Դիմակը (ռուս.՝ Маска), ռեժիսոր Սերգեյ Սպլոշնովի խորհրդային գեղարվեստական ֆիլմ` նկարահանված Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա, «Խորհրդային Բելառուս» կինոստուդիայում, 1938 թվականին[1]։
Հասարակական ակումբում բարեգործական նպատակներով կազմակերպել էր պարահանդես-դիմակահանդես։ Ուրախության ամենաթունդ պահին կառապանի կոստյումով և սև դիմակով անծանոթը վիճաբանություն էր սարքել։ Նա ընթերցասրահից դուրս էր հրում ազնվազարմ պարոններին և երկու օրիորդների հետ տեղավորվում կահավորված սեղանի շուրջ։ Ակումբային ավագի և ոստիկանի հորդորները ոչ մի ազդեցություն չգործեցին նրա վրա։ Նա ավելի շատ էր հայհոյում և հոխորտում զայրացկոտ հյուրերի վրա։ Երբ անկարգություն հրահրողը հանեց դիմակը, զարմացած հասարակության առջև կանգնեց ճանաչված միլիոնատեր և տեղական բարեգործ Եգոր Իլյիչ Պյատիգորովը։ Հարբած խուլիգանի կոպիտ վերաբերմունքի նկատմամբ համընդհանուր վրդովմունքը փոխվեց քաջալերական ժպիտով։ Յուրաքանչյուրը ցանկանում էր ցույց տալ, որ գնահատում է այդպիսի երևելի կատակասերի արարքը։ Կարգադրիչը ուղեկցում է հարգարժան հյուրին անձնակազմի մոտ և հավաքվածների գոհունակությունը խոսում էր այն մասին, որ Եգոր Իլյիչը գոհ է հեռացել։