Գևորգ Պրազյան
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հայ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1989[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Հասակ | 194 սմ | |||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գևորգ Պրազյան (հուլիսի 24, 1989[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Արարատ» ակումբի դարպասապահ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատ (Երևան)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Պրազյանը Երևանի «Արարատ» ակումբի սան է։ Պատանեկան տարիներից խաղացել է հարազատ ակումբում։ 2004 թվականից հանդես է եկել «Արարատի» երկրորդ կազմում։ Երկու տարի անց սկսել է հրավիրվել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, որի կազմում անցկացրել է յոթ խաղ։ 2008 թվականից Արարատի հիմնական դարպասապահն է։ 2009 թվականին նա եղել է պատանեկան հավաքականի խաղացող, ներկայում երիտասարդական ակումբի խաղացող է։ «Արարատի» կազմում դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր և Հայաստանի գավաթակիր։ 2009 թվականի «Արարատն» անհաջողությամբ է անցկացրել մրցաշրջանը, որի պատճառով դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։ Առաջին լիգայի մրցաշրջանում Պրազյանը դաշտ դուրս եկավ երեք անգամ, որից հետո այլևս չմասնակցեց խաղերին։ Այդ ժամանակ Պրազյանն ակումբի հետ ուներ երկամյա պայմանագիր[5]
Իմպուլս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»։ Առաջին իսկ խաղում նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով Գյումրիի «Շիրակ» ակումբի դեմ խաղին[6][7]։ Մրցաշրջանի ընթացքում նա մասնակցեց ընդամենը հինգ խաղի։ Այնուհետև նա մասնակցել է երկու խաղերի, որից հետո որոշել է լքել ակումբը։
Գանձասար
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իմպուլսից» հեռանալուց հետո Գևորգ Պրազյանը մեկ ամսով դուրս մնաց մարզումներից։ Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Պրազյանը բանակցություններ է սկսել Կապանի «Գանձասար» ակումբի հետ[8]։ Ի վերջո նա տեղափոխվում է «Գանձասար». նոր ֆուտբոլիստը հայտավորվել է մասնակցելու Հայաստանի գավաթի խաղարկության 2011/12 մրցաշրջանին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ այդ ժամանակ թիմի հիմնական դարպասապահն էր Լևան Բուբուտեիշվիլին։ 2011/12 մրցաշրջանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել, որ հայկական ակումբներում չեն կարող խաղալ լեգեոներ դարպասապահներ, ինչի պատճառով ակումբը ստիպված եղավ հրաժարվել հիմնական դարպասապահից։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20012 թվականի հուլիսի 23-ի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | ||
Արարատ (Երևան) | 2007 | 1 | -? | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2008 | 15 | -? | 2 | -? | 2 | -? | 19 | -? | |
2009 | 22 | -? | 1 | -? | 0 | 0 | 23 | -? | |
2010 | 3 | -? | 0 | 0 | 0 | 0 | 3 | -? | |
Ընդհանուր | 41 | -? | 3 | -? | 2 | -? | 46 | -? | |
Իմպուլս | 2010 | 5 | -4 | 0 | 0 | 0 | 0 | 5 | -4 |
2011 | 2 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -3 | |
Ընդհանուր | 7 | -7 | 0 | 0 | 0 | 0 | 7 | -7 | |
Գանձասար | 2012/13 | 13 | -10 | 0 | 0 | 0 | 0 | 13 | -10 |
Ընդհանուր | 13 | -10 | 0 | 0 | 0 | 0 | 13 | -10 | |
Ընդհանուր կարիերայում | 61 | -? | 3 | -? | 2 | -? | 66 | -? |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2007 թվականի տվյալներով, 2005-2006 մրցաշրջանի տվյալները բացակայում են։
- ↑ 2004 թվականի տվյալներով, 2005-2006 մրցաշրջանի տվյալները բացակայում են։
- ↑ «Празян хочет покинуть «Арарат»» (ռուսերեն). Armsport.am. 7.7.2010. Վերցված է 15.7.2010-ին.
- ↑ «Кадровые изменения в «Импульсе»» (ռուսերեն). Armfootball.ru. 15.7.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 15.7.2010-ին.
- ↑ «Геворк Празян будет играть в «Импульсе»» (ռուսերեն). Armsport.am. 30.8.2010. Վերցված է 31.8.2010-ին.
- ↑ «Геворк Празян: Мне есть что доказать» (ռուսերեն). Armsport.am. 28.07.2011. Վերցված է 11.03.2012-ին.