտնաբերվել է 1929 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից և շուկայահանվել է 1942 թվականին[5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում՝ որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց[6]։ Զարգացող երկրներում մեծածախ ծախսերը կազմում են մոտավորապես 0.24–2.72 ԱՄՆ դոլար օրական[7]։ Միացյալ Նահանգներում բուժման կուրսը կազմում է 100-200 $[8]:
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակամանրէային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենզիլպենիցիլինը հիմնականում արդյունավետ է գրամ դրական մանրէների նկատմամբ։ Նաև հայտնի է, որ որոշ գրամ բացասական օրգանիզմներ, ինչպիսիք են՝ Neisseria gonorrhoeae-ն և Leptospira weilii -ն, զգայուն են բենզիլպենիցիլինի նկատմամբ[9]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողմնակի ազդեցությունների թվին կարող են պատկանել՝ գերզգայունությունը (ներառյալ՝ եղջերացանը), տենդը, հոդացավերը, ցանը, անգիոնևրոտիկ այտուցը, անաֆիլաքսիան, շիճուկային հիվանդություն հիշեցնող ռեակցիան։ Հազվադեպ կարող է բերել կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմանը, ներառյալ՝ ցնցումները (հատկապես բարձր դեղաչափերի և ծանր երիկամային անբավարարության ժամանակ) ինտերստիցիալ նեֆրիտը, հեմոլիտիկ սակավարյունությունը, լեյկոպենիան, թրոմբոցիտոպենիան և կոագուլյացիայի խանգարումները։ Նաև տեղեկացվում է փորլուծության մասին (ներառյալ՝ հակաբիոտիկներով հարուցված կոլիտը)։
Բենզիլպենիցիլինի կոնցենտրացիաները շիճուկում կարելի է կարգավորել ավանդական միկրոկենսաբանական անալիզի կամ ավելի ժամանակակից քրոմատոգրաֆիական մեթոդների կիրառման միջոցով։ Այդ չափումները կարող են օգտակար լինել քրոնիկական հիմքի վրա բարձր դեղաչափեր ընդունող ցանկացած մարդու մոտ կենտրոնական նյարդային համակարգի տոքսիկությունից խուսափելու համար, բայց դրանք հատկապես ակտուալ են երիկամային անբավարարությամբ պացիենտների համար, որը կարող է բերել դեղամիջոցի կուտակմանը՝ մեզի հետ արտազատման ցուցանիշների նվազման պատճառով[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 WHO MODEL FORMULARY 2008
- ↑ «Penicillin G Injection - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 98, 105. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Penicillin G Injection
- ↑ Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 490. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Penicillin, Benzyl». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-10-13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 95. ISBN 9781284057560.
- ↑ «Penicillin G» (PDF). Toku-E. 2010 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Fossieck B Jr, Parker RH. Neurotoxicity during intravenous infusion of penicillin. A review. J. Clin. Pharmacol. 14: 504- 512, 1974.
- ↑ R. Baselt, Disposition of Toxic Drugs and Chemicals in Man, 8th edition, Biomedical Publications, Foster City, CA, 2008, pp. 1195-1196.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենզիլպենիցիլին» հոդվածին։ |
|