Եվգենյա Գապչինսկայա
Եվգենյա Գապչինսկայա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Խարկովի գեղարվեստի ինստիտուտ և Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Կայք | gapart.com |
Evgenia Gapchinskaya Վիքիպահեստում |
Եվգենյա Գեննադիևնա Գապչինսկայա (ուկրաիներեն՝ Євгенія Геннадіївна Гапчинська, նոյեմբերի 15, 1974, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի նկարիչ-գեղանկարիչ, մանկական գրականության նկարազարդող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենյա Գապչինսկայան ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 15-ին Խարկովում, զինվորականի ընտանիքում։ Ընտանիքի հինգերորդ երեխան է եղել։ Հինգ տարեկանում հաճախել է դպրոց, իսկ 13 տարեկանում դարձել Խարկովի արվեստի ուսումնարանի ուսանողուհի։ Ավարտել է Խարկովի արվեստի ինստիտուտը, վերապատրաստվել է Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիայում, 2000 թվականին տեղափոխվել է Կիև։ Գեղարվեստական և ցուցահանդեսային գործունեությունը սկսել է 2002 թվականից։ Նկարչուհին համագործակցում է «A-ba-ba-ha-la-ma-ga» հրատարակչության հետ, մասնավորապես՝ նկարազարդել է Իվան Մալկովիչի «Լիզան և նրա երազանքները» գիրքը։ Ամեն տարի անցկացնում է մեկ տասնյակից ավելի ցուցահանդեսներ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Նիդեռլանդներում և այլ երկրներում։ Ունի մի քանի սեփական պատկերասրահ Ուկրաինայում և Ռուսաստանում։ Նրա աշխատանքները պահվում են եվրոպական թանգարաններում և արվեստի գիտակների ու նկարիչների մասնավոր հավաքածուներում։
2010 թվականին «Խելացի երեխա» հրատարակչության (Ուկրաինա) «Ծովահենների պատմություններ» գիրքը, որը նկարազարդել է Եվգենյա Գապչինսկայան, ընդգրկվել է «White Ravens 2010» աշխարհի լավագույն մանկական գրքերի պատկերագրքում, որը հրատարակվել է Մյունխենի միջազգային մանկական գրադարանի կողմից[1]։
Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ Գապչինսկայան իր վրա է վերցրել ուկրաինական բանակի դասակի ապահովումը, որտեղ ծառայել է իր ամուսինը՝ նկարիչ Դմիտրի Գապչինսկին։ Ըստ նկարչի, ամեն օր նա ուղարկել է ամբողջ դասակին անհրաժեշտ ամեն ինչ[2][3]։
Նկարչի աշխատանքները նամականիշերի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին «Ուկրպոշտա»-ն թողարկել է 12 փոստային նամականիշերի «Կենդանակերպի նշաններ» շարքը՝ Եվգենյա Գապչինսկայի ստեղծագործություններով[4]։
| ||||||
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «People». 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Гапчинская: Писать картины о войне мне не нужно. Достаточно того, что мой муж в зоне АТО». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Ангелочки художницы Гапчинской собирают с россиян деньги на АТО». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Почтовые марки «Знаки зодиака» Евгении Гапчинской». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Персональный сайт Евгении Гапчинской Արխիվացված 2011-03-05 Wayback Machine
- Украинский сайт издательства А-ба-ба-га-ла-ма-га
- Русский сайт издательства А-ба-ба-га-ла-ма-га Արխիվացված 2017-12-09 Wayback Machine
- Художница Евгения Гапчинская: «О том, что мои картины купил Лучано Паваротти или какие-то другие знаменитости, я как-то не думаю»
- Зеркало недели. 2006. № 22 (601), 10—16 июня. Евгения Гапчинская: «Я мыслю этими человечками». Автор: Яна Дубинянская(չաշխատող հղում)
- Афиша. Ру: Галерея Евгении Гапчинской «Счастье»
- Картины счастья — https://web.archive.org/web/20160126044136/http://artimes.esy.es/golovna/9-kartini-shchastya
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Գապչինսկայա» հոդվածին։ |
|