Գացկա
Գացկա | |
---|---|
Գացկայի բացօթյա մասը քարտեզի վրա | |
Բնութագիր | |
Երկարություն | 61կմ |
Ավազանի մակերես | 584 կմ² |
Ավազան | Լիկա (գետ) Ադրիատիկ ծով |
Ջրի ծախս | 13.3 սմ³ |
Գետաբերանի տեղակայում | Ադրիատիկ ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Խորվաթիա |
Երկրամաս | Լիչկո-Սենսկա |
Գացկա (խորվ.՝ Gacka), գետ Խորվաթիայում, որը թափվում է Լիչկո-Սենսկա ժուպանություն, Պլիտվիչկա լճի ազգային պարկի սահմանի մոտ։ Զգալի չափով հոսում է նաև գետնի տակ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի երկարությունը կազմում է 61 կիլոմետր[2]։ Երկարությունը վերգետնյա մասում ավելի վաղ կազմել է 32 կմ, սակայն հետո աշխատանքների կարգավորման շնորհիվ մնացել է ընդամենը 11 կմ[3]։ Ջրի ավազանը կազմում է 584 կմ²[2]։ Առավելագույն խորությունը 10 մետր է։ Միջին ջերմաստիճանը ամռանը կազմում է 10.8 °C, իսկ ձմռանը` 7.9 °C[2]:
Հարավ-արևելյան մասում սկիզբ է առնում Կարստ սարահարթից։ Ամենաբարձր աղբյուրը գտնվում է ծովի մակարդակից 460 մետր բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքում հոսում է Վելեբիտ հովտից մինչև Փոքր Կապելա։ Ջրի հիմնական աղբյուրը կազմում է 6.3 սմ³ ջուր, իսկ ջրի ծախսը միջին հոսանքում մոտ 13.3 սմ³ է[2]։ Գետի վրա է գտնվում Օտոչաց քաղաքը։ Օտոչացա և Գացկայի ջրերը միախառնվելով լցվել են Լիկա գետը, որի հետևանքով հետագայում կառուցվել է թունել, որը կապում էր Գացկան Անդրիատիկ ծովին[3][4]։ Գետաբերանի մոտակայքում կա էլեկտրաէներգիայի արտադրություն` ՀԷԿ, որը ունի երկու մասնաճյուղ «Սեն» և «Սկլոպե»[5]։
Գացկայի հունի մոտ են գտնվում շատ քարանձավներ։ Այդ հունի հետազոտությունները սկսել են ХХ-րդ դարի երկրորդ կեսին։ Սակայն մինչև օրս չեն ուսումնասիրել քարանձավների կեսից ավելին[6]։
Գացկայի ափերին զարգացած է զբոսաշրջությունը, հատկապես կանաչ և ձկնորսական։ Գետի միջին հոսանքում հաճախ տեղի են ունենում ձկնորսների մրցումները, մասնավորապես ամենամյա «Գացկիի Գավաթի» ավանդական մրցույթի ժամանակ[7]։ Գետը հարուստ է իշխան ձկով, սակայն այստեղ ձկնորսական սեզոնը սկսվում է մարտի 1-ին և ավարտվում հոկտեմբերի 31-ին[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մաերովսկիի աղբյուրը
-
Մաերովսկիի աղբյուրի մոտ գտնվող ջրաղացը
-
Հին ջրաղացը
-
Տեսարան կամրջից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Югославия сегодня. 1970
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Vodnogospodarska osnova Hrvatske — Strategija upravljanja vodama Արխիվացված 2013-10-29 Wayback Machine(խորվ.)
- ↑ 3,0 3,1 Lika-Senj County. Tourist Board, http://www.lickosenjska.com/index.php?option=com_content&view=article&id=63&Itemid=78 Արխիվացված 2011-05-16 Wayback Machine
- ↑ Гидроэнергетическая система Лики и Гацки
- ↑ HE Senj Արխիվացված 2014-10-08 Wayback Machine(խորվ.)
- ↑ Gacka dolina(խորվ.)
- ↑ Gacka kup Արխիվացված 2015-05-28 Wayback Machine(խորվ.)
- ↑ Ribolov na Gacki Արխիվացված 2015-04-01 Wayback Machine(խորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գացկա» հոդվածին։ |
|