Գորշ գայլ
Գայլ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Canis lupus | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
Ջրային մակերես Տարածվածություն Նախկին տարածվածություն | ||||||||||||||||
|
Գայլ, գորշ գայլ կամ մոխրագույն գայլ (լատին․՝ Canis lupus), շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։
Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ[1]։ Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ[2]։ Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։
Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»[3]։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։
Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում։ Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայլերը բաժանվում են մի քանի հիմնական տեսակի՝
- Գորշ գայլ
- Բաշավոր գայլ
- Շիկահեր գայլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մոխրագուն գայլ, Հայկական սովետական հանրագիտարան, 1976 թ.:
- ↑ Волчий лес - Виды волков
- ↑ «Волки - Фолклендский волк». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ գայլ» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ գայլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ գայլ» հոդվածին։ |
|