Դաունթոնի աբբայություն
«Դաունթոնի աբբայություն» կամ «Դաունթոն» (անգլ.՝ Downton Abbey), բրիտանական պատմական դրամատիկական հեռուստասերիալ։ Ստեղծվել է Ջուլիան Ֆելոուսի կողմից։ Հեռուստասերիալի պրեմիերան Մեծ Բրիտանիայում կայացել է 2010 թվականին ITV, Ռուսաստանում՝ 2011 թվականի հունվարի 9-ին PBS հեռուստաալիքով։
Հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում 1912-1926 թվականներին Յորքշիր կոմսության (Անգլիա) տարածքում գտնվող Դաունթոնի աբբայության քաղաքամերձ կալվածքում։ Սյուժեի հիմքում ընկած է Քրոուլի արիստոկրատ ընտանիքի և նրանց ծառաների պատմությունը Էդվարդյան դարաշրջանում, երբ Մեծ Բրիտանիայում մի շարք պատմական իրադարձությունների ազդեցության տակ փոխվում էր սոցիալական պաշտոնակարգությունը։
Սերիալում իրենց արտացոլումն են գտել այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են Տիտանիկի խորտակումը (առաջին եթերաշրջան), Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը և իսպանական գրիպի համավարակը (երկրորդ եթերաշրջան), Իռլանդիայի անկախության պատերազմը և Իռլանդիայի ազատ պետության ձևավորումը (երրորդ եթերաշրջան), 1923 թվականի բրիտանական համընդհանուր ընտրությունները, Ամրիթսարի կոտորածը և Գարեջրային հեղաշրջումը (հինգերորդ եթերաշրջան)։ Վեցերորդ եթերաշրջանում պատմվում է բանվորական շարժման, միջռազմական ժամանակաշրջանի և բրիտանական արիստոկրատիայի անկման մասին։
Վեց եթերաշրջանների ընթացքում սերիալը արժանացել է 3 «Ոսկե գլոբուս», 15 «Էմմի» մրցանակների և առաջադրվել 69 անվանակարգերում։ Հենց դրա շնորհիվ է, որ այն «Էմմի»-ի ամբողջ պատմության մեջ դարձել է ամենաշատ անվանակարգերում առաջադրված ոչ ամերիկյան հեռուստասերիալը[3]։ 2011 թվականին «Դաունթոնի աբբայությունը» մտել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես քննադատների ամենաբարձր գնահատականներին արժանացած հեռուստասերիալ[4]։
2015 թվականի մարտի 26-ին հայտարարվել է նրա մասին, որ վեցերորդ եթերաշրջանը կեզրափակի հեռուստասերիալը[5]։ Այն ITV հեռուստաալիքի եթերում հեռարձակվել է 2015 թվականի սեպտեմբերի 20-ին մինչև 2015 թվականի նոյեմբերի 8-ը։
2018 թվականի հուլիսի 13-ին պաշտոնապես հայտարարվել է լիամետրաժ ֆիլմի կայանալիք նկարահանումների մասին նորությունը, որը պետք է դառնար հեռուստասերիալի շարունակությունը[6]։ Նկարահանմանը մասնակցել են բոլոր առանցքային դերակատարները, իսկ սցենարը գրել է Ջուլիան Ֆելոուսը։ Ֆիլմը Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին, ԱՄՆ-ում՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 21-ին[7]։
2020 թվականի ապրիլին սերիալի պրոդյուսեր Գարեթ Նիմը հայտարարել է, որ շուտով սցենար կգրի նաև երկրորդ լիամետրաժ ֆիլմի համար[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվական։ Անգլիա։ Գրենթհեմի կոմսի ժառանգորդը, որը իր ընտանիքի հետ ապրում էր Յորքշիրում, մահանում է Տիտանիկի խորտակման ժամանակ։ Ընտանիքը սպասում էր, որ կոմսի տիտղոսը և ընտանիքի ամբողջ կարողությունը կանցնի նրա ավագ դստերը, որովհետև նա որդի չուներ։
Ռոբերտ Գրենթհեմը, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր իր ունեցվածքին և տիտղոսին, հրաժարվում է պաշտպանել երիտասարդ Մերիի իրավունքները։ Ըստ կտակի, ամբողջ ունեցվածքը և կոմսի տիտղոսը անցնում է նրա ազգականին՝ հեռավոր եղբայրներից մեկի անհայտ որդուն։
Սերիալում տերերի կյանքին զուգահեռ ներկայացվում են նաև ծառաների կյանքը։
Երկրորդ եթերաշրջանի գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ սկսած 1916 թվականի Սոմի ճակատամարտից մինչև 1918 թվականը։ Գրենթհեմի լորդը տարիքի պատճառով ռազմաճակատ չի զորակոչվում, բայց Մեթյու Քրոուլին և սպասավոր Ուիլյամը մեկնում են ճակատ։
Երրորդ եթերաշրջանում պատմվում է 1920-ական թվականների հետպատերազմյա շրջանի մասին։ Գրենթհեմի աբբայությունը Մեթյու Քրոուլի կոմսի անհաջող տիրապետության պատճառով հայտնվում է ծանր իրավիճակում։ Կոմսը, որ ամուսնացել էր լեդի Մերի Քրոուլի ավագ դստեր հետ, աբբայությունը փրկելու համար որոշում է օգտագործել հարսնացուի՝ Լավինիի կարողությունը։
Սերիաների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի նոյեմբերի 3-ին ITV հեռուստաալիքը հաստատել է երրորդ եթերաշրջանի նկարահանումների մասին նորությունը[9]։ Այն Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 16-ին։ Եթերաշրջանը բաղկացած է 8 սերիաներից, որից հետո 2012 թվականի դեկտեմբերի 25-ին թողարկվել է ամանորյա սերիան։ 2012 թվականի նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ ITV ընկերությունը պատրաստավում է սկսել նաև չորրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Հեռուստասերիալի 8 սերիաները ցուցադրվել են 2013 թվականի աշնանը, իսկ ամանորյա սերիան 2013 թվականի դեկտեմբերի 25-ին[10]։ 2013 թվականի նոյեմբերի 10-ից սկսվել է 5-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Ֆիլմը ցուցադրվել է ITV հեռուստաալիքով 2014 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին թողարկվել է ավանդույթ դարձած ամանորյա սերիան[11]։ 2014 թվականի նոյեմբերի 6-ին ավելացվել է նաև 6-րդ եթերաշրջանը[12]։ 2015 թվականի հունվարի 28-ին հայտարարվել է նրա մասին, որ 6-րդ եթերաշրջանը կեզրափակի հեռուստասերիալը[5]։
Պրեմիերան Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 3-ին «Домашний» հեռուստաալիքով։ 2011-2014 թվականներին եթերում ցուցադրվել են 4 եթերաշրջանները[13]։
2017 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2018 թվականի հունվարի 5-ը հեռուստասերիալը ցուցադրվել է «Россия-Культура» հեռուստաալիքով։ Սերիաները եթեր են դուրս եկել 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ եզրափակիչ սերիան՝ 2018 թվականի հունվարի 5-ին[14]։ Հեռուստաալիքի կողմից գնվել և թարգմանվել են հեռուստասերիալի բոլոր 6 եթերաշրջանները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր եթերաշրջանների դերասանների աղյուսակ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Դերասան | Կերպար | եթերաշրջան | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |||
Հիմնական կազմ | ||||||||
Հյու Բոնևիլ | Ռոբերտ Քրոուլի, Գրենթհեմի կոմս | |||||||
Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ | Լեդի Սիբիլ Բրենսոն (ծնվ. Քրուոլի) | |||||||
Լորա Կարմայքլ | Լեդի Էդիթ Փելեմ (ծնվ. Քրուոլի) | |||||||
Ջիմ Կարտեր | Չարլզ «Չառլի» Կարսոն | |||||||
Ռաքել Քեսիդի | Ֆիլիս Բաքսթեր | Պարբերական | ||||||
Բրենդան Քոյլ | Ջոն Բեյթս | |||||||
Թոմ Քալեն | Էնթոնի Ֆոյլ, Գիլինգհեմի կոմս | Պարբերական | ||||||
Միշել Դոքերի | Լեդի Մերի Քրոուլի (ավելի ուշ Թալբոտ) | |||||||
Կևին Դոյլ | Ժեզեֆ Մոզլի | Պարբերական | ||||||
Շիվոն Ֆիններան | Սառա Օ’Բրայան | |||||||
Մայքլ Ֆոքս | Էնդրյու «Էնդի» Պարկեր | Պարբերական | ||||||
Մեթյու Գուդ | Հենրի Թալբոտ | Հյուր | ||||||
Ջոան Ֆրոգատ | Աննա Բեյթս (ծնվ. Սմիթ) | |||||||
Թոմաս Հոուս | Ուիլյամ Մեյսոն | |||||||
Լիլի Ջեյմս | Լեդի Ռոուզ Էլդրիջ (ծնվ. ՄակՔլեր) | Պարբերական | Հյուր | |||||
Ռոբ Ջեյմս Կոլլեր | Թոմաս Բարոու | |||||||
Ալեն Լիչ | Թոմ Բրենսոն | Պարբերական | ||||||
Ռոուզ Լեսլի | Գվեն Հարդինգ (ծնվ. Դոուսոն) | Հյուր | ||||||
Ֆիլիս Լոգան | Էլսի Կարսոն (ծնվ. Հյուս) | |||||||
Էլիզաբեթ ՄաքԳովերն | Կորա Քրոուլի (ծնվ. Լևինսոն), Գրենթհեմի կոմսուհի | |||||||
Սոֆի Մակշերա | Դեյզի Մեյսոն (ծնվ. Ռոբինսոն) | |||||||
Մեթ Միլն | Ալֆրեդ Նյուջենտ | |||||||
Լեսլի Նիկոլ | Բերիլ Պատմոր | |||||||
Էմի Նաթալ | Էթել Փարքս | |||||||
Ջուլիան Օվենդեն | Չարլզ Բլեյք | Պարբերական | ||||||
Դևիդ Ռոբ | Բժիշկ Ռիչարդ Քլարքսոն | Պարբերական | ||||||
Մեգի Սմիթ | Վայոլետ Քրոուլի, Գրենթհեմի այրի կոմսուհի | |||||||
Էդվարդ Սպելիրս | Ջեյմս «Ջիմի» Քենթ | |||||||
Դեն Սթիվենս | Մեթյու Քրոուլի | |||||||
Կարա Թեոբոլդ | Այվի Սթյուարտ | Պարբերական | ||||||
Պենելոպա Ուիլթոն | Իզաբել Քրոուլի | |||||||
Երկրորդային դերասաններ | ||||||||
Էնդրյու Ալեքսանդր | Սըր Ջոն Բուլոկ | Պարբերական | ||||||
Մեթ Բարբեր | Էֆրաիմ Ատիկուս Էլդրիջ | Պարբերական | Հյուր | |||||
Ռոբերտ Բաթերստ | Սըր Էնթոնի Սթրալան | Պարբերական | Հյուր | Պարբերական | ||||
Սամանտա Բոնդ | Լեդի Ռոզամունդ Պեյնսվիկ (ծնվ. Քրոուլի) | Հյուր | Պարբերական | Հյուր | Պարբերական | |||
Զոի Բոյլ | Լավինյա Սուայր | Պարբերական | ||||||
Պատրիկ Բրեննան | Պարոն Դոուս | Պարբերական | ||||||
Միաննա Բյորինգ | Էդնա Բյարթուեյթ | Հյուր | Պարբերական | |||||
Քլեր Կալբրեյթ | Ջեյն Մորսամ | Պարբերական | ||||||
Գերի Կար | Ջեկ Ռոս | Պարբերական | ||||||
Մայքլ Կոհրեյն | Ալբերտ Թրևիս | Պարբերական | Պարբերական | |||||
Փոլ Կոպլի | Պարոն Մեյսոն | Պարբերական | Հյուր | Պարբերական | ||||
Ջոնաթան Կոյ | Ջորջ Մյուրեյ | Հյուր | Պարբերական | Հյուր | ||||
Մայքլ Կալկին | Յորքյան արքեպիսկոպոս | Պարբերական | ||||||
Ջոանա Դևիդ | Կոմսուհի Յովիլ | Պարբերական | ||||||
Փեննի Դոունի | Ռեյչել Էլդրիջ, լեդի Սինդերբի | Պարբերական | ||||||
Մարիա Դոյլ-Քենեդի | Վերա Բեյթս | Պարբերական | ||||||
Չարլզ Էդվարդ | Մայքլ Գրեգսոն | Պարբերական | ||||||
Փիթեր Իգան | Հյու «Ծովախեցգետին» Մաքկլեր, Ֆլինտշիրի մարկիզ | Հյուր | Պարբերական | |||||
Վիկտորյա Էմսլի | Օդրի | Պարբերական | ||||||
Ջեյմս Ֆոլքներ | Դենիել Էլդրիջ, Սինդերբիի լորդ | Պարբերական | ||||||
Բեռնարդ Գալլահեր | Ուիլյամ «Բիլ» Մոզլի | Հյուր | Հյուր | Պարբերական | ||||
Իեն Գլեն | Սըր Ռիչարդ Կառլայլ | Պարբերական | ||||||
Ռիչարդ Գրանտ | Սայմոն Բրիքեր | Պարբերական | ||||||
Լայոնել Հայեթ | Թեյլոր | Պարբերական | ||||||
Հարի Հադեն Պատոն | Գերբերդ «Բերթի» Պելեմ | Հյուր | Պարբերական | |||||
Նայջել Հարման | Ալեքս Գրին | Պարբերական | ||||||
Նիկի Հենսոն | Չարլզ Գրիգ | Հյուր | Պարբերական | |||||
Լուիս Հիլյեր | Տեսուչ Վայներ | Պարբերական | ||||||
Սյու Ջոնսթոն | Գլեդիս Դենքեր | Պարբերական | ||||||
Պատրիկ Քեննեդի | Թերենս Սեմպսոն | Պարբերական | ||||||
Դեյզի Լյուիս | Սառա Բանթինգ | Պարբերական | ||||||
Քրիստինա Լոր | Մեյ Բյորդ | Հյուր | Պարբերական | |||||
Էմմա Լոունդերս | Մարջի Դրյու | Պարբերական | Հյուր | |||||
Քրիստինա Մակի | Դաֆնի Բրայանտ | Պարբերական | ||||||
Շիռլի Մակլեյն | Մարտա Լևինսոն | Պարբերական | Հյուր | |||||
Քևին ՄաքՆելլի | Հորացի Բրայանտ | Պարբերական | Հյուր | |||||
Բրենդան Փաթրիքս | Էվելին Նապյեր | Պարբերական | Պարբերական | Հյուր | ||||
Դենիել Պիրի | Մայոր Չարլզ Բրայանտ | Պարբերական | ||||||
Պոլ Պուտներ | Պարոն Սքիններ | Պարբերական | ||||||
Դուգլաս Ռիտ | Ռիչարդ «Դիկի» Գրեյ, Մերթոնի լորդ | Հյուր | Պարբերական | |||||
Քրիստոֆեր Ռոզըցկի | Կոմս Նիկոլայ Ռոստով | Պարբերական | ||||||
Էնդրյու Սկարբորո | Թիմոտի «Թիմ» Դրյու | Պարբերական | Հյուր | |||||
Ռադե Շերբեջիա | Իշխան Իգոր Կուրագին | Պարբերական | ||||||
Ֆիբի Սպերոու | Ամելիյա Քրյույքշենկ | Պարբերական | ||||||
Քեթրին Սթիդման | Մեյբլ Լեյն Ֆոքս | Պարբերական | ||||||
Ջերեմի Սվիֆտ | Սեպտիմուս Սպրաթ | Պարբերական | ||||||
Ռիչարդ Թևերսոն | Բժիշկ Ռայդեր | Հյուր | Պարբերական | |||||
Հարիեթ Ուոլթեր | Այրի լեդի Շեքլթոն | Հյուր | Պարբերական | |||||
Հովարդ Ուորդ | Սերժանտ Ուիլլիս | Պարբերական |
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը արժանացել է 54 մրցանակների։ Դրանցից երեքը «Ոսկե գլոբուս» (2012, 2013, 2015), երկուսը «BAFTA TV Award» (2011), վեցը «Էմմի» (2011, 2012, 2016)։
2011 թվական
- «Դաունթոնի աբբայություն» մինի սերիալը տարբեր անվանակարգերում արժանացել է տարբեր մրցանակների։
- ԱՄՆ-ում բրիտանական «Դաունթոնի աբբայություն» դրաման ճանաչվել է 2011 թվականի լավագույն մինի սերիալ և արժանացել «Էմմի» մրցանակի[15]։ Ընդհանուր առմամբ ֆիլմը արժանացել է 6 մրցանակի, ոչ միայն դերասանական խաղի, այլև կոստյումի, օրիգինալ սցենարի և ռեժիսուրայի համար[16][17][18]։
- Լավագույն սցենարի համար արժանացել է «Broadcasting Press Guild Awards» մրցանակի։
- Որպես լավագույն մինի սերիալ արժանացել է «Banff Rockie» մրցանակի (Banff Television Festival):
- «Լավագույն ռեժիսոր» (Բրայան Պերսիվալ) և «լավագույն ձայն» (Նայջել Հիտ, Մարկ Հոլդինգ, Ադամ Արմիթաջ և Ալեքս Սոյեր) անվանակարգերում արժանացել է BAFTA մրցանակի[16]։
- Որպես տարվա լավագույն հեռուստատեսային դրամատիկական ծրագիր արժանացել է «TRIC Award» մրցանակի (Television and Radio Industries Club Awards): Այն ստացել է Ջուլիան Ֆելոուսը[16]։
2012 թվական
- Որպես լավագույն մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Բացի այդ, մրցանակին հավակնում էին գլխավոր դերակատարներ Հյու Բոնևիլը, Էլիզաբեթ ՄաքԳովերնը և երկրորդային դերասան Մեգի Սմիթը[16]։
- Հեռուստասերալի հեղինակները հավակնում էին 16 անվանակարգերում արժանանալ «Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի»[19]։ Մրցանակին արժանացել են.
- «Դրամատիկական հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում Մեգի Սմիթը[20][21],
- Ոճաբան և վարսահարդար Էնն «Նոշ» Օլդհեմը և Քրիստիան Գրինվուդը[22],
- Կոմպոզիտոր Ջոն Լանը[22]։
2013 թվական
- Ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Դրամատիկական հեռուստասերիալի, մինի սերիալի և հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել նաև Մեգի Սմիթը։
2014 թվական
- «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում հեռուստասերիալը արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի (Մեգի Սմիթ)։
2015 թվական
- «Դրամատիկական հեռուստասերիալի, մինի սերիալի և հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել Ջոան Ֆրոգատը։
- «Լավագույն դրամա» անվանակարգում արժանացել է Ազգային հեռուստատեսային մրցանակի (անգլ.՝ National Television Awards):
- Դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմի համար արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի անգլ.՝ Screen Actors Guild Awards):
2016 թվական
- «Դրամատիկական հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում Մեգի Սմիթը արժանացել է «Էմմի» մրցանակի։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 30-ին «АСТ» հրատարակչության «Սկանդալներ։ Կրքեր։ Ճակատագրեր» շարքում հրատարակվել է Ֆիոնա Կարնարվոնի «Լեդի Ալմինան և Դաունթոնի աբբայությունը» գիրքը։ Գրքի սկզբնական տպաքանակը եղել է 4000 օրինակ[23]։
2014 թվականի նոյեմբերի 25-ին «Эксмо» հրատարակչության «Նվերների հրատարակություններ։ Կինո» շարքում լույս է տեսել Էմմա Ռոուլի և Գարետա Նիմայի «Դաունթոնի աբբայության կուլիսների հետևում» գիրքը։ Գրքի սկզբնական տպաքանակը եղել է 3000 օրինակ[24]։
2014 թվականի դեկտեմբերի 16-ին «Эксмо» հրատարակչության «Սերիալ, որը նվաճել է աշխարհը» շարքում լույս է տեսել Ելենա Պերվուշինայի «Դաունթոնի աբբայություն։ Հպարտության և նախապաշարմունքների պատմություն» գիրքը։ Գրքի սկզբնական տպաքանակը եղել է 2000 օրինակ[25]։
2015 թվականի ապրիլի 1-ին «Яуза» հրատարակչության «Դաունթոնի կալվածքը» շարքում լույս է տեսել Մարգարետ Յորքի «Դաունթոնի կալվածքը։ Սկիզբ» գիրքը։ Գրքի սկզբնական տպաքանակը եղել է 5000 օրինակ[26]։
2015 թվականի հուլիսի 23-ին «Яуза» հրատարակչության «Դաունթոնի կալվածքը» շարքում լույս է տեսել Մարգարետ Յորքի «Դաունթոնի կալվածքը։ Տանտիրուհին» գիրքը։ Գրքի սկզբնական տպաքանակը եղել է 7000 օրինակ[27]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեկ սերիայի բյուջեն գնահատվում է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ։
- Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը դիտվել է ավելի քան 9 միլիոն մարդու կողմից։ Երկրորդ սերիայի հանդիսատեսների թիվը հասել է 12 միլիոնի։ ԱՄՆ-ում սերիալի պրեմիերան դիտել է 7 միլիոն մարդ։ Միջին հաշվով, նահանգներում ամեն սերիան դիտել է 6 միլիոն մարդ։
- Նկարահանումները տեղի են ունեցել Բերքշիր նահանգի Հայքլեր ամրոցում։ Բնական տեսարանները նկարահանվել են Օքսֆորդշիր շրջանի Բամփթոն գյուղի, Մալթոն, Իզինգվոլդ և Կիրկբի քաղաքների շրջակայքում։
- Հայքլեր ամրոցը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես հոսպիտալ[28]։
- Մեգի Սմիթը սերիալի մասին ասել է.
Սերիալը այնքան լավն է, որ համակում է ոչ միայն հեռուստադիողներին, այլև դերասաններին։ Մենք սցենարը ավելի շուտ չէինք ստացել, քանի որ Ջուլիանը անընդհատ գրում էր այն։ Եվ երբ ես կարդում էի սցենարը, անհամբերությամբ սպասում էի շարունակությանը։ Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ կլինի հետո։ Բոլորին շատ հաճելի է, որ «Դաունթոնի աբբայություն» ֆիլմը այդքան հաջողված է ստացվել։ Մտածում եմ, որ դա շատերի համար անականկալ էր։ Իհարկե, իմ կարիերայի ընթացքում ես նկարահանվել եմ մի շարք հաջողված ֆիլմերում, բայց ես հազվադեպ էի նկարահանվում հեռուստատեսությունում։ Այնպես որ, սա իմ կյանքի խոշոր հեռուստածրագիրն էր[29] |
:
- Հեռուստասերիալի երաժշտությունը թողարկվել է առանձին աուդիոալբոմների տեսքով[30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.imdb.com/title/tt1606375/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Chitwood, Adam (2019 թ․ մայիսի 21). «'Downton Abbey' Movie Trailer: The Crawleys Are Back». Collider. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Downton Abbey wins Guinness World Record». Broadcast Now. Broadcast. 2011 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 5,0 5,1 Downton Abbey WILL end this year as cast look for job offers in America // The Daily Mirror, 28 января 2015 года(անգլ.)
- ↑ Welcome back to Downton! // 13 июля 2018
- ↑ ««Титаник» Даунтон» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. 2019 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ «'Downton Abbey' Producer Says Sequel To Be Written This Year, Urges Fans To Be Patient». 2020 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Downton Abbey: ITV confirms third series The Guardian, 3 November 2011(անգլ.)
- ↑ «Press releases | Programme press releases | ITV Commissions a fourth series of Downton Abbey - ITV Press Centre». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Downton Abbey series 5 confirmed for 2014 after series 4 becomes biggest drama on TV this year // The Daily Mirror, 10 ноября 2013 года(անգլ.)
- ↑ Downton Abbey returning for sixth series in 2015 // The Daily Mirror, 6 ноября 2014 года(անգլ.)
- ↑ Страница сериала «Аббатство Даунтон» на сайте телеканала «Домашний»
- ↑ «Страница сериала «Аббатство Даунтон» на сайте телеканала «Россия—Культура»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
- ↑ BBC Russian — Общество — Британцы получили престижные премии «Эмми»
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 «Downton Abbey» (2010) — Awards(անգլ.)
- ↑ The Official 63rd Primetime Emmy® Awards Winners(անգլ.)
- ↑ The Official 2011 Creative Emmy® Awards Winners(անգլ.)
- ↑ One British Emmy, but ten times that for Creative Arts Emmys. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Televisual(անգլ.)
- ↑ Maggie Smith | Emmys.com
- ↑ Вручены премии Emmy. «Коммерсантъ-Online», 24.09.2012
- ↑ 22,0 22,1 Downton Abbey | Emmys.com
- ↑ «Карнарвон Ф. «Леди Альмина и аббатство Даунтон»». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «За кулисами «Аббатства Даунтон»». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Аббатство Даунтон. История гордости и предубеждений». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Поместье Даунтон: Начало». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Поместье Даунтон: Хозяйка». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Downton Abbey: War, ratings and blistering one-liners BBC News 16.09.2011(անգլ.)
- ↑ «Обзор сериала на сайте «Вокруг ТВ»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Downton Abbey OST album (Soundtrack) на сайте Amazon.co.uk(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Ամերիկյան պաշտոնական կայք Արխիվացված 2017-01-12 Wayback Machine(անգլ.)
- Սերիալի էջը «Домашний» հեռուստաալիքի կայքում(ռուս.)
- Սերիալի էջը «Россия-Культура» հեռուստաալիքի կայքում Արխիվացված 2017-10-16 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաունթոնի աբբայություն» հոդվածին։ |
|