Երաժշտության սոցիոլոգիա
Երաժշտության սոցիոլոգիա (անգլ.՝ Sociomusicology), գիտական առարկա, որն ուսումնասիրում է երաժշտության սոցիալական գոյության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև զբաղվում է հաղորդակցական համակարգմամբ և սոցիալ-մշակութային կառուցվածքով՝ իր գեղարվեստական ձևերի և սոցիալական դրսևորումների ամբողջ բազմազանության մեջ, արվեստի սոցիոլոգիայի ճյուղերից մեկը։
Գիտական առանձնահատկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության սոցիոլոգիայի գիտական առանձնահատկությունը միջառարկայական գիտությունն է, որը միաժամանակ վերաբերում է երաժշտագիտության, հասարակագիտության, պատմության, հոգեբանության, մշակութային ուսումնասիրությունների և մանկավարժության ոլորտին։
Երաժշտության սոցիոլոգիայում դրված խնդիրների լուծման բնույթից և մեթոդաբանությունից կարելի է առանձնացնել դրա երեք հիմնական ուղղությունները․
- տեսական, որի շրջանակներում ուսումնասիրվում են երաժշտական արվեստի և հասարակության փոխազդեցության ընդհանուր օրենքները, ինչպես նաև իրականացվում է երաժշտական մշակույթների սոցիալապես պայմանական տիպաբանացում,
- պատմական, որի շրջանակներում ուսումնասիրվում և ամփոփվում են հասարակության երաժշտական կյանքի զուտ պատմական ասպեկտներին վերաբերող փաստերը,
- էմպիրիկ, որի շրջանակներում իրականացվում է անհրաժեշտ (սոցիոլոգիապես նշանակալի) ստատիկ տվյալների հավաքագրում։
Երաժշտության սոցիոլոգիայում շատ կարևոր դեր է խաղում հասարակության կողմից «օգտագործվող» երաժշտական բովանդակության պատշաճ տարբերակման անհրաժեշտությունը՝ ըստ նրա սոցիալապես որոշված որակների, բնութագրերի և հատկանշների, որոնք թույլ են տալիս հնարավորինս ճշգրիտ կանխատեսել այս երաժշտության համար առավել համարժեք (նպատակային) լսարան, որը համապատասխանում է որոշակի սոցիալական ֆունկցիոնալ (տարիքային, էթնիկական, հոգեբանական, մշակութաբանական, դավանաբանական) չափանիշներին՝ տվյալ լսարանի կողմից առաջարկվող երաժշտական նյութի ընկալման համար[1]:։
Երաժշտության սոցիոլոգիայում մեծ նշանակություն է տրվում նաև այս կամ այն կոնտիգենտի ներկայացուցիչների հաճախելիության վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացին՝ սպառողական շուկայում զանազան երաժշտական ապրանքների իրացման և ներդրման այլ ձևերի, մասնագիտական, սիրողական և ֆոլկլոր երաժշտության ոլորտում նկատվող ընթացիկ միտումների վերաբերյալ և այլն։
Կիրառման հիմնական ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության սոցիոլոգիայի տեսանկյունից առաջնային գիտական հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ հարցերը․
- մարդկանց մեջ գեղարվեստական (երաժշտական) ճաշակի ձևավորման մեխանիզմների բացահայտում,
- երաժշտական դաստիարակության և կրթության առավել արդյունավետ ծրագրերի մշակում,
- այս կամ այն երաժշտության (երաժշտական արտադրանքի) պահանջարկի աստիճանի և բնույթի որոշում ինչպես ամբողջ հասարակության մեջ, այնպես էլ նրա առանձին ենթամշակութային միջավայրում,
- այս կամ այն երաժշտության (երաժշտական արտադրանքի) պահանջարկի պատճառների որոշում ինչպես ամբողջ հասարակության մեջ, այնպես էլ նրա առանձին սոցիալական խմբում,
- երաժշտության ազդեցության հետ կապված տարբեր տվյալների և փաստերի ուսումնասիրություն որոշակի սոցիալական գործընթացների ընթացքի վրա,
- երաժշտական ստեղծագործությունների կատարողական մեկնաբանություններում պատմականորեն և սոցիալապես պայմանավորված օրինաչափությունների բացահայտում,
- զանգվածային ունկնդրի համար երաժշտական ստեղծագործությունների մատչելիության խնդիրների ուսումնասիրություն,
- որոշակի լսող լսարանիկառուցվածքային առանձնահատկությունների, վերագրման և իրավասությունների դասակարգում և տիպաբանացում։
Առաջացման և զարգացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության նորաստեղծ սոցիոլոգիայի առաջին սկիզբը հեշտությամբ հայտնաբերվում է հին փիլիսոփաների, առաջին հերթին Պլատոնի և Արիստոտելի աշխատություններում, որոնք ունկնդիրների սոցիոլոգիական տիպաբանությունն իրականացնում են ըստ երաժշտության նկատմամբ նրանց զգայունության չափանիշների[2] և նրանք արձանագրում են երաժշտական արվեստի շատ ուժեղ ազդեցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտների ամբողջ ընթացքի վրա, ներառյալ դաստիարակության, կրթության և պետության կառավարման ոլորտը[3]։
Երաժշտության սոցիոլոգիայի հարցերին որոշակի ուշադրություն են դարձրել նեոպլատոնական և նեոպիֆագորական դպրոցի որոշ ներկայացուցիչներ[4], ինչպես նաև վաղ միջնադարի այնպիսի խոշոր մտածողներ, ինչպիսիք են Օգոստինոս Երանելին[5], Տորկվատ Սեվերինուս Բոետիոսը[6] և Մագնուս Ավրելիոս Կասիոդորը[7]։
Ավելին, 13-րդ դարի վերջին ֆրանսիացի երաժշտության տեսաբան Հովհաննես դե Գրոխեոյի աշխատություններում, արդեն բավականին մանրամասն ձևով, տրվում է երաժշտության տարբեր ձևերի, տեսակների և ժանրերի դասակարգում՝ ելնելով դրանցսոցիալական գործառույթներից և տվյալ հասարակության մեջ գոյության պայմաններից[8]։
Վերածննդի դարաշրջանի երաժշտության սոցիոլոգներից պետք է առանձնացնել իտալացի գրող Բալդասարե Կաստիլիոնեին, հոլանդացի (ավելի ճշգրիտ՝ Ֆրանս-ֆլամանդացի) կոմպոզիտոր և երաժշտագետ Հովհաննես Տինկտորիսին, ինչպես նաև իսպանացի երգեհոնահար և երաժշտության խոշոր տեսաբան Ֆրանցիսկո Սալինասին։
Լուսավորության դարաշրջանը աշխարհին տվել է այնպիսի երաժշտական սոցիոլոգներ, ինչպիսիք են գերմանացի երաժշտագետներ, կոմպոզիտորներ և երգեհոնահարներ Մայքլ Պրետորիուսը և Յոհան Կունաուն, իտալացի կոմպոզիտոր, երաժշտություն գրող, իրավաբան և պետական գործիչ Բենեդետտո Մարչելոն, անգլիացի կոմպոզիտոր, երաժշտության պատմաբան, երգեհոնահար Չառլզ Բյոռնին, Ֆրանս-բելգիացի կոմպոզիտոր Անդրե Գրեթրին։
Երաժշտական սոցիոլոգիայի շատ արդիական հարցեր (կապված, առաջին հերթին, հեղինակի և ունկնդրի միջև հարաբերությունների խնդրի հետ) իրենց արտացոլումն են գտել ռոմանտիզմի դարաշրջանի հայտնի գրողների և կոմպոզիտորների Էռնստ Հոֆմանի, Կարլ Մարիա ֆոն Վեբերի, Ռոբերտ Շումանի, Ֆերենց Լիստի և Էկտոր Բեռլիոզի հոդվածներում։
Ժամանակակից և նորագույն ժամանակների երաժշտության առավել հայտնի սոցիոլոգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր և նորագույն ժամանակների երաժշտության արևմտյան սոցիոլոգներից[9] առավել հայտնի են դարձել Գեորգ Զիմելը (1858-1918), Մաքս Վեբեր(1864-1920)[10], Պաուլ Բեքեր (1882-1937)[11], Ալֆրեդ Շյուտցը (1899-1959) և հատկապես Թեոդոր Ադորնոն (1903-1969), ով պնդում էր, որ «Հասարակության էությունը դառնում է երաժշտության էությունը»։ Ադորնոյի ոչ էգալիտար տեսակետները արվեստի սոցիալական գործառույթների վերաբերյալ[12] միշտ առաջացրել են և դեռ շարունակում են սուր հակասություններ առաջացնել մասնագետների շրջանում[13]։
Երաժշտության սոցիոլոգիայի զարգացման գործում բավականին նշանակալի ներդրում են ունեցել նաև Չարլզ Սիգերը (1886-1979), Հովարդ Բեքերը (1899-1960) և Ալֆոնս Սիլբերմանը (1909-2000)։
Տարբեր խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված են երաժշտության սոցիոլոգիայի հետ, շատ վառ հետաքրքրություն են առաջացրել ռուս նշանավոր երաժշտական քննադատների Ալեքսանդր Սերովի[14] և Վլադիմիր Ստասովի կողմից[15]․ ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու երաժշտական և քննադատական հոդվածները նույնպես փայլում են շատ արժեքավոր սոցիոլոգիական դիտարկումներով։
ԽՍՀՄ-ում սովետական առաջատար երաժշտագետներ՝ Բորիս Ասաֆևը[16],Դանիել Ժիտոմիրսկին, Ռոման Իլյիչը, Առնոլդ Ալշվանգը[17], Բոլեսլավ Յավորսկին[18], Ռիժկին Իոսիֆը[19] այս կամ այնաստիճանի երաժշտության սոցիոլոգիայի ոլորտում բեղմնավոր գիտական հետազոտություններով են զբաղվել։ Բայց որպես անկախ գիտական առարկա, երաժշտության սոցիոլոգիան ԽՍՀՄ-ում սկսել է զարգանալ միայն անցյալ դարի 60-ականներից՝ Առնոլդ Նաումովիչ Սոհորի ստեղծագործական և կազմակերպչական մեծ ներդրման շնորհիվ[20]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В этой связи, в дисциплинарных рамках социология музыки уместным представляется также подразделение музыки по различным социофункциональным признакам: например, «детская музыка», «военная музыка», «спортивная музыка», «ритуальная музыка», «ресторанная музыка», «религиозная музыка», «городская музыка», «сельская музыка» и т.д.
- ↑ Лосев А. Ф., Платон. Законы; Комментарии к диалогам Платона, Общ. ред. А.Ф. Лосева, В. Ф. Асмуса, А. А. Тахо-Годи, М., «Мысль», 1999.
- ↑ Аристотель. Политика // Сочинения в 4-х томах. М., Мысль, 1983. Т.4. Перевод С. А. Жебелева. В Книге 8 Аристотель поднимает проблему «воспитания молодёжи», замечая, что там, «где этого нет сам государственный строй терпит ущерб» (с.628), и что существует четыре основных обучающих предмета (c.630): Грамматика, Гимнастика, Музыка и Рисование.
- ↑ Nicomachus, The Enchiridion // Greek Musical Writings. Volume II: Harmonic and Acoustic Theory, edited by Andrew Barker. Cambridge, 1989, pp.245-269 (англ. комментированный перевод).
- ↑ Августин А. De musica, ок. 387—389.
- ↑ Боэций, О музыкальном установлении // Герцман Е. В. Музыкальная боэциана. СПб, 2004.
- ↑ Кассиодор, Основы божественных и светских наук Пер. с лат. П.С. Карамитти Cassiodori Senatoris Institutiones. Ed. by R.A.B. Mynors.-Oxford, 1937. (лат. Institutiones divinarum et saecularium litterarum, среди прочего содержит ценную главу о музыке).
- ↑ В своём трактате "О музыке" (лат. "De musica", около 1300) Йоханнес де Грохео, систематизируя музыкальные жанры, бытовавшие во Франция того времени, использует следующие социологические спецификации: «популярная музыка» («cantus publicus»), «учёная музыка» («musica composita», также называемая «regularis», «canonica», «mensurata»), «церковная музыка» («cantus eccleciasticus»), «отечественна музыка» или «местнаю музыка» («musica civilis»), «просторечная музыка» («musica vulgaris») и т.д.
- ↑ Одной из первых книг по социологии музыки явилась книга Макса Вебера Рациональные и социологические основы музыки (WеЬеr М. Die rationalen und soziologischen Grundlagen der Musik, 1921)
- ↑ Основополагающие установки Макса Вебера в области социологии музыки, хотя и пользовались среди профессионалов определённым уважением, но, тем не менее, часто подвергались критике: Гайденко Г., Идея. рациональности в социологии музыки M. Beбepa, в сб. Кризис буржуазной культуры и музыка, вып. 3, M., 1976.
- ↑ Значительную социологическую ценность представляет очерк Пауля Беккера: Bekker, P., Die Sinfonie von Beethoven bis Mahler, В., 1918 (в рус. пер. - Симфония от Бетховена до Малера, Л., 1926).
- ↑ Расхожим стал следующий тезис Теодора Адорно: «В наше время считается общепризнанным, что из всего, так или иначе касающегося искусства, ничто более не может считаться общепризнанным» (Theodor W. Adorno, Aesthetic Theory, 1970.)
- ↑ Михайлов Ал., Музыкальная социология Адорно и после Адорно, M., 1978.
- ↑ В серии статей «Музыка. Обзор современного состояния музыкального искусства в России и за границей» (1858, «Иллюстрация», СПБ) А. Н. Серов исследовал воздействие условий жизни на форму и содержание произведений музыкального искусства
- ↑ В своих критических статьях В. В. Стасов большое внимание уделял вопросам восприятия музыки публикой: см. Стасов В., Избранные статьи о музыке, Л. - М., 1949.
- ↑ В частности, в своей книге «Русская музыка от начала XIX столетия» (1930) Б. В. Асафьев провёл исследование различных форм музицирования, характерных для разных общественно-экономичических формаций.
- ↑ А. А. Альшванг выдвинул плодотворную музыкально-социологическую концепцию «обобщение через жанр»
- ↑ В своих исследованиях Б. Л. Яворский большое внимание уделял огромному значению связей между творчеством и его общественным восприятием.
- ↑ Вместе с Виктором Цуккерманом и Львом Мазелем И. Я. Рыжкин разработал метод «целостного анализа» музыкальных произведений, который позволял расшифровывать сугубо музыкальные знаковые системы в их философско-эстетической конкретности и обобщённости. Причём основная заслуга в разработке этических аспектов концепта целостного анализа принадлежит именно Рыжкину. В контексте генеральной идеологии «целостного анализа», Рыжкин является также основным систематизатором типов (то есть типологизатором) диалектического мышления в связи с различными типами симфонизма как наиболее «философоёмкого» атрибутива музыки.
- ↑ Именно благодаря творческим и организационным усилиям А. Н. Сохора социологии музыки, в качестве серьёзной и весьма перспективной научной дисциплины, была реабилитирована в СССР после проведённых там в 20—30 гг. вульгарно-социологических опытов.