Դիմիտրիոս Դիամանտակոս
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հունաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1993[1][2][3][…] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պիրեյոս, Ատիկա, Հունաստան | |||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բոխում | |||||||||||||||||||||||
Համար | 11 | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դիմիտրիոս Դիամանտակոս (հունարեն՝ Δημήτρης Διαμαντάκος, մարտի 5, 1993[1][2][3][…], Պիրեյոս, Ատիկա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Բոխում» ակումբի և Հունաստանի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիամանտակոսն «Օլիմպիակոս» ակումբի սան է։ 2012 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Դիմիտրիոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել «Պանիոնիոս» ակումբ։ Սեպտեմբերի 1-ին «Վերիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունաստանի Սուպերլիգայում[4]։ 2013 թվականի սկզբին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Սալոնիկիի «Արիս» ակումբ։ Հունվարի 20-ին կայացած ԱԵԿ ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[5]։
2013 թվականի ամռանը Դիմիտրիոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Էրգոտելիս» ակումբ։ Սեպտեմբերի 22-ին իր նախկին ակումբի՝ «Պանիոնիոսի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Հոկտեմբերի 5-ին «Պլատանյաս» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Դիամանտակոսը խփել է իր առաջին գոլը «Էրգոտելիսի» կազմում[7]։
2014 թվականի ամռանը Դիմիտրիսը վերադարձել է «Օլիմպիակոս»։ Օգոստոսի 23-ին «Նիկի Վոլոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հարազատ ակումբում[8]։ Այդ հանդիպման ժամանակ Դիմիտրիսը խփել է իր առաջին գոլը «Օլիմպիակոսի» կազմում։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է չեմպիոն և նվաճել է Հունաստանի գավաթը։ 2015 թվականի ամռանը Դիամանտոկոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Կարլսռուհե» ակումբ[9]։ Հոկտեմբերի 19-ին «Մյունխեն 1860» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[10]։ Հոկտեմբերի 6-ին «Բոխում» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Դիմիտրիսը խփել է իր առաջին գոլը «Կարլսռուհեի» կազմում[11]։ 2016 թվականի սկզբին ակումբն «Օլիմպիակոսից» գնել Դիամանտակոսի տրանսֆերը 1 մլն եվրոյով։
2017 թվականի ամռանը Դիմիտրիսը պայմանագիր է կնքել «Բոխում» ակումբի հետ։ Հուլիսի 28-ին «Սանկտ Պաուլի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[12]։ Սեպտեմբերի 10-ին «Դարմշտադտ 98» ակումբի դեմ խաղում Դիամանտակոսը խփել է իր առաջին գոլը «Բոխումի» կազմում[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Դիամանտակոսը Հունաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը Ռումինիայում։ Մրցաշարում նա խաղացել է Իռլանդիայի[14] և Չեխիայի[15] պատանեկան հավաքականների դեմ խաղերին։
2012 թվականին Դիմիտրիսը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մրցանակակիր Էստոնիայում։ Մրցաշարում նա խաղացել է Անգլիայի[16], Էստոնիայի[17], Պորտուգալիայի[18] և երկու անգամ Իսպանիայի[19][20] երիտասարդական հավաքականների դեմ։ Իսպանացիների և էստոնացիների դեմ խաղերում դարձել է գոլի հեղինակ։
2013 թվականին Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում Դիմիտրիսը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Թուրքիայում։ Մրցաշարում նա խաղացել է Մեքսիկայի[21], Մալիի[22], Պարագվայի[23] և Ուզբեկստանի[24] երիտասարդական հավաքականների դեմ։ Պարագվայցիների դեմ հանդիպման ժամանակ Դիամանտակոսը գոլ է խփել։
2014 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում Դիմիտրիոսը կատարել է իր նորամուտը Հունաստանի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Յորգոս Սամարասին[25]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Հունաստանի չեմպիոն – 2014/2015
- Հունաստանի գավաթի դափնեկիր – 2014/2015
Միջազգային
- Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Վերիա VS. Պանիոնիոս 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Արիս Սոլոնիկի VS. ԱԵԿ Աթենք 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 20.
- ↑ «Էրգոտելիս VS. Պանիոնիոս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 22.
- ↑ «Էրգոտելիս VS. Պլատանյաս 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 5.
- ↑ «Օլիմպիասկոս Պիրեյ VS. Նիկի Վոլոս 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23.
- ↑ Holley, Christopher (2015 թ․ օգոստոսի 6). «Dimitris Diamantakos joins Karlsruher SC on loan». Vavel. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Մյունխեն 1860 VS. Կարլսռուհե 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ «Կարլսռուհե VS. Բոխում 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 6.
- ↑ «Բոխում VS. Սանկտ Պաուլի 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 28.
- ↑ «Դարմշտադտ 98 VS. Բոխում 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Հունաստան (մինչև 19) VS. Իռլանդիա (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20.
- ↑ «Չեխիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 26.
- ↑ «Անգլիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 12.
- ↑ «Էստոնիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6.
- ↑ «Պորտուգալիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 9.
- ↑ «Իսպանիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15.
- ↑ «Հունաստան (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 3.
- ↑ «Մեքսիկա (մինչև 20) VS. Հունաստան (մինչև 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.
- ↑ «Մալի (մինչև 20) VS. Հունաստան (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 25.
- ↑ «Հունաստան (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 2.
- ↑ «Հունաստան (մինչև 20) VS. Ուզբեկստան (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.
- ↑ «Հունաստան VS. Ռումինիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը soccerway կայքում
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Profile at Olympiacos.org (հուն.)
- Onsports.gr Profile
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիոս Դիամանտակոս» հոդվածին։ |
|