Բորչալուի գավառ
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Թիֆլիսի նահանգ | ||
Ներառում է | 51 համայնք | ||
Վարչկենտրոն | Շուլավեր | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 128 587 | ||
Ազգային կազմ | հայեր (37 %), կովկասյան թաթարներ (29 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 6,759 | ||
Հիմնադրված է | 1880 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Բողնոփոր (Մառնեուլ, Բոլնիս) Թռեղք (Դմանիս, Ծալկա) Ծոբոփոր (Թումանյան) Տաշիր(Ստեփանավան և Տաշիր) | ||
Բորչալուի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1880 թվականին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Շուլավեր քաղաքն էր։
Բորչալուի գավառը հյուսիսից սահմանակցում էր Թիֆլիսի և Գորիի, արևմուտքից՝ Ախալքալաքի գավառներին։ Հարավ-արևմուտքում Երևանի, իսկ հարավ-արևելքում՝ Ելիզավետպոլի նահանգներն էին։
Ներառել է հիմնականում ժամանակակից Լոռու մարզի հյուսիսը (Թումանյան, Ստեփանավան և Տաշիր) և Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի հարավը (Բոլնիս, Դմանիս, Ծալկա, Մառնեուլ)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացական աղբյուրների համաձայն՝ Շահ Աբբաս I-ի վրացական արշավանքի ժամանակ Քարթլիի հարավում հաստատվում է թյուրքալեզու «բորչալու» ցեղը, որը 1604 թվականին հիմնում է Բորչալուի սուլթանությունը[2]։ Դրան վերջ է տալիս Քարթլի-Կախեթի արքա Հերակլ II-ը 1765 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Վրաստանում իսլամական տարրի բնակեցումը կապված է Միջին Ասիայից արևմուտք արշաված օղուզների և Օսմանյան կայսրության կողմից Վրաստանի գրավումով։ Թշնամանալով օսմանյան թուրքերի հետ՝ ինքնըստինքյան վրացիները դաշնակցային հարաբերությունների մեջ էին մտնում մեկ այլ իսլամադավան ցեղերի՝ կովկասյան ղփչաղների հետ։ Նրանց ներհոսքը շարունակվեց մինչև ուշ միջնադար։ Դրանց հետագա ամրապնդումը հանգեցրեց ադրբեջանական ներկայիս համայնքի ձևավորմանը[3]։
Գավառը կազմվել է 1880 թվականին՝ անջատվելով Թիֆլիսի գավառից։ Նախկինում այն ամբողջությամբ մտել է Քարթլի-Կախեթի թագավորության Լոռի-Փամբակի գավառի մեջ։ Այդպիսով, այն Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 25 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում մոտ հարյուր քսան տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ Կովկասում ստեղծված Վրացա-Իմերեթական նահանգը 1846 թվականին կիսվում է Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները։ Թիֆլիսի նահանգից առանձնացվում է Երևանի նահանգը (1849), ապա ևս երկու գավառ՝ Ղազախը և Ելիզավետպոլը։ Երևանի նահանգի կազմում ժամանակավորապես ընգրկվել էր Ջալալօղլին (Ստեփանավան) և Վորոնցովկան (Տաշիր)։ 1880 թվականին վերջին երկուսը Երևանի նահանգից, ինչպես նաև որոշակի շրջաններ Թիֆլիսի գավառից անջատվում և կազմում են Բորչալուի գավառը՝ Թիֆլիսի նահանգի կազմում։
1918-1920 թվականներին Բորչալուի գավառի մեծ մասը մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության, փոքր մասը՝ Հայաստանի առաջին հանրապետության մեջ։ Խորհրդայնացումից հետո այն պաշտոնապես կիսվել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի միջև։ Ադրբեջանը մինչ այժմ տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին՝ ինչպես ամբողջ Բորչալուի, այնպես էլ՝ Թիֆլիսի ու Կախեթի գավառների հարավային մասերի հետ կապված։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 128,587 մարդ էր, որի 37 %-ը հայեր էին (47423 մարդ), իսկ 29.4 %-ը՝ թաթարներ (37742 մարդ), 16.6 %-ը՝ հույներ (21393), 6.3 %-ը՝ ռուսներ (8089), 6.1 %-ը՝ վրացիներ (7840) և այլ ազգեր[4]։ Շուլավեր քաղաքի բնակչությունը 1897 թվականին 4553 մարդ էր, որից 4045-ը հայեր էին[5]։
1921 թվականին Բորչալուի գավառից վերջնականապես Խորհրդային Հայաստանին անցնում են որոշ տարածքներ, որոնց վրա հետագայում առաջանում են Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի շրջանները։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին գավառը բաժանված էր 51 գյուղական համայնքի[6]՝
- Ալավերդու
- Ալեքսանդրսգիլֆի (Թրիալեթ)
- Աշկալայի
- Առուխլուի
- Ավրանլուի
- Արջևան-Սարվանիի
- Բայդարի
- Բաշքիչեթի (Դմանիս)
- Բաշքյոյի
- Բարմաքսըզի (Ծալկա)
- Բեշթաշենի
- Բոլնիս Կապանակչիի
- Գյավուրարխի
- Գոմարեթի
- Գյուլագարակի
- Գունիա կալայի
- Դարբազի
- Դեմիր բուլաղի
- Դսեղի
- Եկատերինենֆիլդի (Բոլնիս)
- Կապանակչի-Դեմիրչիի
- Կիրիխլոյի
- Կուրթանի
- Հախնատի
- Համամլուի (Սպիտակ)
- Հեյդար-Բեկի
- Ղաչաղանի
- Ղզըլ Խաջիլուի
- Ղրըխլուի
- Ճոճկանի
- Մեծ Դմանիսի
- Մեծ Ղամարլուի
- Մղարթի
- Նարդևանի
- Նիկոլաևկայի (Ամրակից)
- Նովոպոկրովկայի
- Շահնազարի (Մեծավան)
- Շնհողի
- Պրիվոլնոյեի
- Պուշկինոյի
- Ջալալօղլիի (Ստեփանավան)
- Սադախլոյի
- Սարաչլոյի (Մամխուտ)
- Սարվանի
- Վերին Սարալի
- Վորոնցովկայի (Տաշիր)
- Ուզունլարի
- Քյորփալուի
- Քվեշի
- Օփրեթի
- Ֆախրալուի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում
- Բորչալուի սուլթանություն
- Մառնեուլի (Բորչալուի) շրջան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Борчалинский уезд
- ↑ «Грузинская советская энциклопедия», ст. «Борчало». Тбилиси, 1965
- ↑ The Ancient Orient. Transcaucasia in the 11th–15th centuries by Lev Gumilev
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Борчалинский уезд
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Шулаверы
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
|