Գյունտեր Բրուս
Գյունտեր Բրուս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1938[1][2][3][…] |
Ծննդավայր | Ardning, Լիցեն, Շտիրիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 10, 2024[5] (85 տարեկան) |
Մահվան վայր | Գրաց, Ավստրիա[6] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա և HTBLVA Graz-Ortweinschule? |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, լուսանկարիչ, կինոռեժիսոր, բանաստեղծ, գծանկարիչ, performance artist և գծանկարիչ |
Ոճ | Viennese Actionism? |
Թեմաներ | visual art activity?[7], կինոնկար[7] և performance artwork?[7] |
Պարգևներ | |
Günter Brus Վիքիպահեստում |
Գյունտեր Բրուս (գերմ.՝ Günter Brus, սեպտեմբերի 27, 1938[1][2][3][…], Ardning, Լիցեն, Շտիրիա[4] - փետրվարի 10, 2024[5], Գրաց, Ավստրիա[6]), ավստրիացի նկարիչ, ակցիոնիստ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1938 թվականին Արդնինգում (Շտիրիա)։ Նկարչական նախնական կրթությունը ստացել է Գրացի կիրառական արվեստի դպրոցում։ 1956 թվականին Բրուսը տեղափոխվել է Վիեննա, որտեղ ուսանել է գեղանկարչություն։ Սկզբում նա եղել է գերմանական էքսպրեսիոնիզմի, Էդվարդ Մունկի և Վինսենթ վան Գոգի արվեստ ազդեցության տակ, ապա նրան գրավել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի և հատկապես Էմիլիո Վեդովայի գեղանկարչությունը։ Բրուսն աշխատել է ներկը կտավի վրա ցանելու եղանակով։ 1961 թվականին նրան զորակոչել են բանակ։ Զորացրվելուց հետո 1962 թվականի վերջին նկարիչը հոգեբանական ծանր ճգնաժամ է ապրել։
Բրուսը եղել է Վիեննական ակցիոնիզմի (Wiener Aktionismus) առավել արմատական ներկայացուցիչներիչ մեկը։ 1964 թվականին նա ներկայացրել է իր առաջին էքշնը։ Այս աշխատանքը գրավել է նրան, և նա որոշ ժամանակ խզել է իր կապերը ինֆորմալիստական նկարչությունից։ Առաջին ներկայացումից հետո՝ «Նա» անվանումով, հաջորդել են ուրիշ ներկայացումներ՝ «Ձեռքերի ներկում», «Գլխի ներկում», «Ինքնանկարազարդում», «Ինքնաանդամահատում», «Արյան ներարկում», «Կտտանք», «Վիեննական զբոսանք», «Ակցիա 33» և այլն[9]։ 1967 թվականին նա հանդես է եկել նոր ներկայացումներով, որտեղ իր մարմնի լեզվով ներկայացնում է երեխայի ծնունդի թեման՝ դրա մեջ ընդգրկելով նաև իր դստերը՝ Դիանային։ Ընդ որում, նույնիսկ այդ պարագայում նրա առաջ տաբու չի եղել․ ներկայացման ժամանակ նա իրեն կտրատել է ածելիով, միզել։ Նման պահվածքի արդյունքում նա հասարակության կողմից մեղադրվել է ավստրիական ազգային խորհրդանիշները ծաղրելու համար և դատապարտվել վեց ամիս ազատազրկման։ Որպեսզի խուսափի ձերբակալումից, Բրուսը մեկնել է Արևմտյան Բեռլին, որտեղ ապրել է մի քանի տարի։ Նրա վերջին ներկայացումը կայացել է 1970 թվականին։
1970 թվականից նկարիչը դարձյալ սկսել է շատ նկարել, ընդ որում նա փորձել է ստեղծել նկարչության ու գրականության որոշակի միաձուլում։ Այսպես են ստեղծվել «Նկար-բանաստեղծություններ» շարքի նրա գործերը, որոնք շատ համակիրներ են ունեցել 20-րդ դարի 80-ական թվականներին։ 1996 թվականին Բրուսն իր այդ աշխատանքների համար արժանացել է Ավստրիական պետական մեծ մրցանակի։
Ներկայումս Գյունտեր Բրուսն ապրում է Գրացում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118516329 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Aktionskünstler Günter Brus gestorben — 2024.
- ↑ 6,0 6,1 6,2 hul Zemřel Günter Brus (չեխերեն) — Společnost pro Divadelní noviny, 2024. — ISSN 1210-471X; 2570-8414
- ↑ 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#bild
- ↑ Гердт О. Как отрезал: Крестный отец акционизма Гюнтер Брус о самораспятии и Петре Павленском // Lenta.ru. — 2016. — В. 31 марта.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- H. Klocker. Wiener Aktionismus. Wien 1960—1971. Klagenfurt 1989.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Բրուս» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Փետրվարի 10 մահեր
- 2024 մահեր
- Ավստրիայում մահացածներ
- Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ավստրիացի արվեստագետներ
- Ավստրիացի բանաստեղծներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի լուսանկարիչներ
- Ավստրիացի կինոռեժիսորներ
- Ավստրիացի նկարիչներ