Գայլերի հետ պարողը
Գայլերի հետ պարողը (անգլ.՝ Dances with Wolves)[12], պատմական դրամատիկ գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1990 թվականի հոկտեմբերի 19-ին Վաշինգտոնում։ Ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դեռակատար Քևին Քոսթներ, ֆիլմի վրա աշխատել է հինգ տարուց ավել։ Ֆիլմում երկխոսությունների մեծ մասը լակոտա լեզվով է, որը ամերիկյան սիու հնդկացիների բարբառն է և ուղեկցվում է լուսագրերով։
Ֆիլմը նոմինացվել է 12 անվանակարգում և ստացել յոթ արձանիկ՝ ներառյալ լավագույն ֆիլմ անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1863 թվական, քաղաքացիական պատերազմ ԱՄՆ ում։
ԱՄՆ բանակի լետենանտ Ջոն Դանբարայի ոտքը պատրասվում էին անդամահատել, նա փախչում է դաշտային հոսպիտալից և աներևակաելի սխրանք է գործում, հուսահատ հերոսությամբ գրոհի է տանում հյուսիսցիների ջոկատը։ Դամբարը հարավցիների փամփուշտների տարափի տակ ողջ է մնում։ ԱՄՆ բանակի գեներալը գնահատում է լեյտենանտի արարքը և տրամադրում է իր անձնական վիրաբույժին նրան բուժելու համար, հետո էլ թույլ է տալիս, որ նա իր նախընտրությամբ ընտրի իր հետագա ծառայության տեղը։ Ի զարմանս գեներալի, Դամբարը խնդրում է, որ իրեն տեղափոխեն ԱՄՆ արևմտյան սահմանին մոտ մի խուլ տեղ։ Նրա ծառայության տեղը քաղաքակրթությունից կտրված փոքրիկ դիտակետ էր (ֆորպոստ)։ Նրա անմիջական հրամանատարը ինքնասպանություն էր գործել, իսկ Դանբարի ուղեկիցը, տեղացի առևտրականը սպանվում է տեղացի «պաուին» հնդկացիների ձեռմամբ, այն բանից հետո երբ նա արդեն հերոսին հասցրել էր նշանակման տեղ։ Մարդիկ ովքեր կհավատային որ Դամբայը մենակ կարող է ողջ մնալ դիտակետում, բնության խիստ պայմաններում, թվացյալ անհյուրընկալ տեղաբնակ Հյուսիսային Ամերիկացիների ,ուղղակի չի մնացել։ Թվում էր նա լքված է բոլորի կողմից։ Կամաց-կամաց լեյտենանտը ընտելանում էր, նա գրառումներ էր անում օրագրում։ Դանբարը առճակատվում էր սիու քոչվոր ցեղի ներկայացուցիչների հետ։ Սկզբում սպիտակ մարդը և հնդկացիները բաժանված էին լեզվի և մշակույթի պատնեշով։ Բայց քիչ-քիչ նրանք սկսեցին ընդհանուր լեզու գտնել։ Այդ ցեղում ապրում է սպիտակամորթ կին, Բռունցքով Կանգնած անունով, ով հայտնվել էր ցեղում երբ դեռ երեխա էր և մեծացել եր ինչպես հնդկացի։ Նա թեթևակի հիշում է սպիտակների լեզուն և ինչպես կարող էր օգնում էր հերոսի և ցեղի մոտեցմանը։ Դանբարան ձգտւմ էր հնդկացիների յուրահատուկ ապրելակերպին, մտածողուտյանը, նրանց մոտիկությանը բնության հետ, նրանց հոգեկան կապը միմյանց հետ և կյանքի ընդհանուր ներդաշնակությունը։ Նա ընկերանում է ցեղի շամանի հեքիմի Կտրող Թռչուն, ցեղապետ` Տաս Արջեր և մարտիկ Քամի Նրա Մազերում-ի հետ։ Հնդկացիները իրենց սովորույթի համաձայն մարդուն անուն են տալիս, կյանքի ինչ-որ հիշարժան դրվագից։
Մի անգամ տեսնելով, որ Դամբարը խաղում է գայլի հետ, այդ ժամանակ էլ նա ստսցավ իր իսկական անունը` Գայլերի Հետ Պարողը։ Այն բանից հետո, երբ նա օգնեց ցեղին գտնել բիզոնների նախիրը, Գայլերի Հետ Պարողը դարձավ ցեղի լիարժեք անդամ։ Բայց նախկին կյանքն ու արևմտյան քաղաքակրթությունը մշտապես հիշեցնում են իրենց մասին։ Գայլերի Հետ Պարողը և արդեն նրա կինոջը`Բռունցքով Կանգնած-ին անհրաժեշտ որոշում կայացնել գնալ թ`է մնալ ցեղում։ Այն ժամանակ երբ հնդկացիները փորցում էին հասկանալ ինչ վտանգ է սպառնում սպիտակ մարդկանցից, սպիտակ մարդիկ, կոպիտ և հրացաններով զինված ավելի մեծ քանակությամբ էին գրավում հնդկացիների հողերը....
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քևին Քոսթներ` լետենանտ Ջոն Դանբար, Գայլերի Հետ Պարողը
- Մերի Մակդոնել Կրիստին, Բռունցքով Կանգնած
- Գրեմ Գրին` Կտրող Թռչուն (Հարվածող Թռչուն)
- Ռոդնի Գրանտ` Քամի Նրա Մազերում
- Ֆլոիդ Վեստեռման` ցեղապետ, Տաս Արջեր
- Մայքլ Սպիրս` Ջրասամույր
- Տանտու Կարդինալ` Սև Թիկնոց
- Ջիմի Հերման` Քարե Հորթ
- Նատալի Լի` Իր Ձիուն Հետևող, Շատ Ժպտացող
- Ուես Ստյուդի` պարուհինների առաջնորդ
- Ռոբերտ Պաստորելլի` Թիմմոնս
- Լարի` Ջոշուա սերժանտ Բաուեր
- Մորի Չայկին` մայոր Ֆամբրո
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գայլերի Հետ Պարողը» ֆիլմը նշված է ամենա հեղինակավոր մրցանակերում և համաշխարհային կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդում։ Օսկարի 63րդ մրցանակաբաշխությանը, որը կայացել է մարտի 25-ին, 1991 թվականին Լոս Անջելոսում, ֆիլը ներկայացվել է օսկարի տասներկու անվանակարգերով, որից յոթում հաղթող է ճանաչվել։ Ֆիլմը հաղթել է ամենա հեղինակավոր անվանակարգում և ճանաչվել է 1990 թվականի լավագույն ֆիլմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0099348/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.ofdb.de/film/1826,Der-mit-dem-Wolf-tanzt
- ↑ 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/dances-with-wolves
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.boxofficemojo.com/movies/?id=danceswithwolves.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 7,0 7,1 http://www.filmaffinity.com/en/film239359.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6480.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.bbfc.co.uk/releases/dances-wolves-1970-5
- ↑ http://www.imdb.com/title/tt0099348/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ В данном случае слово Dances означает не существительное во множественном числе «Танцы», а глагол «Танцует» или, если адаптировать индейские имена, «Танцующий». Имя должно передаваться словами с заглавной буквы — «Танцующий С Волками», однако в прокате использовалось название с заглавной буквой только в первом слове
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Բլեյքի պաշտոնական կայք Արխիվացված 2010-08-19 Wayback Machine
- «Գայլերի հետ պարողը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գայլերի հետ պարողը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Գայլերի հետ պարողը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Կանզասում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1990 դրամա ֆիլմեր
- 1990 ֆիլմեր
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան վեստերն ֆիլմեր
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Պեպլումներ
- Ֆիլմեր գայլերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կանզասում
- Վայոմինգում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1863 թվականին
- Հարավային Դակոտայում նկարահանված ֆիլմեր