Jump to content

Եվրատեսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվրատեսիլ երգի մրցույթից)
Եվրատեսիլ
Տեսակամենամյա երգի մրցույթ, television franchise? և political event?
Ժանրsongwriting competition?
ՍտեղծողՄարսել Բեզենսոն
Լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Հեռարձակում
Սկզբնական եթեր1956
Պաշտոնական կայք

Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլ.՝ Eurovision Song Contest, ֆր.՝ Concours Eurovision de la chanson), երգի ամենամյա հեռուստամրցույթ, որը հիմնականում անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջև։ Մրցույթի հիմքում ընկած է Իտալիայում անցկացվող «Սանռեմո երաժշտական փառատոնը»։

Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացնում է նոր երգ, որը ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ պետք է կատարվի հեռուստատեսությամբ և ռադիոյով, այնուհետև յուրաքանչյուր երկիր քվեարկում է մյուս մասնակիցների օգտին՝ հաղթողին պարզելու համար։ Մրցույթը ամեն տարի հեռարձակվում է սկսած 1956 թվականից և համարվում է աշխարհի ամենաերկարակյաց հեռուստատեսային ծրագրերից մեկը։ Սա նաև ամենադիտվող ոչ սպորտային իրադարձություններից մեկն է ամբողջ աշխարհում, որը ըստ վերջին տարիների տվյալների մոտավոր ունենում է 100 միլիոնից ավել հեռուստադիտող Եվրոպայում և ընդհանուր 600 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում[1][2]։ Եվրատեսիլը հեռարձակվում է նաև Եվրոպայից դուրս գտնվող երկրներում, ինչպիսիք են՝ Արգենտինա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Եգիպտոս, Հնդկաստան, Ճապոնիա, Հորդանան, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա, Թայվան, Թայլանդ, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ և Վենեսուելա, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները չեն մասնակցում մրցույթին[3][4][5]։ Բացառություն կատարվեց 2015-ին, երբ Ավստրալիան հրավիրվեց մրցույթ որպես հյուր՝ կապված Եվրատեսիլի վաթսունամյակի հետ, սակայն նրանք մրցույթ հետ կանչվեցին նաև մյուս տարիներին։ 2000 թվականից սկսած մրցույթը հեռարձակվում է նաև համացանցում։

Մասնակցելով մրցույթին՝ այն հիմնականում հաղթած արտիստների կարիերայում որոշակիորեն դեր է խաղում և օգնում է հետագա վերելքի հարցում, սակայն հազվադեպ է պատահում, երբ մրցույթում հաղթանակ տանելը կամ ուղղակի մասնակցելը ահռելի մեծ նշանակություն է ունենում երգիչների կարիերայում։ Հանրաճանաչ բացառություններից են Խուլիո Իգլեսիասը (1970-ի հաղթող, Իսպանիա), ԱԲԲԱ-ն (1974-ի հաղթող, Շվեդիա), Սելին Դիոնը (1984-ի հաղթող, Շվեյցարիա), Լարա Ֆաբիանը (1988-ի հաղթող, Լյուքսեմբուրգ) և այլք։

Մրցույթում ամենաշատ հաղթանակները տարել է Իռլանդիան, որը հաղթանակ է տարել 7 անգամ՝ ներառելով նաև 5 տարում տարած 4 հաղթանակները՝ 1992-ին, 1993-ին, 1994-ին, 1996-ին։ Ամենաբարձր միավորներով հաղթանակ տարած մասնակիցը Սալվադոր Սոբրալն է, ով 2017-ին հավաքեց 758 միավոր։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականներին, երբ Եվրոպան դեռ վերակառուցվում էր պատերազմի պատճառով տեղի ունեցած վնասներից, Շվեյցարիայում հիմնված Եվրոպական հեռարձակողների միություն կազմակերպությունը որոշեց ստեղծել մի հեռուստատեսային շոու ծրագիր, որի նպատակը լինելու էր եվրոպացի հասարակությանը համախմբել երաժշտության շուրջ։ 1955 թվականի հունվարին Մոնակոյում կայացավ համաժողով, որտեղ Շվեյցարիայի հեռուստատեսության և հանձնաժողովի նախագահ Մարսել Բեզենսոնը առաջարկեց իրականացնել միջազգային մի մրցույթ, որին մասնակցել ցանկացող երկրներին հնարավորություն կտրվեր ներառվել մեկ հեռուստատեսային ծրագրի մեջ, որը հեռարձակվելու էր բոլոր մասնակից երկրներում։ Այն նաև կարևոր մի տեխնիկական գիտափորձ եղավ հեռուստատեսությամբ կենդանի կատարման պատմության մեջ։ 1955 թվականի հոկտեմբերի 19-ին Հռոմում տեղի ունեցավ ԵՀՄ գլխավոր ժողով, որի ընթացքում հայտարարվեց, որ առաջին մրցույթը տեղի է ունենալու 1956 թվականի գարնանը Լուգանոյում, Շվեյցարիա։ «Եվրատեսիլ» անվանումը, առաջին անգամ օգտագործվել է 1951 թվականին բրիտանացի լրագրող Ջորջ Քամփեի կողմից Evening Standard թերթում՝ կապված ԵՀՄ-ի ծավալած գործունեության ցանցի հետ։

1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում կայացավ առաջին մրցույթը, որին մասնակցում էին 7 երկիր, և ամեն երկիր ներկայացնում էր 2 երգ։ Սա միակ մրցույթն էր, որին երկրները ներկայացրին 1-ից ավել երգ, իսկ հաջորդ տարվանից բոլոր երկրները պարտավոր էին միայն 1 երգ ուղարկել։ Առաջին մրցույթի հաղթող դարձավ Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան, ում՝ մրցույթի հաղթանակը բերեց մեծ ճանաչում։

Եվրատեսիլ 2007-ի հաղորդավարները

Մրցույթի ֆորմատը տարիների ընթացքում կրել է մի շարք փոփոխություններ, սակայն կան հիմնական կանոններ, որոնք միշտ էլ եղել են։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է մի երգ, որն ուղիղ եթերում պետք է կատարվի կենդանի հնչողությամբ։ Յուրաքանչյուր երկրում մրցույթը հեռարձակում է միայն մեկ հեռուստաընկերություն, որը գտնվում է ԵՀՄ-ի կազմի մեջ։ Մրցույթի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների ելույթներն ավարտելուց հետո սկսվում է քվեարկությունը, որի արդյունքում ամենաշատ ձայներն ստացած երկիրը ճանաչվում է հաղթող, և մրցույթը հաջորդ տարի հյուրընկալելու հնարավորությունը տրվում է իրեն։

Մրցույթի բացումը կատարում են մեկ կամ մի քանի հաղորդավարներ, ովքեր ողջունում են հեռուստադիտողին և հանդիսատեսին։ Բոլոր երկրների ելույթներից հետո՝ մինչև քվեարկության արդյունքները հայտնելը, հյուրընկալող երկիրը ցուցադրում է որևէ համար՝ որպեսզի այդ ընթացքում հաշվվեն քվեարկության արդյուքները։

Սովորաբար Եվրատեսիլի եզրափակիչ փուլը տեղի է ունենում գարնանային շաբաթ երեկոյան ժամը 19։00-ին։

Մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
     Երկրներ, որոնք առնվազն մեկ անգամ մասնակցել են մրցույթին      Երկրներ, որոնք երբևէ չեն մասնակցել մրցույթին      Երկրներ, որոնք նշել են իրեն մասնակցելու մտադրությունը, սակայն դեռ չեն մասնակցում

Եվրատեսիլին կարող են մասնակցել այն երկրները, որոնք գտնվում են Եվրոպա աշխարհամասում և ԵՀՄ-ի անդամ են։ Մրցույթին իրենց մասնակցությունը ունեն նաև այնպիսի երկրները, որոնց տարածքի մի մասը գտնվում է Ասիայում։ 1980 թվականին մրցույթին մասնակցել է անգամ Մարոկկոն, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսում։ 2015 թվականին մրցույթին առաջին անգամ մասնակցելու է Ավստրալիան։

Մինչև այժմ մրցույթին առնվազն գոնե մեկ անգամ մասնակցել են 52 երկրներ։ Ստորև ներկայացված ցանկում նշված են երկրների առաջնելույթներն ըստ տարիների.

Տարի Երկիրը որը կատարել է դեբյուտ
1956 Նիդերլանդներ Նիդերլանդներ, Ֆրանսիա Ֆրանսիա, Գերմանիա Գերմանիա, Իտալիա Իտալիա, Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ, Բելգիա Բելգիա, Շվեյցարիա Շվեյցարիա
1957 Ավստրիա Ավստրիա, Դանիա Դանիա, Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
1958 Շվեդիա Շվեդիա
1959 Մոնակո Մոնակո
1960 Նորվեգիա Նորվեգիա
1961 Ֆինլանդիա Ֆինլանդիա, Իսպանիա Իսպանիա, Հարավսլավիա Հարավսլավիա
1964 Պորտուգալիա Պորտուգալիա
1965 Իռլանդիա Իռլանդիա
1971 Մալթա Մալթա
1973 Իսրայել Իսրայել
1974 Հունաստան Հունաստան
1975 Թուրքիա Թուրքիա
1980 Մարոկկո Մարոկկո
1981 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
1986 Իսլանդիա Իսլանդիա
1993 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա Խորվաթիա, Սլովենիա Սլովենիա
1994 Էստոնիա Էստոնիա, Հունգարիա Հունգարիա, Լիտվա Լիտվա, Լեհաստան Լեհաստան, Ռումինիա Ռումինիա, Ռուսաստան Ռուսաստան, Սլովակիա Սլովակիա
1998 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
2000 Լատվիա Լատվիա
2003 Ուկրաինա Ուկրաինա
2004 Ալբանիա Ալբանիա, Անդորրա Անդորրա, Բելառուս Բելառուս, Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
2005 Բուլղարիա Բուլղարիա, Մոլդովա Մոլդովա
2006 Հայաստան Հայաստան
2007 Չեխիա Չեխիա, Վրաստան Վրաստան, Չեռնոգորիա Չեռնոգորիա, Սերբիա Սերբիա
2008 Ադրբեջան Ադրբեջան, Սան Մարինո Սան Մարինո
2015 Ավստրալիա Ավստրալիա

Մրցույթում կան մի շարք կանոններ, որոնց պետք է ենթարկվեն մասնակից երկրները և սահմանված ժամանակահատվածում ներկայացնեն իրենց երգերը։ Ստորև ներկայացված են այն կանոնները, որոնք համարվում են մրցույթի հիմնական և ամենակարևոր կանոնները.

Կենդանի երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի գլխավոր կանոններից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները պետք է երգեն կենդանի հնչողությամբ։ 1999 թվականին Խորվաթիայի մասնակցի ելույթից հետո խորվաթական պատվիրակությունը հայտարարեց, որ իր մասնակիցը ելույթ է ունեցել ոչ կենդանի կատարմամբ. ԵՀՄ-ն դա համարեց կանոնների խախտում, ինչի արդյունքում Խորվաթիան կորցրեց իր ձայների 33%-ը։

1956-ից 1998 թվականը, պարտադիր էր, որ հյուրընկալող երկիրն ունենա նվագախումբ՝ երաժշտությունը ապահովելու համար։

Երգերի լեզուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնը, որը պահանջում էր յուրաքանչյուր երկրին երգել իր ազգային լեզվով, տարիների ընթացքում փոփոխվել է։ 1956-ից 1965 թվականը երգերը կարող էին լինել ցանկացած լեզվով, սակայն 1966 թվականի կանոնները պահանջում էին, որ երգերը լինեն երկրի մեկ պաշտոնական լեզվով։ Լեզուների սահմանափակումը շարունակվեց մինչև 1973 թվականը, երբ վերացվեց այն, և կատարողները կրկին հնարավորություն ունեին երգել ցանկացած լեզվով։

1977-ին ԵՀՄ-ն կրկին վերադարձավ ազգային լեզվի սահմանափակմանը, և այդ ամենը շարունակվեց մինչև 1999 թվականը, երբ երկրներին նորից հնարավորություն տրվեց երգել այն լեզվով, որով ցանկանում են։ Այս ամենի շնորհիվ 2003-ին Բելգիան ներկայացրեց «Sanomi» երգը, որը հնարված լեզվով էր։ 2006-ին Նիդերլանդները ներկայացրեց «Amambanda» երգը, որը մասամբ անգլերեն էր, մասամբ էլ հնարված լեզվով։ 2008-ին Բելգիայի ներկայացուցիչն իր «O Julissi» երգը կատարեց հնարված լեզվով, իսկ 2011-ին Նորվեգիան մրցույթում ներկայացրեց «Haba Haba» երգը, որի մի մասն անգլերեն էր, իսկ մնացած մասը՝ սուահիլի։

Յուրաքանչյուր մասնակից հեռարձակող պարտավոր է շոուն հեռարձակել ամբողջությամբ՝ ներառյալ երգերի հիշեցումները, քվեարկությունը և մրցույթի այլ կարևոր հատվածներ, սակայն հեռարձակող երկիրը կարող է չհեռարձակել ինտերվալ ակտը և հեռարձակումն ընդմիջել գովազդով։ 1999 թվականից հեռարձակող երկրներին հնարավորություն է տրվում շոուի ոչ էական հատվածներում գովազդային կարճ հոլովակներով ընդմիջել հեռարձակումը։

Քաղաքական ճանաչման խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Իսրայելի ելույթի ժամանակ Հորդանանում մրցույթը հեռարձակող JRTV հեռուստաընկերությունը դադարեցրեց մրցույթի հեռարձակումը և ցույց տվեց ծաղիկների լուսանկարներ։ Այնուհետև, երբ պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքում Իսրայելը հաղթում է մրցույթում, հեռարձակումն ամբողջությամբ դադարեցվեց։

2005 թվականին Լիբանանը մտադիր էր մասնակցել մրցույթին, սակայն Իսրայելի ելույթի պատճառով չցանկացավ հեռարձակել մրցույթը և չմասնակցեց մրցույթին։ Լիբանանն այդ ամենի պատճառով տուգանք վճարեց ԵՀՄ-ին, քանի որ հայտարարել էր իր մասնակցության մասին, այնուհետև ետ էր վերցրել մասնակցության հայտը։

  • 1956 թվականին յուրաքանչյուր երգի տևողությունը եղել է 3 րոպե[6], սակայն 1957-ին, չնայած բողոքներին, Իտալիայի երգի տևողությունը եղել է 5։09 րոպե։ 1960 թվականին ընդունվեց կանոն, ըստ որի երգերի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։ 1990-ական թվականներից սկսած սկսեցին թողարկել նաև երգերի լրացուցիչ ռեմիքս տարբերակները։
  • ԵՀՄ-ն որևէ սահմանափակում չի դնում երգիչների կամ երգահանների ազգության վրա, սակայն հեռարձակող հեռուստաընկերություններին թույլատրվում է կիրառել սեփական սահմանափակումներ։
  • 1957-ից մինչև 1970 թվականը բեմի վրա հանդես կարող էին գալ միայն մենակատարը և 2 մարդ։ 1963-ից՝ երգչախմբերի անդամների թիվը պետք է լիներ ընդամենը 3 մարդ։ 1971 թվականից սկսած բեմում կարող են հանդես գալ մինչև 6 մարդ։
  • Երգի բառերը չպետք է պարունակեն մրցույթի կանոններին հակասող որևէ բան կամ գովազդային տարրեր։
  • 1990 թվականից մրցույթի բեմում հանդես եկող մարդկանց տարիքը չպետք է լինի 16-ից պակաս։
  • Երգի երաժշտությունը և տեքստը չպետք է հրապարակված լինի մինչև սեպտեմբերի 1-ը։ Հայտնի երգերի քավր տարբերակները մրցույթում ներկայացնել չի թույլատրվում[7]։

Հյուրընկալող երկիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդիայի Գլոբեն արենան, որտեղ անցկացվել է 2000 և 2016 թվականների մրցույթները

Եվրատեսիլում հաղթած երկիրը հնարավորություն ունի հաջորդ տարվա մրցույթը անցկացնելու իր երկրում։ Մրցույթը հյուրըկալող երկիրն ինքն է ընտրում մրցույթի անցկացման քաղաքը և արենան։ Ամենամեծ արենան, որը հուրընկալել է մրցույթը, եղել է Կոպենհագենի «Պարկեն» համերգասրահը, որտեղ ներկա է գնտվել 38 հազար հանդիսատես։

Հյուրընկալող քաղաքն ընտրելիս կազմակերպիչները միշտ հաշվի են առնում այդ քաղաքի հյուրանոցների և մամլո օբյեկտների քանակը։

Մրցույթն իր երկրում անցկացնելու հնարավորությունից բացի հյուրըկալող երկրին տրվում է բացառիկ հնարավորություն՝ ներկայացնելու իրեն որպես զբոսաշրջության կենտրոն՝ կես րոպե տևող տեսաբացիկների ընթացքում ցուցադրելով երկրի մշակույթն ու տեսարժան վայրերը, որոնք դիտում են 100 հազար եվրոպացիներ։

Լոգո և կարգախոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի ներկայիս լոգոն ներկայացվել է Եվրատեսիլ 2004-ին Թուրքիայում։ Հիմնական լոգոյի տեսքը ձեռագիր տառատեսակով գրված մրցույթի անունն է, որի սրտիկի հատվածում հայտնվում է հյուրընկալող երկրի դրոշը։ Ամեն տարի մրցույթը հյուրընկալող երկիրն ստեղծում է մրցույթի իր թեման, դրա հիման վրա ստեղծում լոգո և ընտրում կարգախոս։

Լոգոն և կարգախոսը հայտարարվում են ԵՀՄ-ի և հյուրընկալող երկրում մրցույթը հեռարձակող հեռուստաընկերության կողմից։

Տարի Հյուրընկալող երկիր Հյուընկալող քաղաք Կարգախոս
2002 Էստոնիա Էստոնիա Տալլին A Modern Fairytale
2003 Լատվիա Լատվիա Ռիգա Magical Rendezvous
2004 Թուրքիա Թուրքիա Ստամբուլ Under The Same Sky
2005 Ուկրաինա Ուկրաինա Կիև Awakening
2006 Հունաստան Հունաստան Աթենք Feel The Rhythm!
2007 Ֆինլանդիա Ֆինլանդիա Հելսինկի True Fantasy
2008 Սերբիա Սերբիա Բելգրադ Confluence of Sound
2010 Նորվեգիա Նորվեգիա Օսլո Share The Moment!
2011 Գերմանիա Գերմանիա Դյուսելդորֆ Feel Your Heart Beat!
2012 Ադրբեջան Ադրբեջան Բաքու Light Your Fire!
2013 Շվեդիա Շվեդիա Մալմյո We Are One
2014 Դանիա Դանիա Կոպենհագեն #JoinUs
2015 Ավստրիա Ավստրիա Վիեննա Building Bridges
2016 Շվեդիա Շվեդիա Ստոքհոլմ Come Together
2017 Ուկրաինա Ուկրաինա Կիև Celebrate Diversity
2018 Պորտուգալիա Պորտուգալիա Լիսաբոն All Aboard!
2019 Իսրայել Իսրայել Թել-Ավիվ Dare To Dream
2020 Նիդերլանդներ Նիդեռլանդներ Ռոտերդամ Open Up

|- |2021 |Նիդերլանդներ Նիդեռլանդներ |Ռոտերդամ |Open Up |} |- |2022 |Իտալիա Իտալիա |Թուրին |The sound of beauty |}

Եվրատեսիլի շաբաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրատեսիլի շաբաթ» տերմինն օգտագործվում է այն շաբաթվա ընթացքում, երբ տեղի է ունենում մրցույթը։ Քանի որ մրցույթը կենդանի շոու է, մասնակիցներից պահանջվում է, որ կատարեն իրենց փորձերը, որպեսզի մինչև մրցույթի մեկնարկը ամեն ինչ լինի կատարելագործված։ Սովորական տնային փորձերից բացի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տրվում կատարելու փորձ նաև մրցույթի բեմում, և այս ամենը տեղի է ունենում մի քանի օր առաջ։ Պատվիրակությունները հյուրընկալող քաղաք են ժամանում մի քանի օր առաջ, սա նշանակում է, որ լրագրողները և երկրպագուները կարող են ներկա գտնվել ոչ միայն կենդանի շոուին, այլ նաև նախորդ օրերի իրադարձություններին[8]։

Յուրաքանչյուր մասնակից հեռարձակող հեռուստաընկերություն ընտրում է իր պատվիրակությունը, որը կազմված է պատվիրակության ղեկավարից, երկրի ներկայացուցչից, կոմպոզիտորիներից, տարբեր երգիչներից և մի քանի այլ մարդկանցից, ովքեր ամբողջ ընթացքում լինելու են մասնակցի կողքին։

Փորձեր և մամլո ասուլիսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիան ներկայացնող Լենա Մայեր-Լանդրութը կատարում է իր փորձը Եվրատեսիլ 2010-ի բեմում։

Պատվիրակություններն ավանդաբար հյուրընկալող քաղաք են այցելում կիրակի օրը, որպեսզի ներկա լինեն երկուշաբթի առավոտյան սկսվող փորձերին։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն ունի մրցույթի բեմում կատարելու 2 փորձ։ Փորձերը կատարվում են մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությամբ։

Փորձից հետո յուրաքանչյուր պատվիրակություն հանդիպում է իր գեղարվեստական ղեկավարին, որպեսզի քննարկեն լուսային դիզայնը, խորեոգրաֆիան և ամբողջ փորձից ստացված արդյունքները։ Այդ ամենից հետո կազմակերպվում է մամլո ասուլիս, որտեղ լրագրողները և երկրպագուները կարող են հարցեր ուղղել մասնակցին[9]։

Բացի մասնակիցների փորձերից տեղի են ունենում նաև մրցույթի պաշտոնական փորձեր կիսաեզրափակիչների և եզրափակչի համար, որտեղ մրցույթի ընթացքի նույն հերթականությամբ, ինչպես ուղիղ եթերում տեղի է ունենում փորձ, որպեսզի ամեն ինչ լինի անթերի մինչև մեկնարկը։

Պատվիրակությունների ժամանելուց հետո տեղի է ունենում մրցույթի պաշտոնական բացումը քաղաքապետի ընդունելությամբ։ Այս ամենը սովորաբար տեղի է ունենում քաղաքի կենտրոնական մասում։ Պատվիրակություններին ընդունելության ընթացքում մատուցվում է կենդանի երաժշտություն, անվճար սնունդ և խմիչք, իսկ վերջին տարիներին տեղի է ունենում նաև հրավառություն[10]։ Այս ամենից հետո մասնակիցներին նաև հնարավորություն տրվում է ներկա գտնվելու այլ միջոցառումների և երեկույթների։

Քվեարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթում օգտագործվող քվեարկության համակարգը փոփոխվել է տարիների ընթացքում։ Այժմյան քվեարկության համակարգը ըստ որի երկրները գնահատում են 10 երկիր 1-8, 10 և 12 միավորներով օգտագործվում է սկսած 1975 թվականից։ Մրցույթում ամենաբարձր միավորը դա 12-ն է, որը տրվում է լավագույն երգին։ Ներկայումս օգտագործվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության համակարգը 50/50 համադրությամբ։

Սկսած 1964 թվականից մրցույթի քվեարկության արդյունքները վերահսկվում է ԵՀՄ-ի հսկիչի կողմից, ով պարտավոր է ճիշտ և հերթականությամբ տեղադրել բոլոր միավորները։ ԵՀՄ-ի կողմից նշանակված գործադիր ղեկավարները ըստ տարիների.

  • Միրոսլավ Վիլսեկ (1964-1965)
  • Քլիֆֆորդ Բրաուն (1966-1977)
  • Ֆրանկ Նաեֆ (1978-1992)
  • Քրիստիան Կլաուսեն (1993-1995)
  • Քրիստինե Մարշալ-Օրտիզ (1996, 1998-2002)
  • Մարիա-Կլեր Վիոննետ (1997)
  • Սարա Յուեն (2003)
  • Սվանտե Ստոքսելիուս (2004-2010)
  • Յոն Օլա Սանդ (2011–2020)

Քվեարկության ներկայացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթում քվեարկության արդյունքների հայտնումը սկսվում է ինտերվալ ակտի ավարտից հետո, երբ արդեն բոլոր երկրների ձայները հաշված են և միայն մնում է հայտարարել այն։ Մինչև 1993 թվականը քվեարկության արդյունքները հայտարարել են հեռախոսագծի միջոցով՝ երբ դահլիճում գտնվող ներկաները հնարավորություն ունեին լսելու միայն խոսնակի ձայնը։ Սկսած 1994 թվականից քվեարկության արդյունքներն արբանյակային կապի միջոցով տեսախցիկի առջև կանգնած հայտարարում է խոսնակը։ Հաճախ խոսնակները հայտարարում են միավորները կանգնած լինելով տվյալ երկրի որևէ հայտնի վայրի ֆոնի առջև (օրինակ, ֆրանսիացի խոսնակը կարող է կանգնած լինել Էյֆելյան աշտարակի ֆոնի առջև)։

Ներկայումս առաջին 1-ից մինչև 7 միավորները հայտնվում են էրկրանին ավտոմատ կարգով, իսկ 8, 10 և 12 միավորները խոսնակը հայտարարում է բանավոր։ Խոսնակները պետք է հայտարարեն միավորները անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով։

1957-ից 1962 թվականը երկրները իրենց միավորները հայտարարել են հակառակ հերթականությամբ, իսկ 1963-ից մինչև 2003 թվականը հայտարարել են այն հերթականությամբ որով երկրներն են ելույթ ունեցել։ 2004 թվականից սկսած քվեարկության հայտարարման հերթականությունը փոխվել է և քանի որ եզրափակիչ չանցած կիսաեզրափակչի երկրները նույնպես պետք է քվեարկեն, երկրները իրենց միավորները հայտնել են այբբենական կարգով։ 2005-ին եզրափակիչ չանցած երկրները իրենց միավորները հայտարարեցին առաջինը, որից հետո սկսեցին քվեարկել եզրափակչի երկրները։ 2006-ից մինչև 2010 թվականը անցկացվեց վիճակահանություն որոշելու ձայների հայտարարման հերթականությունը։ 2011-ի ձայների հայտարարման հերթականությունը մրցույթի նախօրեին որոշեց ժյուրին։

1956 թվականը միակ տարին էր մրցույթի պատմության մեջ, երբ տեղի չունեցավ քվեարկություն, և հաղթողին որոշեց ժյուրին։ 1957-ից մինչև 1987 թվականը քվեարկության արդյունքները ցուցադրվում էին դահլիճում տեղադրված մեծ ցուցատախտակի վրա, իսկ 1988-ից սկսած որպես տեխնիկական առաջընթաց արդյունքները ցուցադրվեցին էկրանին՝ գրաֆիկական դիզայնի միջոցով։ Մինչև 2003 թվականը էկրանին հայտնվող քվեարկության աղյուսակի երկրները չէին շարժվում որևէ միավոր ստանալուց հետո, սակայն 2004 թվականին սկսեց գործել էլեկտրոնային աղյուսակը՝ երբ որևէ երկիր միավոր ստանալուց հետո բարձրանում էր վերև՝ հետևում թողնելուց իրենից ավելի քիչ միավորներ ունեցող երկրներին։

2006 թվականից սկսած ԵՀՄ-ն որոշեց յուրաքանչյուր երկրի 1-ից մինչև 7 միավորները ավտոմատ կերպով ցուցադրել էկրանին, իսկ խոսնակին միայն մնում է հայտարարել 8, 10 և 12 միավորները։

2016-ի փետրվարի 18-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ քվեարկության համակարգում պատրաստվում են իրականացնել նոր փոփոխություններ առաջին անգամ սկսած 1975 թվականից։ Այս նոր համակարգը ստեղծվել է՝ ոգևորվելով շվեդական Մելոդիֆեստիվալեն երգի մրցույթի քվեարկության ձևաչափից։ Ըստ կատարված փոփոխությունների՝ յուրաքանչյուր երկիր շնորհելու է միավորների երկու խումբ՝ նախկինի պես 1-8, 10 և 12 միավորներից կազմված. առաջին խումբը ներկայացնելու է պրոֆեսիոնալ ժյուրիի միավորները, երկրորդը՝ բացառապես հեռուստաքվեարկության արդյունքները։ Երբ արդեն հեռուստադիտողը ավարտել է քվեարկությունը, յուրաքանչյուր երկրի խոսնակ ներկայացնելու է իր երկրի ազգային ժյուրիի շնորհած միավորները։ Պրոֆեսիոնալ ժյուրիի ձայների պարզ դառնալուց հետո, արդեն հաղորդավարի կողմից ներկայացվելու են հեռուստաքվեարկության միավորները. բոլոր մասնակից երկրների միավորները, շնորհված յուրաքանչյուր երկրի, ներկայացվելու են համախմբված։ Հեռուստաքվեարկությամբ 11-րդ հորիզոնականից մինչև 26-րդը զբաղեցրած երկրների միավորները միանգամից հայտնվելու են ցուցատախտակին, իսկ հաղորդավարները հայտարարելու են միայն լավագույն 10 տեղերը զբաղեցրած երկրների միավորները։ Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա հաղթողին իմանալ ամենավերջին պահին։ Նոր համակարգը գործելու է նաև կիսաեզրափակիչների ընթացքում, սակայն նախկինի պես հաջորդ փուլ անցածները հայտարարվելու են պատահական հերթականությամբ[11]։

Մրցույթի ընդլայնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրատեսիլ 1992-ի մասնակից երկրները։ Հարավսլավիան նշված է կարմիր գույով։ 1991-ը վերջին տարին էր երբ Հարավսլավիայի կազմում գտնվող երկրները հանդես եկան մեկ անվան տակ։

Մասնակից երկրների թիվը աճել է տարիների ընթացքում՝ 1956 թվականի մրցույթի 7 երկրներից հասնելով 1980-ականների 20 երկրների։ 1993 թվականին մասնակցել են 25 երկիր, որոնց թվում էին նաև արդեն անկախ երկրներ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան և Սլովենիան, որոնք նախկինում մասնակցել էին մրցույթին որպես Հարավսլավիայի մաս կազմող երկրներ։

Վերջին տարիներին մասնակից երկրների թիվը հասնում է մինչև 43-ը։

Մեծ քառյակ/Մեծ հնգյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ստեղծվեց «Մեծ քառյակ», որի կազմի մեջ մտնում են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ «Մեծ քառյակի» անդամներին տրվում է հնարավորություն միանգամից հանդես գալ եզրափակիչ փուլում՝ առանց կիսաեզրափակչին մասնակցելու, քանի որ այդ 4 երկրները ունեցել են ֆինանսական մեծ ներդրումներ մրցույթների կազմակերպման մեջ։ Գերմանիան դեռ միակ երկիրն է «Մեծ քառյակից» որը հաղթել է մրցույթը, 2000 թվականին ստեղծված «Մեծ քառյակի» ստեղծումից հետո։

2010 թվականի դեկտեմբերի 31-ին Իտալիան նույնպես ընդգրկվեց «Մեծ քառյակի» կազմում և այն անվանվեց «Մեծ հնգյակ»։ Այս ամենը հանգեցրեց հակասությունների և այդ պատճառով Թուրքիան հրաժարվեց մասնակցել 2013 թվականի մրցույթին։

Կիսաեզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաեզրափակչի փուլը սկսել է գործել 2004 թվականի մրցույթից։ Մինչև 2004-ից 2007 թվականը կիսաեզրափակչի փուլում 10 ամենաշատ ձայներ ստացած երկրները անցնում էին եզրափակիչ և եզրափակչում մրցում «Մեծ քառյակի» և նախորդ տարվա մրցույթում 1-ից մինչև 10-րդ տեղը զբաղեցրած երկրների հետ՝ որոնք ավտոմատ հայտնվում էին եզրափակչում։

2007 թվականի սեպտեմբերին ԵՀՄ-ն որոշեց որ Եվրատեսիլ 2008-ը ունենալու է երկու կիսաեզրափակիչներ և յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 ամենաշատ ձայներ ստացած երկրները անցնեն եզրափակիչ։ Միայն «Մեծ հնգյակի» երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան կարող են հանդես գալ միանգամից եզրափակչում։

Յուրաքանչյուր կիսաեզրափակչում տեղի է ունենում քվեարկություն միայն այն երկրների միջև որոնք մասնակցում են այդ կիսաեզրափակչին։ Բացի կիսաեզրափակչի այդ յուրաքանչյուր կիսաեզրափակչում քվեարկում է «Մեծ հնգյակի» 2 կամ 3 երկիր։

Կիսաեզրափակչի երկրների միջև տեղի ունեցող քվեարկությունից հետո սկսվում է ձայների հաշվարկը, որից հետո ամենաշատ ձայներ ստացած երկրների անունները հայտարարվում է հաղորդավարի կողմից։ Երկրների անունները հայտարարվում են պատահական հերթականությամբ, իսկ կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները հրապարակվում են եզրափակչի ավարտից հետո՝ ԵՀՄ-ի կայքում։

Եվրատեսիլում եղել են մի շարք արտիստներ և խմբեր, որոնց աշխատանքը սկսել է ուղղակիորեն ուշադրության կենտրոնում հայտնվել մրցույթը հաղթելուց հետո։ Այդպիսի խմբերից է ABBA-ն, որը «Waterloo» երգով 1974 թվականին ներկայացրել է Շվեդիան և հաղթել, որից հետո դարձել է բոլոր ժամանակների առավել հաջող խմբերից մեկը։ Մեկ այլ դափնեկիր է Սելին Դիոնը, ով «Ne partez pas sans moi» երգով ներկայացնելով Շվեյցարիան Եվրատեսիլ 1988-ում հաղթել է և հետագայում այդ հաղթանակը օգնել է նրան սկսել իր միջազգային կարիերան։

Այլ արտիստներ ովքեր մրցույթը հաղթելուց հետո հասել են տարբեր աստիճանի հաջողությունների եղել են՝ Ֆրանս Գալլը («Poupée de cire, poupée de son», 1965 Լուքսեմբուրգ), Վիկի Լեանդրոսը («Après toi», 1972 Լուքսեմբուրգ), Brotherhood of Man խումբը («Save Your Kisses for Me», 1979 Մեծ Բրիտանիա), Մարի Միրիամը («L'oiseau et l'enfant», 1977 Ֆրանսիա), Ջոնի Լոգանը (ով ներկայացնելով Իռլանդիան հաղթել է երկու անգամ. «What's Another Year» 1979 և «Hold Me Now» 1987) և այլք։

Մրցույթում եղել են նաև այլ արտիստներ ովքեր չեն հաղթել, սակայն զբաղեցրել են բարձր հորիզոնական՝ ինչը նրանց բերել է տարբեր աստիճանի հաջողություններ։

Մրցույթում հաղթած երկրների ցանկը։ Գույները ներկայացնում է հաղթանակների թիվը։

Մրցույթի պատմության մեջ ամենաշատը հաղթած տիտղոսը կրում է 2 երկիր` Իռլանդիան և Շվեդիան, որոնք հավասարապես ունեն 7 հաղթանակ։ Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան և Նիդեռլանդները հաղթել են 5 անգամ։

Մրցույթի վաղ տարիներին «ավանդական» հաղթողներն էին համարվում Ֆրանսիան, Նիդերլանդները և Լուքսեմբուրգը, սակայն այդ երկրների հաջողությունը սկսեց նվազել վերջին տասնամյակների ընթացքում։

21-րդ դարի առաջին տարիներին մրցույթը ունեցավ մի շարք նոր հաղթող երկրներ, չնայած նրան, որ այդ երկրներից մի քանիսը բավականին ժամանակ է ինչ մասնակցում էին։ 2000 թվականից սկսած մինչև 2008 թվականի մրցույթը հաղթող երկրները տոնեցին իրենց առաջին հաղթանակը։

2007 թվականին Սերբիան որպես անկախ պետություն առաջին իսկ մասնակցության տարում ճանաչվեց հաղթող, իսկ 2011-ին մրցույթում առաջին անգամ հաղթեց Ադրբեջանը, որը իր դեբյուտը կատարել էր 2008 թվականի մրցույթում։

Մրցույթում Պորտուգալիան մասնակցում է սկսած 1964 թվականից սակայն մինչև 2017 թվականը այդ երկրի լավագույն արդյունքը 6-րդ հորիզոնականն էր, 2017-ին Սալվադոր Սոբրալը ներկայացրեց Պորտուգալիան և դարձավ հաղթող, 2007 թվականի Սերբիայի հաղթանակից ի վեր սա առաջին անգամն էր որ հաղթող երգը անգլերեն լեզվով չէր։

2009 թվականին Նորվեգիան մրցույթում վաստակեց ռեկորդակային 387 միավոր և Նորվեգիան դարձավ առաջին երկիրը, որը վաստակեց 300 և ավելի միավոր։ 2017-ին Պորտուգալիայի մասնակիցը հավաքեց 758 միավոր, ինչը համարվեց մրցույթի պատմության ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը։

Երկիր 1-ին 2-րդ 3-րդ 4-րդ 5-րդ Ընդհանուր մասնակցության թիվը
1 Իռլանդիա 7 4 1 3 3 18 51
2 Շվեդիա 7 1 6 2 10 25 57
3 Մեծ Բրիտանիա 5 15 3 5 1 29 60
4 Ֆրանսիա 5 4 7 7 3 26 60
5 Նիդերլանդներ 5 2 1 2 2 12 58
6 Լյուքսենբուրգ 5 0 2 5 1 13 37
7 Իսրայել 4 2 1 2 2 11 40
8 Դանիա 3 1 3 2 5 14 46
9 Նորվեգիա 3 1 1 3 3 11 56
10 Գերմանիա 2 4 5 3 2 16 61
11 Իսպանիա 2 4 1 2 1 10 57
12 Իտալիա 2 3 5 2 4 16 43
14 Շվեյցարիա 3 3 3 6 2 16 58
13 Ուկրաինա 2 2 1 1 0 6 15
15 Ավստրիա 2 0 1 1 4 8 50
16 Ռուսաստան 1 4 4 0 1 10 21
17 Բելգիա 1 2 0 4 2 9 59
18 Մոնակո 1 1 3 3 2 10 24
19 Թուրքիա 1 1 1 3 0 6 34
20 Ադրբեջան 1 1 1 1 1 5 13
21 Հունաստան 1 0 4 0 2 7 38
22 Էստոնիա 1 0 1 1 1 4 23
23 Լատվիա 1 0 1 1 1 4 19
24 Սերբիա 1 0 1 0 0 2 11
25 Հարավսլավիա 1 0 0 3 0 4 27
26 Ֆինլանդիա 1 0 0 0 0 2 52
27 Պորտուգալիա 1 0 0 0 0 1 50
28 Մալթա 0 2 2 0 1 5 31
29 Իսլանդիա 0 2 0 1 0 3 31
30 Կիպրոս 0 1 0 0 3 4 35
31 Բուլղարիա 0 1 0 1 1 3 12
32 Ավստրալիա 0 1 0 0 1 2 4
33 Լեհաստան 0 1 0 0 0 1 21
34 Սերբիա և Չեռնոգորիա 0 1 0 0 0 1 2
35 Ռումինիա 0 0 2 1 0 3 20
36 Բոսնիա և Հերցեգովինա 0 0 1 0 0 1 19
37 Մոլդովա 0 0 1 0 0 1 14
38 Խորվաթիա 0 0 0 2 1 5 23
39 Հայաստան 0 0 0 2 0 3 12
40 Հունգարիա 0 0 0 1 2 3 18
41 Ալբանիա 0 0 0 0 1 1 15

Երկրներ որոնք չեն հայտնվել Թոփ 5-ում

Երկիր Լավագույն արդյունքը մասնակցության թիվը
42 Լիտվա 6 20
43 Բելառուս 6 16
44 Չեխիա 6 8
45 Սլովենիա 7 23
46 Հյուսիսային Մակեդոնիա 7 19
47 Վրաստան 12 17
48 Չեռնոգորիա 13 10
49 Սլովակիա 18 7
50 Մարոկկո 18 1
51 Սան-Մարինո 19 10
52 Անդորրա 12/կիսաեզրափակիչ 6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Staff (2006 թ․ մայիսի 21). «Finland wins Eurovision contest». Al Jazeera English. Վերցված է 2007 թ․ մայիսի 8-ին.
  2. Murray, Matthew. «Eurovision Song Contest - International Music Program». Museum of Broadcast Communications. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Eurovision Trivia» (PDF). BBC Online. 2002. Վերցված է 2006 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Eurovision Song Contest 1972». European Broadcasting Union. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Eurovision Song Contest 2004 Final». European Broadcasting Union. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Reglement du Grand Prix Eurovision 1956 De La Chanson Européenne» (PDF). European Broadcasting Union. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Extracts from the 2012 Eurovision Song Contest rules» (PDF). European Broadcasting Union. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  8. «Belgrade 2008». European Broadcasting Union. 2008 թ․ մարտի 17. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Interviews 2008». European Broadcasting Union. 2008. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
  10. «The grand opening reception!». European Broadcasting Union. 2009 թ․ մայիսի 11. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Biggest change to Eurovision Song Contest voting since 1975». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ» հոդվածին։