Գրեգորի Փեք
Գրեգորի Փեք անգլ.՝ Gregory Peck | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հասակը | 191 սմ | ||||||||||||
Ծնվել է | ապրիլի 5, 1916[1][2][3][…] | ||||||||||||
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | ||||||||||||
Մահացել է | հունիսի 12, 2003[1][4][5][…] (87 տարեկան) | ||||||||||||
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] | ||||||||||||
Գերեզման | Cathedral of Our Lady of the Angels | ||||||||||||
Կրթություն | Սան Դիեգոյի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1939), San Diego High School? և Neighborhood Playhouse թատերական դպրոց | ||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||||||
Կրոն | կաթոլիկություն | ||||||||||||
Մասնագիտություն | կինոդերասան, բնավորության դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և պրոդյուսեր | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1944-1988 | ||||||||||||
Ժանրեր | Դրամա, Մելոդրամա, Ռազմական | ||||||||||||
Ծնողներ | մայր՝ Bernice Mae Ayres?[7] | ||||||||||||
Ամուսին(ներ) | Գրետա Կուկոնեն (1942–55; ամուսնալուծված) Վերոնիկա Պասանի (1955–2003; մինչև իր մահը) | ||||||||||||
Երեխա(ներ) | Սեսիլիա Պեկ և Stephen Joseph Peck? | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||
gregorypeck.com | |||||||||||||
|
Էլդրեդ Գրեգորի Փեք (անգլ.՝ Eldred Gregory Peck, ապրիլի 5, 1916[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 12, 2003[1][4][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, 1940-1960-ական թվականների Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը։
«Օսկար» մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 12-րդ տեղում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլդրեդ Գրեգորի Փեքը ծնվել է 1916 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լա Հոյյա քաղաքում, դեղատան աշխատակցի ընտանիքում։ Փեքը 3 տարեկան էր, երբ մայրը հեռացավ ամուսնուց։ Նրա ծնողները կաթոլիկ էին, ծագումով Մեծ Բրիտանիայից։ Հայրը՝ հոր կողմից անգլիացի, մոր կողմից իռլանդացի[10][11], իսկ մայրը հոր կողմից շոտլանդացի, մոր կողմից անգլիացի[12]։ Ըստ որոշ աղբյուրների ունեցել է հայկական ծագում[13][14][15][16]։ Փեքին դաստիարակել է հիմնականում տատը՝ Քեյթ Էյերսը։
Գրեգորի Փեքը սովորել է Լոս Անջելեսի Սենթ Ջո ռազմական ակադեմիայում և Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում։ Նա ինքն էր վճարում ուսման համար, այդ ընթացքում և դրանից հետո աշխատելով որպես դռնապան, մատուցող, ամաններ լվացող, շուկայի վաճառող։ Նաև աշխատել է Ռադիո-սիթիում որպես տոմսավաճառ։
Համալսարանում առարկաներից նրան ամենից շատ հետաքրքրում էին գրականությունը և դերասանական վարպետությունը։ 1939 թվականին ստանում է գիտության բակալավրի կոչում, սակայն որոշում է դերասան դառնալ և մեկնում է Նյու Յորք։
Լուրջ հիվանդությունը պատճառ դարձավ, որ Փեքը ազատվի ծառայությունից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ստանա նաև հիվանդության թոշակ։
Արդեն առաջին մեծության աստղ լինելով անգամ Գրեգորի Փեքը շարունակում էր ժամանակ առ ժամանակ հանդես գալ իր ծննդավայրում, հոլիվուդյան դերասան Մել Ֆերրերի հետ 1947 թվականին հիմնած Պլեյհաուզ անվանում ունեցող փոքր թատրոնում։ Իսկ կյանքի վերջին տարիներին վարում էր սեփական «Հարցազրույցներ Գրեգորի Փեքի հետ» հեռուստաշոուն, որը մեծ լսարան ուներ ԱՄՆ-ում։
Մահացել է 2003 թվականի հունիսի 12-ին Լոս Անջելեսի իր սեփական տանը 87 տարեկան հասակում։ Թաղված է Լոս Անջելեսի դամբարաններից մեկում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայությունից ազատվելուց հետո հիմնականում իր ստացած թոշակի գումարով նա անցնում է դերասանական վարպետության կուրսեր Ստանիսլավսկու մեթոդով։ Մեկ-երկու ներկայացումներում հանդես գալուց հետո Փեքը սկսում է խաղալ նաև Բրոդվեյում, և չնայած նրա մասնակցությամբ ներկայացումները հաջողություն չեն ունենում, սակայն նրան նկատում են որպես տաղանդավոր դերասան և հրավիրում Հոլիվուդ։
1944 թվականին կայանում է նրա նորամուտը կինոյում «Փառքի օրեր» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Թամարա Թումանովան։ Նույն թվականին էկրան բարձրացած «Թագավորությունների բանալին» ֆիլմում կերտած հոգևորականի կերպարի համար առաջադրվում է Օսկարի և ճանաչում է ձեռք բերում։
Գրեգորի Փեքի պահանջարկը որպես դերասան բարձրանում է, քանի որ այդ ժամանակներում շատ Հոլիվուդյան դերասաններ մասնակցում էին պատերազմին։ 1946 թվականին երկրորդ անգամ է ներկայացվում Օսկարի «Եղնիկի ձագը» ֆիլմի համար։
1953 թվականին էկրան է բարձրանում Գրեգորի Փեքի ամենայտնի ֆիլմերից մեկը՝ Օդրի Հեփբերնի մասնակցությամբ «Հռոմեական արձակուրդներ» կատակերգությունը, իսկ 1961-ին «Նավարոնե կղզու հրացանափողերը» մարտաֆիլմը Էնթոնի Քուինի մասնակցությամբ։
1962 թվականի «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմը առավել լայն ճանաչում է բերում Փեքին, իսկ ֆիլմը դառնում է ոչ միայն կինոյի պատմության, այլ նաև ԱՄՆ-ի պատմության կարևոր հասարակական քաղաքական իրադարձություններից մեկը։ Ֆիլմում նկարագրվում էր սևամորթների պայքարը ռասիստական խտրականության դեմ։
Նույն թվականին նկարահանվում է «Վախի հրվանդանը» ֆիլմում, իսկ 1991 թվականին նկարահանվում նաև նույն ֆիլմի Մարտին Սկորսեզեի նկարահանած համանուն ռիմեյքում։ Վերջին ֆիլմում նրա խաղընկներներն էին Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Նիկ Նոլթին և Ջեսիկա Լենգը։
1969 թվականին նկարահանվում է դասական դարձած Մակենայի ոսկին վեստեռնում, ուր նրա խաղընկերն էր Օմար Շարիֆը։ Մյուս հայտնի ֆիլմերից կարելի է նշել Ալֆրեդ Հիչքոքի «Կախարդվածը» դետեկտիվ թրիլլերը Ինգրիդ Բերգմանի ընկերակցությամբ, «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» էպիկական վեստեռնը, «Օմեն» սարսափ ֆիլմը և նացիստների մասին պատմող Տղաները Բրազիլիայից քաղաքական թրիլլերը։
Մի քանի անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի գլխավոր հերոս, փաստաբան Ատիկուս Ֆինչի կերպարի մարմնավորման համար։ Ի դեպ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում որպես դրական հերոս առաջինը Գրեգորի Փեքի հերոս Ատիկուս Ֆինչն է։
1968 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ, 1967 - 1970 թթ. եղել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախագահ։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում իր գրեթե 50 տարվա աշխատանքի ընթացքում կերտել է մոտ 60 մեծ ու փոքր դերեր, առավել նշանավոր ֆիլմերն են.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=11755&Extra=Y
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=14333&Extra=Y
- ↑ 6,0 6,1 6,2 http://lifeinlegacy.com/2003/WIR20030614.html
- ↑ 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 8,0 8,1 https://www.goldenglobes.com/person/gregory-peck
- ↑ Gregory Peck Academy Awards Acceptance Speech
- ↑ Freedland, Michael. Gregory Peck: A Biography. New York: William Morrow and Company. 1980. ISBN 0-688-03619-8 p.10
- ↑ United States Census records for La Jolla, California 1910
- ↑ United States Census records for St. Louis, Missouri - 1860, 1870, 1880, 1900, 1910
- ↑ https://www.geni.com/people/Gregory-Peck/308562816060006485 Armenian ancestry from his paternal grandfather Sam Peck
- ↑ https://www.classicmoviehub.com/facts-and-trivia/star/gregory-peck/page/2/
- ↑ https://www.peoples.ru/art/cinema/actor/pek/index1.html Его дедушка по отцовской линии имел армянские корни и эмигрировал из Англии
- ↑ https://dzen.ru/a/X1KVKXKyvUaXMff0?utm_referer=www.google.com Его дедушка (Пекчян или Ипекчян) по отцовской линии имел армянские корни и эмигрировал из Англии
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fishgall, Gary. Gregory Peck: A Biography. New York: Scribner. 2002. ISBN 0-684-85290-X
- Freedland, Michael. Gregory Peck: A Biography. New York: William Morrow and Company. 1980. ISBN 0-688-03619-8
- Haney, Lynn. Gregory Peck: A Charmed Life. New York: Carroll & Graf Publishers. 2004. ISBN 0-7867-1473-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգորի Փեք» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 2003 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ