Բոդլեյան գրադարան
Երկիր | Միացյալ Թագավորություն |
---|---|
Տեսակ | գիտական գրադարան |
Հիմնվել է | 1602 |
Տեղադրություն | Անգլիա |
Հասցե | Radclliffe Square[1] |
Անվանված է | Thomas Bodley? |
Այլ տվյալներ | |
Կայք | bodleian.ox.ac.uk/libraries/old-library(անգլ.) |
Բոդլեյան գրադարան, Օքսֆորդի համալսարանի հիմնական հետազոտական գրադարան։
Բոդլեյան գրադարանը Եվրոպայի ամենահին գրադարաններից է, իսկ Բրիտանիայում Բրիտանական գրադարանից հետո մեծությամբ երկրորդն է՝ իր 11 միլիոն նմուշով։ Օքսֆորդի գիտնականներին հայտնի լինելով «Բոդլեյ» կամ պարզապես «Բոդ» անունով՝ համաձայն 2003 թվականի Ավանդապահ Գրադարանների Իրավական Ակտի, այն Միացյալ Թագավորությունում հրատարակվող աշխատանքերի համար վեց իրավական ավանդապահ գրադարաններից մեկն է[2][3], և ըստ Իռլանդական օրենքի՝ այն լիազորություն ունի պահանջելու Իռլանդիայի Հանրապետությունում հրատարակվող յուրաքանչյուր գրքի կրկնօրինակը։
Գրադարանը գլխավորապես գործում է որպես գրադարան-ընթերցասրահ, և փաստաթղթերը հիմնականում չեն կարող դուրս հանվել ընթերցասենյակներից։ Վերջին տարիներին Օքսֆորդի համալսարանին պատկանող մի քանի գրադարաններ վարչական նպատակներով միավորվել են Օքսֆորդի համալսարանի գրադարանային ծառայության (ՕՀԳԾ) հովանու ներքո, որը նախկինում հայտնի էր նշված անունով, իսկ այժմ՝ որպես Բոդլեյան գրադարաններ, որի մեծագույն բաղադրիչը Բոդլեյանն է։ Օքսֆորդի համալսարանի բոլոր քոլեջներն ունեն իրենց սեփական գրադարանները, որոնք շատ դեպքերում բավականին ամրապնդված էին մինչև Բոդլեյանի հիմնադրումը և որոնք բոլորը ամբողջովին անկախ են վերջինիցս[4][5]։
Բոդլեյան գրադարանը զբաղեցնում է Բրոադ Սթրիթի մոտ գտնվող 5 շենք, որոնց կառուցման տարեթվերն ընդգրկում են ուշ միջնադարյանից՝ Դուքս Համֆրեյի գրադարանից մինչև 1930-ականների Նոր Բոդլեյանը։ 19-րդ դարից սկսած մի քանի ստորգետնյա պահոցներ են կառուցվել այդ շենքերի տակ։ Այսօր Բոդլեյանը նաև ներառում է մի քանի պահեստային տարածքներ, որոնք շենքի տարածքից դուրս են գտնվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Բոդլեյան գրադարանի պատմությունը սկսվում է 1602 թ․՝ նրա արմատներն էլ ավելի հեռուն են գնում։ Առաջին հատուկ կառուցված գրադարանը, որը հայտնի է եղել Օքսֆորդում, հիմնադրվել է Թոմաս Քոբհամի՝ Ուորսեսթորի եպիսկոպոսի կամքով (մահացել է 1327 թ․)։ Շղթայված գրքերի այս փոքրիկ հավաքածուն տեղակայված էր Համալսարանի Սուրբ Կույս Մարիամի եկեղեցու հյուսիսային մասից վեր՝ Հայ Սթրիթում։ Այս հավաքածուն կայուն ձևով շարունակում էր աճել, իսկ երբ 1435-1437 թթ․ Համֆրեյը՝ Գլուսեթրի դուքսը (Անգլիայի Հենրի 5-ի եղբայրը) նվիրեց մեծ թվով ձեռագրեր, տարածքը այլևս չէր բավականացնում և նոր շենքի պահանջ առաջացավ։ Վերջիվերջո Աստվածության Դպրոցի վերևում մի հարմար սենյակ կառուցվեց, որն ավարտվեց 1488 թ։ Այս սենյակը շարունակվում է կոչվել Դուքս Համֆրեյի Գրադարան։
Սըր Թոմաս Բոդլեյը և Համալսարանի Գրադարանի վերահաստատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ XVI դարում գրադարանն անկման փուլով էր անցնում (այն աստիճան, որ գրադարանի կահույքը վաճառվեց, և սկզբնական գրքերից միայն երեքը՝ Դուքս Համֆրեյին պատկանող, մնացին հավաքածուի մեջ)։ Դա շարունակվեց մինչև 1598 թ․, երբ գրադարանը սկսեց նորից բարգավաճել, այն ժամանակ, երբ Թոմաս Բոդլեյը (Մերթոն քոլեջի նախկին անդամ) գրեց Համալսարանի փոխռեկտորին՝ առաջարկելով աջակցել գրադարանի զարգացմանը։ Դուքս Համֆրեյի գրադարանը վերահարմարեցվեց և Բոդլեյն իր սեփական գրքերից նվիրեց։ Գրադարանը պաշտոնապես վերաբացվեց 1602 թ․ նոյեմբերի 8֊ին «Բոդլեյան Գրադարան» անվամբ (պաշտոնապես Բոդլեյի գրադարան)։ Բոդլեյի կոլեկցիոներական հետաքրքրությունները տարբեր էին, ըստ գրադարանների պատմաբան Յան Ֆիլիպի, 1603 թ․ հունիսի հենց սկզբից նա սկսում է ձեռագրեր հավաքել Թուրքիայից, և հենց «նույն տարում էր, որ առաջին չինարեն գիրքը ձեռք բերեցին»։ 1610 թ․ Բոդլեյը, համաձայնության եկավ Լոնդոնում Թղթավաճառ Ընկերության հետ դնել յուրաքանչյուր գրքի կրկնօրինակը, որը վերջիններիս հետ գրանցվում է գրադարանում։ Բոդլեյան հավաքածուն այնքան արագ աճեց, որ 1610-12 թթ․ (որը հայտնի է որպես Արվեստների վերջ) և կրկին 1634-1637 թթ․ շենքն ընդարձակվեց։ Երբ 1654 թ․ Ջոն Սելդենը մահացավ, նա Բոդլեյին թողեցի իր գրքերի և ձեռագրերի մեծ հավաքածուն։ Դուքս Համֆրեյի գրադարանի վերջին համալրումը շարունակվում է հայտնի լինել որպես «Սելդենի վերջ»։
Գրադարանի հետագա զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1753 թ․ Բրիտանական թանգարանի հիմնադրումը Բոդլեյանն արդյունավետ ձևով Բրիտանիայի Ազգային Գրադարանն էր։ Մինչ այդ Բոդլեյանը, Քեմբրիջի Համալսարանի Գրադարանը և Թագավորական Գրադարանը Անգլիայում և Ուելսում գրքերի ամենամեծ հավաքածուներն ունեին։ Մինչև XVIII֊րդ դարը, գրադարանի հետագա աճը պահանջեց տարածքի ընդլայնում։ 1860 թ․ գրադարանը թույլտվություն ստացավ զբաղեցնելու կից շենքը, որը հայտնի էր Ռադքլիֆի Սենյակ անվամբ։ 1861 թ․ գրադարանի բժշկական և գիտական հավաքածուները տեղափոխվեցին Ռադքլիֆի Գիտական Գրադարան, որը կառուցվեց հյուսիսային կողմում՝ Համալսարանի Թանգարանի կողքին։
Քլարենդոնի շենքը նախագծվել է Նիկոլաս Հոքսմուրի կողմից և կառուցվել է 1711-1715 թթ․՝ սկզբնապես Օքսֆորդի Համալսարանի Հրատարակչության տպագրահաստոցի համար։ Վաղ XIX դարում այն դատարկվում է Հրատարակչության կողմից և օգտագործվում համալսարանի կողմից՝ վարչական նպատակներով։ 1975 թ․ այն հանձնվում է Բոդլեյան Գրադարանին և այժմ ծառայում է որպես գրասենյակ և հանդիպման վայր անձնակազմի ավագ անդամների համար։ 1911 թ․ Հեղինակային իրավունքի ակտը (որն այժմ փոխարինվում է 2003 թ․ Ավանդապահ Գրադարանների Իրավական Ակտով) շարունակում է Թղթագործների համաձայնությունը՝ Բոդլեյանը դարձնելով 6 (այդ ժամանակ) գրադարաններից մեկը, որը ապահովում էր Միացյալ Թագավորությունում իրավական ավանդը, որտեղ յուրաքանչյուր գրքի օրինակը՝ հեղինակային իրավունքով պահպանված, պետք է պահ տրվի։
1909-1912 թթ․ ստորգետնյա գրապահոց է կառուցվում Ռադքլֆ Սենյակի և Ռադքլիֆ հրապարակի տակ։ 1914 թ․ գրադարանի հավաքածուի գրքերի ամբողջ թիվն անցավ 1 միլիոն նիշից։ Մինչև 1920 թ․ գրադարանի տարածքը ընդլայնման կարիք ուներ, և 1937 թ․ շինարարական աշխատանքներ սկսվեցին Նոր Բոդլեյան շենքի վրա, որը Բրոադ Սթրիթի հյուսիս֊արևելյան անկյունում էր՝ Քլարենդոն շենքի դիմաց։ Նոր Բոդլեյանը նախագծվել է ճարտարապետ Սըր Ջիլ Ջիլբերթ Սքոթի կողմից։ Կառուցումն ավարտվել է 1940 թ․։ Շենքը նորարարական զիկուռատ ոճին էր պատկանում, որտեղ գրապահոցների 60 տոկոսը գետնի տակ էր տեղակայված։ Հին և Նոր Բոդլեյան շինությունները իրար են միանում Բրոդ Սթրիթի տակ գտնվող մի թունելով, որն ունի հետիոտնի ուղի, գրքի մեխանիկական հարահոսագիծ և օդաճնշական խողովակային համակարգ, որն օգտագործվում էր գրքի պատվերների համար, մինչև 2002 թ․ էլեկտրոնային ավտոմատ գրապահոցային պահանջարկի համակարգը կներմուծվեր։ Նոր Բոդլեյանի շենքը ամբողջովին վերակառուցվում է՝ պահելով իր սկզբնական ճակատամասը՝ հազվագյուտ և խոցելի նյութերի համար կատարելարգործված պահպանման սարքավորումներով, ինչպես նաև ընթերցողների և այցելուների համար ավելի լավ հարմարություններով ապահովելու համար։ 2014 թ․ Սեպտեմբերի 29֊ին այն վերաբացվել ընթերցողների համար որպես Ուեսթոն Գրադարան։ 2010 թ․ Մարտին «Օքսֆորդի Համալսարանի Գրադարանային Ծառայություն» հավաքական անունով հայտնի գրադարանների խումբը վերանվանվեց Բոդլեյան Գրադարանների։
Նյութերի պատճենահանումն ու պահպանմանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանում նյութերը կրկօրինակելու խիստ կանոններ են գործում։ Մինչև վերջերս գրադարանի նյութերի անհատական լուսապատճենումը չէր թույլատրվում, քանի որ մտահոգություն կար, որ պատճենահանումը և ակտիվորեն ձեռքից ձեռք փոխանցելը վնաս կպատճառեն։ Այնուամենայնիվ, ներկայումս անհատները կարող են պատճենահանել 1900 թ․ հետո լույս տեսած նյութերի մեծամասնությունը, իսկ 1801-1900 թթ․ որոշ նյութեր տրամադրվում են անձնակազմի միջնորդությամբ։ Ձեռքի ծրիչներն ու թվային խցիկները նույնպես թույլատրվում են օգտագործել 1900 թ․ հետո լույս տեսած հրատարակումների համար և թույլտվություն ունենալու դեպքում ավելի հին նյութի համար կարելի է թվային խցիկ օգտագործել։ Մինչ 1800 թ․ եղած նյութերի համար Գրադարանը տրամադրում է թվային պատճեն։ Գրադարանի ամենխոցելի նմուշների միկրոձևային պատճեններն են արվել, որոնք հնարավորության դեպքում կարող են փոխարինվել օրիգինալով։ Գրադարանը սերտորեն կապված է Օքսֆորդի Թվային Գրադարանի հետ, որը համալսարանի շատ հազվագյուտ և անսովոր նմուշներից որոշները թվայնացնելու գործընթաց է սկսել։
Բաժանորդագրվելու կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան նոր ընթերցողներին մուտք կշնորհվի գրադարան՝ նրանցից պահանջվում է հնչեցնել պաշտոնական հայտարարություն։ Այս հայտարարությունն ավանդաբար բանավոր էր, բայց այժմ սովորաբար արվում է տեքստը ստորագրելով, որն ունի նույն ուժը, սակայն այժմ էլ ցանկացողները կարող են ըստ արարողակարգի կարդալ հայտարարությունը։ Դրսեկ ընթերցողները (ովքեր կցված չեն համալսարանին) պետք է բանավոր արտասանեն հայտարարությունը ընդունելությունից առաջ։ Բոդլեյան ընդունելությունների գրասենյակը ունի հայտարարության թարգմանությունները, ինչի շնորհիվ ոչ անգլախոսները կարող են արտասանել հայտարարությունը մայրենի լեզվով։
Հայտարարության անգլերեն տեքստը հետևյալն է․
Սույնով ես պարտավորվում եմ Գրադարանից դուրս չհանել, չնշել, կամ որևէ կերպ չվնասել որևէ հատոր, փաստաթուղթ կամ դրան պատկանող կամ դրա պահպանության տակ գտնվող այլ առարկա, չբերել Գրադարան, կամ չվառել այնտեղ կրակ և չծխել Գրադարանում, և խոստանում եմ ենթարկվել Գրադարանի բոլոր կանոններին։
Բնօրինակ տեքստ (անգլ.)I hereby undertake not to remove from the Library, nor to mark, deface, or injure in any way, any volume, document or other object belonging to it or in its custody; not to bring into the Library, or kindle therein, any fire or flame, and not to smoke in the Library; and I promise to obey all rules of the Library.
Բոդլեյան գրադարանի հայկական ձեռագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոդլեյան գրադարանն ունի բավական հարուստ հայերեն ձեռագրերի և գրքերի հավաքածու։ Ցուցակներում պահպանված նմուշների համաձայն՝ գրադարանն առաջին հայերեն ձեռագրիը ստացել է 1635 թ․ արքեպիսկոպոս Լաուդի կողմից։ Ըստ 1665 - 1701 թթ․ Բոդլեյան գրադարանի գրադարանավար Դոկտոր Հայդի ձեռքով կազմված հայերեն ձեռագրերի և տպագիր գրքի ցուցակի՝ արդեն 17–րդ դարի վերջում գրադարանն ուներ 92 հայերեն ձեռագիր և 52 տպագիր գիրք։ 1707 թ․ Օքսֆորդ այցելած հայ տպագրության երախտավոր Թովմա արքեպիսկոպոս Վանանդեցին գրադարանին է նվիրում Ամստերդամում իր հիմնադրած տպարանում տպագրված հայերեն գրքի օրինակները։
XIX դարի վերջին գրադարանում արդեն այնքան հայերեն արժեքավոր ձեռագրեր էին պահպանվում, որ առաջացել էր դրանց գիտական ուսումնասիրությունը կազմակերպելու պահանջը։ Հայագետ Սուքիաս Պարոնյանցը ձեռնամուխ է լինում ձեռագրերի ուսումնասիրությանը, նրա մահից հետո այդ անավարտ գործը շարունակում է հայտնի հայագետ Ֆրեդերիկ Կոնեբերը։ Նա հրատարակում է հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակը։
XX դարի սկզբին հայերեն ձեռագրերի հավաքածուն արդեն բաղկացած էր 124 նմուշից, որոնց թվում կան Վասպուրականի մանրանկարչության դպրոցի կողմից նկարազարդված 2 ձեռագրեր, Հակոբ Ջուղայեցու նկարազարդած 8 ձեռագրեր և այլ մեծարժեք գրքեր[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Heritage List for England
- ↑ Legal Deposit Libraries Act 2003
- ↑ Agency for the Legal Deposit Libraries
- ↑ «Բոդլեյան գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Bodleian Libraries, University of Oxford
- ↑ «Մհեր Պապյան «Օքսֆորդի Համալսարանի Բոդլեյան գրադարանի հայերեն ձեռագրերը»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոդլեյան գրադարանի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-12-18 Wayback Machine
- Բոդլեյան գրադարանում պահվող 1918թ․ հետո ստացած ձեռագրերի նկարագրության ցուցակ Արխիվացված 2021-06-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդլեյան գրադարան» հոդվածին։ |
|