Դանիել Սմիթ (երաժիշտ)
Դանիել Սմիթ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dan Smith |
Ի ծնե անուն | անգլ.՝ Daniel Campbell Smith |
Ծնվել է | հուլիսի 14, 1986 (38 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, ռոք[1], ինդի փոփ, սինթիփոփ, էլեկտրոփոփ և փոփ ռոք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կատարող |
Գործիքներ | դաշնամուր[2], վոկալ, մեղեդային հարմոն, երաժշտական ստեղնաշար և կիթառ |
Լեյբլ | Virgin Records, Virgin EMI Records, Capitol Records և Universal Music? |
Կրթություն | Լիդսի համալսարան և Քինգս քոլեջ |
Անդամակցություն | Bastille |
Կայք | bastillebastille.com |
Դանիել Քեմբել Սմիթ (հուլիսի 14, 1986, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգահան և պրոդույսեր։ Նա անգլիական «Bastille» ռոք-խմբի հիմնադիրն է, գլխավոր երգիչն ու հիմնական երգահանը։ Խումբը ձևավորվել է 2010 թվականին և զանգվածային հռչակ է ստացել 2013 թվականին, երբ լույս է տեսել «Pompeii» երգը՝ «Bad Blood» ալբոմով։ Այնուհետև 2016 թվականի սեպտեմբերին խումբը թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ «Wild World»-ը։ 2019 թվականի հունիսին լույս է տեսել երրորդ ալբոմը՝ «Doom Days»-ը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթը հաճախել է Քինգսի քոլեջ-համալսարանը և Ուեսթ Յորքշիր նահանգի Լիդսի համալսարանը, որտեղ ստացել է անգլերեն լեզվի և գրականության գիտական աստիճան, միաժամանակ գրել է ֆիլմի և երաժշտության մասին Լիդսի ուսանողական թերթի համար[3]։ Մանկուց հետաքրքրվելով ֆիլմերով, ի սկզբանե ցանկանում էր ռեժիսոր կամ խմբագիր դառնալ, մինչև խոստովանեց, որ «ավելի շատ երկրպագու է, քան կինոռեժիսոր»[4]։
Տասնհինգ տարեկանում Սմիթը սկսել է երգեր գրել դաշնամուրով իր ննջասենյակում, բայց իր երաժշտությունը գաղտնի էր պահում ընկերներից և ընտանիքից, մինչև ընկերը համոզեց, որ 2007 թվականին ընդունվի «Leeds Bright Young Things» մրցույթին, որտեղ ի վերջո դարձել է ֆինալիստ[5]։ Նրա առաջին ձայնագրությունները ներառում էին "Alchemy", "Words Are Words", "Irreverence" և "Dictator": Սմիթին հաջողության չի հասել սոլո կարիերայում, բայց շարունակել է երգեր գրել ինչպես մենակ, այնպես էլ մտերիմ ընկերոջ և սենյակակից Ռալֆ Փելեյմընի հետ՝ «To Kill a King» խմբից։ Երկուսն էլ ստեղծել են կողմնակի նախագիծ՝ «Annie Oakley Hanging» վերնագրով, որը նկարագրվում էր որպես «կովբոյի նման» Փելեյմընի կողմից[6]։
Ուսումն ավարտելուց հետո Սմիթը վերադարձել է Լոնդոն, որտեղ շարունակել է սոլո կարիերան և ի վերջո ձևավորել «Bastille»-ը Քրիս «Վուդի» Վուդի, Քայլ Սիմոնսի և Ուիլ Ֆարքարսոնի հետ[7]։ «Bastille»-ը թողարկել է երեք ալբոմ ՝ «Bad Blood», «Wild World» և «Doom Days» անուններով, որոնցից վերջինը թողարկվել է 2019 թվականի հունիսի 14-ին։
2014 թվականին Դեն Սմիթը մասնակցել է «Band Aid» աջակցության սինգլին։
«BEST LAID PLANS»-ը Հարավային Լոնդոնում հիմնված ձայնագրային լեյբլ է, որը ստեղծվել է 2014 թվականին Դեն Սմիթի, Մարկ Քրվիջի և Դեն Պրիդիի կողմից՝ իրենց սիրած երաժշտությունը թողարկելու համար։
2015 թվականին Սմիթը հանդես է եկել որպես վոկալիստ ֆրանսիացի էլեկտրոնային երաժիշտ Մադեոնի կողմից ստեղծված և գրված «La Lune» երգի համար՝ «Madeon» 2015 թվականի արկածային ալբոմի համար։ Նույն թվականին Սմիթը համադրել է և պատրաստել վոկալներ «Better Love» «Foxes»-ի հետ, որը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։
2017 թվականին մասնակցել է «Grenfell Tower» բարեգործական երգին։
2018 թվականի օգոստոսին «Bastille»-ը համագործակցել է ամերիկյան դիջեյ՝ «Marshmello»-ի հետ և թողարկել սինգլ՝ «Happier» վերնագրով[8]։
2019 թվականի հունիսի 14-ին խումբը թողարկել է «Doom Days»-ը՝ երրորդ ալբոմը[9][10]։
Ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթը «Երկվորյակ գագաթներ» հեռուստասերիալի և դրա ստեղծողներից մեկի՝ Դեյվիդ Լինչի երկրպագու է[11]։ Հեռուստասերիալը ոգեշնչել է նրա առաջին ձայնագրած երգերից մեկը՝ «Laura Palmer» և առաջին սինգլը՝ «Overjoyed»: Սմիթը պատմել է, որ իր ավելի վաղ աշխատանքի վրա ազդեցություն է ունեցել Ռեգինա Սպեկտորը[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա գրում և կազմակերպում է «Bastille»-ի որոշ երգեր։ Բացի ռեմիքսներից և քավերներից, աշխատել է իր ընկեր Մարկ Քրվիդի հետ, դարձել է «Bad Blood» և «Wild World»-ի պրոդյուսերը[13] : Դենը նվագում է դաշնամուր, ստեղնաշար, մելոդիկա և պերկուսիա։ Նրա օրիգինալ «Dan Smith Piano»-ն գողացվել է 2010 թվականին[14]։ Սմիթի ծնողները հարավաֆրիկացի են[15]։
Տարի | Երգիչ | Ալբոմ | Երգ | Համահեղինակներ |
---|---|---|---|---|
2010 | Գաբրիելլա Քիլմի | Ten | "Robots" | Գաբրիելլա Քիլմի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ |
"Sucker for Love" | Գաբրիելլա Քիլմի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ | |||
Օլլի Մուրս | Olly Murs | "Love Shine Down" | Օլիվեր Մուրս, Էդվարդ Քրիստոֆեր Շիրան, Գաբրիելլա Քիլմի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ | |
2013 | Սպանել արքային | Cannibals with Cutlery | "Choices" | Ռալֆ Պելեյմըն |
2014 | Դան Քրոլլ | Sweet Disarray | "Wanna Know" | Դանիել Քրոլլ, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ |
Ռագ'ն'Բոն Մեն | Wolves EP | "Lay My Body Down" | Ռորի Գրահամ, Մարկ Գրյու, Դանիել Պրիդդի | |
2015 | Ֆոքսիս | All I Need | "Better Love" | Լուիզ Ռոզ Ալլեն, Ջոնաթան Հարրիս |
2016 | Քրիս Սթայլզ | Who Is EP | "Who Is" | Քրիստոֆեր Ալլեն |
"Night Shift" | Քրիստոֆեր Ալլեն | |||
Բաններս | Non-album single | "Half Light" | Ջասթին Պարկեր | |
2017 | Ռագ'ն'Բոն Մեն | Human | "Your Way or the Rope" | Ռորի Գրահամ, Ջեյմի Լիդդերդեյլ, Մարկ Քրյու, Լինդսի Ռոմ |
Քրիս Սթայլզ | Non-album single | "The Gospel" | Քրիստոֆեր Ալլեն, Մայքլ Դոնալդսոն | |
Ռաշիոնալ | Rationale | "Into the Blue" | Տինաշե Ֆազակերլի, Էմիլի Շվարցզ, Մարկ Քրյու, Դանիել Պրիդդի | |
2018 | Կարա Մարնի | Love Just Ain't Enough EP | "Curve" | Անտոնիա Կարամարնի, Տալայ Ռայլի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ, Մայքլ Շապիրո, Հարրի Միդդլբրուկս կրտսեր, Ջեյմս Կոբբ կրտսեր, Բադդի Բյու |
Ջեյմս Արթուր | Non-album single | "At My Weakest" | Ջեյմս Արթուր, Մարկ Քրյու | |
Կարա Մարնի | "Move" | Անտոնիա Կարամարնի, Ջեսսիկա Կարպով, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ | ||
2019 | Գրիֆֆին | Gravity | "Hurt People" |
Դանիել Գրիֆֆիթ, Կորի Սանդերս, Մետյու Հոլմս, Ֆիլիպ Լեյ |
Ժամանակակից անծանոթները | Visions EP | "Visions" | Մաքսվել Դեյվնպորտ, Արքիբալդ Դեյվնպորտ, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ | |
Մոսս Կենա | Non-album single | "Begging" | Մոսս Կենա, Մարկ Քրյու, Դանիել Պրիդդի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.stavernfestivalen.no/program/
- ↑ Bastille’s storming success // The Daily Telegraph / C. Evans — London: 2013. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ «Bastille's Dan Smith: The quiet man who can't stop singing». independent.co.uk. 2013 թ․ մարտի 15.
- ↑ «Bastille's Dan Smith: The Movie Geek». thelineofbestfit.com.
- ↑ BBC. «Bright Young Things 2007». bbc.co.uk.
- ↑ «Sofar chat with Ralph, lead vocalist of To Kill A King». tumblr.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Earmilk.com, Earmilk Interview: BASTILLE
- ↑ «Marshmello and Bastille Bounce Bright On 'Happier': Listen». Billboard.
- ↑ «Bastille's 'Doom Days' reveals a band stuck on autopilot». The Chronicle.
- ↑ «Bastille's Dan Smith Breaks Down Third Album 'Doom Days'». Billboard.
- ↑ Radio.com (2014 թ․ փետրվարի 6). «Bastille Obsess on David Lynch, Explain They're Not Rock» – via YouTube.
- ↑ «NEW NOISE: Bastille». Wonderland. 2012 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ The Student Pocket Guide (2013 թ․ մարտի 20). «Bastille Interview (Part One) - SPGtv» – via YouTube.
- ↑ «BASTILLE on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ amp.theguardian.com/music/2016/aug/25/dan-smith-bastille-i-sound-like-a-nervous-wreck-who-hates-doing-this
|