Բրաչանո
քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բրաչանո | |||||
Bracciano | |||||
| |||||
Բրաչանոյի ամրոցը | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լացիո | ||||
Գավառ | Հռոմ | ||||
Համայնք | Metropolitan City of Rome? | ||||
Մակերես | 142 կմ² | ||||
ԲԾՄ | 280±1 մետր | ||||
Բնակչություն | 15500 մարդ (2004) | ||||
Խտություն | 280 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 00062 | ||||
Փոստային ինդեքս | 06 | ||||
Փոստային դասիչ | 00062 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||||
Պաշտոնական կայք | comune.bracciano.rm.it | ||||
| |||||
Բրաչանո (իտալ.՝ Bracciano), քաղաք Իտալիայում, Լացիո մարզի Հռոմ գավառում[1], համանուն լճի ափին, Հռոմից 30 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակչությունը 2012 թվականի դրությամբ՝ 19290 մարդ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի ափին կանգնած է գեղեցիկ պահպանված ամրոցը, որը կառուցվել է 13-րդ դարում Օրսիններ իշխանների կողմից և նրանց կողմից ընդլայնվել է Վերածննդի դարաշրջանի սկզբում։ Ամրոցում 1481 թվականին Հռոմում մոլեգնած համաճարակից ապաստան է գտել Հռոմի Պապ Սիկստ IV-ը, իսկ 16 տարի անց նա դիմադրեց պապական զորքերի՝ Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրո և Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ի որդի Ջովանի Բորջայի գլխավորությամբ, պաշարմանը։
1558 թվականին Պաոլո Ջորդանո Օրսինին Կոզիմո Մեդիչի դստեր հետ իր ամուսնության կապակցությամբ ստացել է Բրաչիանոյի դուքս։ Նրա անմտությունների և անկարգությունների մասին լեգենդներ են պտտվել, որոնք իրենց մարմնավորումն են ստացել Ջոան Վեբստերի «Սպիտակ սատանան» երկում։
17-րդ դարում դուքսերի նստավայրը հայտնվեց անմխիթար վիճակում, իսկ 1696 թվականին այն վաճառվեց Հռոմի Պապ Ինոկենտի XI-ի եղբորորդի՝ իշխան Օդեսկալչին, որի ժառանգների ենթակայության տակ է մնում մինչ օրս։ 1971 թվականին ամրոցում նկարահանվել է «Լուչիա դի Լամերմուր» ֆիլմ-օպերան։ 2006 թվականին ամրոցում տեղի է ունեցել Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի հարսանեկան արարողությունը։
Օրսին-Օդեսկալչի ամրոցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի և նրա բնակիչների մասին գրել է ռուս հեղինակ Պավել Մուրատովը («Իտալիայի պատկերներում»)։ Նա նշել է, որ այն միակ տեղն է, որտեղ կարող ես զգալ Վերածննդի դարաշրջանի մարդկանց սենյակային հարմարավետությունը, քանզի այստեղ և ոչ այլուր պահպանվել են կահույքի և այլ իրերի կահավորանքները, ինչպես նաև որմնանկարներ, որոնց վրա կարելի է տեսնել Բրաչիանոյի հին տերերի կյանքը արտացոլող նկարներ՝ շախմատ խաղալիս, որսորդության, կարդալու, միրգ հավաքելով, լճում նավակով զբոսնելիս։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատմական ամրոց
-
Բրաչիանո ամրոցից պատկեր
-
Բնակելի տներ
-
Նկար Պիզանելի դպրոցից
-
Նկար Ռոման Անտոնիազո դպրոցից
-
Լիճ
-
Պատմական կենտրոնի լիճը
-
Կայարան
-
Հիվանդանոց կայանատեղի ամրոցը
-
Բրաչիանո ամրոցի լիճը
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բրիչիանոյում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 9 | 11 | 15 | 16 | 21 | 25 | 29 | 29 | 25 | 19 | 14 | 10 | 16 |
միջին ջերմաստիճանը (°C) | 6 | 8 | 10 | 11 | 16 | 20 | 23 | 23 | 20 | 15 | 11 | 7 | 14 |
միջին նվազագույնը (°C) | 3 | 4 | 5 | 7 | 11 | 14 | 17 | 17 | 15 | 11 | 7 | 4 | 10 |
տեղումների քանակը (մմ) | 112 | 99 | 86 | 80 | 56 | 43 | 18 | 46 | 97 | 94 | 150 | 130 | 1 011 |
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկություն՝ զբոսաշրջինկերին Արխիվացված 2014-01-09 Wayback Machine
- Օրսինի-Օդեսկալչի ամրոց
- Ռոբերտո Պիպեռնո, "Բրաչիանո"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաչանո» հոդվածին։ |
|