«Դան՝ միակ սեր» (кор. 단, 하나의 사랑, ром. Dan, Hanaui Sarang), հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Կիմ Մյունգ Սուն և Շին Հյե Սուն։ Թողարկվել է KBS2 հեռուստաալիքով 2019 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 11-ը[2]։
Գլխավոր հերոսուհին՝ Լի Յոն Սոն, երիտասարդ պարուհի է, ում համար կանխատեսել են պայծառ ապագա իր գործունեության մեջ։ Սակայն դժբախտ պատահարի պատճառով կորցնում է տեսողությունը և սիրելի գործով զբաղվելու հնարավորությունը։
Նա որոշում է թողնել բալետը։ Դա նրան արմատապես փոխում է։ Նա շրջապատի հանդեպ դառնում է գթազուրկ և անտարբեր, սակայն շուտով ամեն բան փոխվում է։ Նա կարողանում է նորից երջանկություն ձեռք բերել։ Նա հանդիպում է Դան անունով մի երիտասարդ տղայի։ Այդ տղան հանդիսանում է հրեշտակ, որը ապրում է երկրի վրա՝ կատարելով առաքելություններ, որպեսզի հասնի դրախտ։ Սակայն երբ հանդիպում է Լի Յոն Սոյին, նրա պլանները միանգամից փոխվում են և նա կորցնում է դրախտում հայտնվելու միակ հնարավորությունը։ Դրա պատճառով նա ստանում է վերջին առաքելությունը` երիտասարդ պարուհու սրտի սառույցը հալեցնել։