Բերդաձոր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաձոր (այլ կիրառումներ)
Բերդաձոր, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում[1]։ Շուշիի շրջանի ենթաշրջան Բերդաձորը (Այրում, Բերաձոր, Բերձոր, Բերձորք)[2] եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկը։ ՈՒնեցել է համանուն կենտրոն։ Բերդաձորը ընդգրկում էր Արաքս և Աղավնո (Հագարի) գետերի միջև ՝ Քիրս և Դիզափայտ լեռների հարավահայաց կողմերից սկսած մինչև Սյունիքի սահմաններն ընկած տարածությունը (Ջաբրաիլի շրջանը ամբողջությամբ մտել է նրա կազմը)[3]։ Մովսես Կաղանկատվացին այն հիշատակում է Բերձոր ձևով։ ՈՒշ միջնադարում Բերդաձորը բաժանված էր Վարանդայի և Դիզակի մելիքությունների միջև[4]։ Ոմանք այն նույնացրել են Վերին Խաչենի հետ։ Մարգարա գրիչը 1337 թ. գյուղախումբը անվանել է Բերդաձոր[5]։ Ջալալ-ադ-Դին սուլթանի անձնական քարտուղար Շիխաբ ադ-Դին ան-նասավին Բերդաձորին թարգմանբար կոչել է Կալադարա[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարանի, (Հ 1, Ա-Դ, Եր., 1988, էջ 665
- ↑ ՀՍՀ, հ. 2, Երևան 1976, էջ 420
- ↑ Մ. Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895
- ↑ Ս. Խանզադյան, Հայրենապատում, 1920-1985, գիրք Դ, Երևան, 1989թ., էջ 98
- ↑ Шихаб ад-дин ан-Насави. Сират ас-султан Джалал ад-Дин Манкбурны (Жизнеописание Султана Джалал Ад-Дина Манкбурны), М. 1996, стр. 270
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թ. Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
- Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարանի, (Հ 1, Ա-Դ, Եր., 1988, էջ 665)
- Ս. Խանզադյան, Հայրենապատում, 1920-1985, գիրք Դ, Երևան, 1989 թ., էջ 98 Шихаб ад-дин ан-Насави. Сират ас-султан Джалал ад-Дин Манкбурны (Жизнеописание Султана Джалал Ад-Дина Манкбурны), М. 1996 , стр. 270
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 420)։ |