Jump to content

Բուրկինա Ֆասոյի ռազմական հեղաշրջում (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրկինա Ֆասոյի ռազմական հեղաշրջում
Թվականհունվարի 24 2022 - շարունակվում է
Մասն էՌազմական հեղաշրջում Բուրկինա Ֆասոյում
ՎայրԲուկինա Ֆասո
ԱրդյունքԲուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն կալանավորվել է
Հակառակորդներ
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո կառավարությունԲուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո Զինված ուժեր
Հրամանատարներ
Ռոկ Մարկ Քրիստիան ԿաբորեՊոլ Անրի Սանդաօգօ Դամիբա[1][2] Ժիլբեր Դյենդերե[3]
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Բուրկինա Ֆասոյի ռազմական հեղաշրջում, Բուրկինա Ֆասոյի զինված ուժերի իրականացրած ռազմական հեղաշրջում է, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, կալանավորվել է Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն[4]։

Նախապատմւթյուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Բուրկինա Ֆասոյում տեղի է ունեցել ապստամբություն, որի ժամանակ գահընկեց է արվել Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեզ Կոմպաորեն, ով երկիրը ղեկավարում էր 1987 թվականից։ 2015 թվականից երկիրը ղեկավարել է Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն[5]։

2015 թվականից Բուրկինա Ֆասոյում ակտիվ են «Իսլամական պետություն», «Անսար ուլ-Իսլամ» և «Ալ-Կաիդա» կազմակերպությունները։ 2021 թվականին ահաբեկիչները երկրում սպանել են ավելի քան 2000 խաղաղ բնակչի։ 2019 թվականից ահաբեկիչների գործունեության պատճառով Բուրկինա Ֆասոյի որոշ նահանգներում արտակարգ դրություն է մտցվել[5][6]։ 2022 թվականի հունվարին Բուրկինա Ֆասոյի վարչապետ Լասինա Զերբոն հայտարարել է, որ ահաբեկչությունը սպառնալիք է երկրի ամբողջականության համար[5]։

2021 թվականի նոյեմբերին Բուրկինա Ֆասոյում զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել այն բանից հետո, երբ ահաբեկիչները երկրի հյուսիսում գտնվող ոսկու հանքում սպանել են 49 զինվորականի և 4 խաղաղ բնակչի։ Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել անվտանգության անբավարար մակարդակի և զինված ուժերի մթերքով անբավարար ապահովման կապակցությամբ։ Բողոքի ցույցերի արդյունքում երկրի վարչապետը հրաժարական է տվել[5]։

2022 թվականի հունվարի 11-ին զինվորականներ են ձերբակալվել ռազմական հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով[5][7][8]։

2022 թվականի հունվարի 19-ին Բուրկինա Ֆասոյում սահմանափակվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի մուտքը, որը իշխանությունները անվանել են «երկրի ապակայունացման գործիքներից մեկը»։ Եղել են նաև տեղեկություններ ինտերնետի խափանումների մասին[5]։

Հունվարի 22-ին Ուագադուգուում կրկին բողոքի ցույցեր են սկսվել։ Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը և իշխանությունը փոխանցումը զինվորականներին[5]։

Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը տեղեկություններ են ստացվել նախագահական նստավայրի մոտ կրակոցների մասին[5][8][9]։ Իշխանությունները կատարվածն անվանեցին «զինվորականների դժգոհության դրսևորման ակտեր»[5]։ Զինվորականները պահանջել էին կառավարության հրաժարականը, զինվորականների թվաքանակի ավելացում, ահաբեկիչների դեմ պայքարի համար լրացուցիչ միջոցների հատկացում և զոհված զինվորականների ընտանիքներին փոխհատուցում[5]։ Կրակոցների ժամանակ վնասվել է նախագահի մեքենան[10]։

Ըստ տեղեկությունների հունվարի 23-ին երկրում բջջային կապը և ինտերնետի աշխատանքը խափանումներով են աշխատել[5][11]։ Սահմանվել է պարետային ժամ, որը գործել է 20։ 00-ից 05։ 30-ը[5]։

Ցուցարարները հրկիզել են իշխող «Ժողովրդական շարժում հանուն առաջընթացի» կուսակցության շտաբը[5][12]։ Բողոքի ցույցեր են սկսվել երկրի այլ քաղաքներում, ցուցարարները հայտարարել են իրենց համերաշխությունը զինվորականների հետ[5]։

Հունվարի 24-ի առավոտյան հայտարարվել է Քրիստիան Կաբորեին ռազմակայաններից մեկում ձերբակալելու մասին, զինվորականները պահանջել են, որ նա հրաժարական տա[4][5][13]։ Լրատվամիջոցները հայտնել են, որ նախագահի ընտանիքը լքել է երկիրը[14]։ Զինվորականները նաև ազատ են արձակել գեներալ Ժիլբեր Դինդերեին, որը դատապարտվել էր 2015 թվականին հեղաշրջման փորձի համար[15][16]։

Հունվարի 24-ին Բուրկինա Ֆասոյի նախագահը իր Թվիթերում հրապարակել հետևյալ հաղորդագրությունը[17]՝

Մեր ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում. Այս պահին մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարական ձեռքբերումները։ Կոչ եմ անում նրանց, ովքեր զենք են վերցրել, վայր դնել զենքերը՝ հանուն երկրի ժողովրդի բարձրագույն շահերի։ Միայն երկխոսության միջոցով մենք պետք է լուծենք մեր հակասությունները։

Նախագահը չի նշել իր գտնվելու վայրը[11]։

Հունվարի 24-ին 14 զինվորականներից բաղկացած խումբը պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ զինվորականները վերցրել են իշխանությունը երկրում, ցրել կառավարությունն ու խորհրդարանը, կասեցրել սահմանադրությունը և փակել Բուրկինա Ֆասոյի սահմանները մինչև հետագա հայտարարությունը[18][19]։.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mushaija, Patson Baraire (2022 թ․ հունվարի 24). «Burkina Faso President Christian Kabore's government overthrown». The Informer UG. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  2. «СМИ: мятеж в Буркина Фасо возглавил подполковник Дамиба». ՏԱՍՍ. 2022 թ․ հունվարի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  3. «Militares amotinados en Burkina Faso liberan al general golpista Gilbert Diendéré» [Mutinous military in Burkina Faso free coup general Gilbert Diendéré]. Sputnik Mundo (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  4. 4,0 4,1 «В Буркина-Фасо военные задержали президента». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 «Мятеж военных и сообщения об аресте президента. Что происходит в Буркина-Фасо». ՏԱՍՍ. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  6. «В Буркина-Фасо продлили чрезвычайное положение на полгода». РИА Новости (ռուսերեն). 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  7. «В Буркина-Фасо за подготовку переворота арестовали военных». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  8. 8,0 8,1 Ирина Шелудкова (2022 թ․ հունվարի 23). «Стрельба в Уагадугу». euronews (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  9. «AP: около резиденции президента Буркина-Фасо слышны выстрелы». ՏԱՍՍ. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  10. «Burkina Faso President Kabore 'detained' by mutinous soldiers». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  11. 11,0 11,1 «На странице лидера Буркина-Фасо в Twitter появился призыв к мятежникам сложить оружие». ՏԱՍՍ. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  12. «Протестующие в Буркина-Фасо разграбили штаб-квартиру правящей партии». www.kommersant.ru (ռուսերեն). 2022 թ․ հունվարի 23. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  13. «СМИ сообщили о возможном задержании президента Буркина-Фасо». РИА Новости (ռուսերեն). 2022 թ․ հունվարի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  14. «СМИ: семья президента Буркина-Фасо покинула страну». РИА Новости (ռուսերեն). 2022 թ․ հունվարի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  15. «СМИ: мятежники в Буркина-Фасо освободили осужденного генерала». РИА Новости (ռուսերեն). 2022 թ․ հունվարի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  16. «В Буркина-Фасо военные мятежники освободили осуждённого генерала Дьендере». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  17. «Notre Nation vit des moments difficiles. Nous devons en ce moment précis sauvegarder nos acquis démocratiques. J'invite ceux qui ont pris les armes à les déposer dans l'intérêt Supérieur de la Nation. C'est par le dialogue et l'écoute que nous devons régler nos contradictions.RK». Twitter (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  18. Никита Голяшкин (2022 թ․ հունվարի 24). «Военные в Буркина-Фасо объявили о взятии власти в стране в свои руки». Известия (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  19. «Военные в Буркина-Фасо объявили о взятии власти в стране в свои руки». ՏԱՍՍ. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.