Jump to content

Գրիշա Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիշա Հարությունի Սահակյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1947(1947-10-30)
Վախճանվել էօգոստոսի 25, 2010(2010-08-25) (62 տարեկան)
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն
ՀայրՀարություն Սահակյան

Գրիշա Հարությունի Սահակյան (հոկտեմբերի 30, 1947(1947-10-30) - օգոստոսի 25, 2010(2010-08-25)), հայ բեմանկարիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2006

Գեղանկարիչ, բեմանկարիչ Հարություն Սահակյանի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Սահակյանը ծնվել է Լենինականում։ Սովորել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1961-1965 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1967-1974 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ուման հետ համատեղ 1967-1979 թվականներին եղել է ինստիտուտի ուսումնական թատրոնի գլխավոր նկարիչը։ 1973-1979 թվականներին նշանակվել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան, 1979 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր նկարիչ։

1970-ականներին ձևավորումներ է արել Ստեփանակերտի պետական թատրոնում։ 1984 թվականից եղել է Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ։ 1986 թվականին նշանակվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ։ Երկար տարիներ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` ղեկավարելով բեմանկարչության բաժինը, 2000 թվականից` պրոֆեսոր։

1980-ականներին ձևավորել է մի քանի տասնյակ հեռուստաներկայացումներ։ Ձևավորած ներկայացումներից են[1]`

  • Ժիրայր Անանյան - «Տաքսի, տաքսի»
  • Մ. Դարվաշ - «Միայն քեզ եմ սիրում»
  • Է. ԴեՖիլիպո - «Չեմ վճարի»
  • Ա. Պապայան - «Արևը ձեզ հետ»
  • Գ. Տեր-Գրիգորյան - «Զգուշացեք, նա դեռ կա»
  • Ա. Այվազյան, Հ. Պարոնյան - «Ատամնաբույժն արևելյան»
  • Ա. Պապայան - «Մեծ հարսանիք»
  • Ժ. Հարությունյան - «Բախտավոր մարդիկ»
  • Վ. Սոլոգուբ - «Քնքուշ սրտից պատուհաս»
  • Ժ. Անանյան - «Տեր, մի թող մեզ անտեր»
  • Գ. Սունդուկյան - «Խաթաբալա»
  • Դ. Ֆսաֆաս - «Պահանջվում է ստախոս»
  • Է. ԴեՖիլիպո - «Ֆիլումենա Մարտուրանո»

Նկարչական ձևավորումներ է արել Հայաստանի բոլոր թատրոններում՝

Նկարչական ձևավորումներ է իրականացրել նաև Մոսկվայում, Վիլնյուսում, Մախաչկալայում, Դոնի Ռոստովում, Կաստրամայում և այլուր։

Նրա մի շարք նկարներ տեղ են գտել աշխարհի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում[3]։

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝

  • Երևանում (1968, 1971, 1985)
  • Մոսկվայում (1988, 1998)
  • Փարիզում, Լոնդոնում (1990)
  • Վարշավայում (1991)
  • Դոնի-Ռոստովում (1992)
  • Կաստրամայում (1998)
  • Բուլղարիայում (1999)

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գրիշա Սահակյանի մասին ԵԿԹ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. ««Անուշ», Բեմադրող նկարիչ` ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Գրիշա Սահակյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Գրիշա Սահակյանի մասին zarkfoundation.com կայքում».