Բիթլիսի գավառ
Գավառ | |
---|---|
Բիթլիս | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Այլ անվանումներ | Բաղեշ, Բաղիշ, Բիթլիզ, Պիթլիզ, Պիտլիս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 108 227[1] մարդ (XIX դարավերջ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1] |
Տեղաբնականուն | բիթլիսցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Բիթլիս, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Բիթլիս քաղաքն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիթլիսի գավառը գրավում էր Բիթլիսի վիլայեթի արևելյան սահմանային մասը։
Գավառի ռելիեֆը լեռնային է, հարուստ ձորահովիտներով և սարահարթերով։ Բիթլիսում է գտնվում Նազիկ լիճը։ Գավառով հոսում են բազմաթիվ գետակներ, որոնք, խառնվելով իրար, թափվում են Տիգրիս գետը։ Նրանցից հիմնականը Բիթլիսի գետն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջերին, ըստ Վ. Քինեի վիճակագրության Բիթլիսն ուներ 108 227 բնակիչ, որից 70 403-ը՝ մուսուլմաններ, 32 909-ը՝ հայեր, 4 915-ը՝ այլազգիներ։ Առաջ հայերը կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը։
1915 թ. հունիսից թուրքերի կողմից սկսվեց գավառի հայության ահավոր ջարդը, որին այնուհետև հաջորդեց ողջ մնացածների բռնի մուսուլմանացում։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի լեռնային բուսականությունը հարուստ է։ Կա նաև բազմատեսակ կենդանական աշխարհ։ Բիթլիսը հայտնի է իր մրգատու ծառատեսակներով։ Բարձր լեռների վրա տեղ-տեղ կան ընկույզի ծառեր։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիթլիսն ուներ բազմատեսակ մարմարի և ծծմբի հարուստ հանքեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էին։ Լեռնային մասերում զբաղվում էին անասնապահությամբ։ Տարածված էին նաև ծխախոտագործությունը, մեղվաբուծություն, առևտուրը։
Հայկակական պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին Բիթլիսն ուներ 11 վանք և 100 եկեղեցի։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին և XX դարի սկզբի դրությամբ բաժանված էր 4 գավառների, որոնք միասին ունեին 441 գյուղ[1]։
Բիթլիսի գավառի մեջ մտնում էին հետևյալ գավառակները.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|