Բե՛նջամին Փոլ Է՛յմոս (անգլ.՝ Benjamin Paul Amos, ապրիլի 10, 1990(1990-04-10)[3][4], Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի որպես Բեն Է՛յմոս (անգլ.՝ Ben Amos), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դարպասապահ։
Էյմոսը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Կրյու Ալեքսանդրի» պատանեկան ակադեմիայում, սակայն ընդունվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 11 տարեկանում[5]։ «Յունայթեդի» պատանիների կազմում նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2005 թվականի հոկտեմբերի 8-ին՝ դարպասում փոխարինելով Ռոն-Ռոբերտ Ցիլլերին։ Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թվականի հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մոլդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում՝ բաց թողնելով 4 գնդակ։ 2010 թվականի մայիսի 19-ին Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոսթերը և 2010/11 մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։
2005-2006 թվականների մրցաշրջանում Բենը կանոնավոր կերպով մնում էր ակումբի պատանեկան թիմի պահեստայինների նստարանին, իսկ հաջորդ 2006-2007 թվականների մրցաշրջանում՝ պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո նա դարձավ «Յունայթեդի» պատանեկան թիմի հիմնական դարպասապահը։
Էյմոսի դեբյուտը «Յունայթեդի» հիմնական կազմում տեղի ունեցավ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին Լիգայի Գավաթի 3-րդ փուլում «Միդլսբրոյի» դեմ խաղում, որում Ֆերգյուսոնի թիմը հաղթեց 3-1 հաշվով։ 2008 թվականի դեկտեմբերի 14-ին Բենը հիմնական կազմի հետ գնաց Ճապոնիա՝ աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու, քանի որ Բեն Ֆոստերը մարզման ժամանակ վնասվածք ստացավ։
Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թվականի հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մելդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում, բաց թողնելով ընդամենը 4 գնդակ։
2010 թվականի մայիսի 19-ին Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոստերը և 2010-2011 թվականների մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։