Բիլիարդի սեղան
Բիլիարդի սեղան (Բիլիարդ), հատուկ սեղան, նախագծված և հարմարեցված բիլիարդ խաղալու համար։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլիարդը, ինչպես կանոն, իրենից ներկայացնում է երեսպատված սեղան, որն ունի անկյուններից կախված վեց գնդապարկ՝ կողերով, կիի[1] միջոցով հատուկ գնդակներով խաղալու համար։
Բիլիարդի սեղանը բաղկացած է շրջանակից, սեղանի մակերեսից, խաղադաշտի հիմքից, հենքերից, կողերից և գրպաններից։
Բիլիարդի սեղանները (ավելի ճիշտ — սեղանի սալաքարը) արտադրվում է փայտից կամ քարից, համապատասխանաբար նրանք տարբերվում են որակով և գնով։ Խաղադաշտի պարամետրերը և առանձնահատկությունները կախված են դրանց պատրաստման տեխնոլոգիայից և նյութերից։ Սովորաբար բիլիարդի սեղանի երկարությունը ուղիղ երկու անգամ մեծ է լայնությունից։
Սեղանի չափսերը շատ հաճախ տատանվում են 8х4 մինչև 12х6 ոտնաչափ (2240х1120 և 3500х1750 մմ համապատասխանաբար)։ Կտորի գույնը կանաչ է (հազվադեպ՝ կապույտ, հանդիպում է пула-յի համար նախատեսված սեղանների վրա)։ Գնդապարկերի չափերը և ձևերը տարբերվում են բիլիարդի տարբեր տեսակների մեջ (չնայած, օրինակ, карамболе-այի մեջ գնդապարկերը ընդհանրապես բացակայում են)։
Սահմանում Даля բառարանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլիարդ, սեղանի տեսակ եզրերով (կողերով) և անկյուններից և մեջտեղից կախված երկար գնդապարկերով, հայտնի խաղի համար, որը խաղում են կիի և փղոսկրյա գնդակների միջոցով։ Բիլիարդը բաղկացած է երկու քառանկյուններից (քառակուսիներից), տեղադրվում է և ամրացվում հարթաչափի օգնությամբ և ծածկվում է կտորով, առանց կարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shamos, Mike (1999). The New Illustrated Encyclopedia of Billiards. New York: Lyons Press. ISBN 1-55821-797-5.(անգլ.)
- Г.Я. Мисуна. Справочник бильярдиста: Секреты техники игры, 2004. стр 8-19 "Столы для бильярда"