Jump to content

Երբա Բուենա արվեստի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երբա Բուենա արվեստի կենտրոն, Novellus թատրոն

Երբա Բուենա արվեստի կենտրոն (անգլ.՝ Yerba Buena Center for the Arts, YBCA), ժամանակակից արվեստի կենտրոն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Տեղակայված է Երբա Բուենա այգիներում։ Այստեղ աչքի են ընկնում տեղական, ազգային, միջազգային և Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի արվեստագետների վիզուալ և կատարողական արվեստի գործերը։ Ամբողջ տարվա ընթացքում Երբա Բուենա արվեստի կենտրոնի ծրագրերը ներկայացվում են երկու ուղենշային կառույցներում՝ ճապոնացի ճարտարապետ Ֆումիհիկո Մակիի կառուցած պատկերասրահներ և ֆորում շենքում և ամերիկացի ճարտարապետ Ջեյմս Ստյուարտ Պոլշեկի և Թոդ Շլիեմանի ստեղծած թատրոնում։

Պատմություն, տարաձայնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1950-ական թվականներին Սան Ֆրանցիսկո քաղաքի կենտրոնը վերազարգացնելու, մասնավորապես` արդյունաբերական տարածքները, որոնք աստիճանաբար անգործության էին մատնված, զարգացնելու համար առաջ է քաշվում Երբա Բուենա կենտրոն անվամբ համաժողովների կենտրոն ստեղծելու գաղափարը։ Տեսլականում էր քաղաքն արդյունաբերականից վերափոխելու տուրիստական-համաժողովային քաղաքի[1]։ Սակայն քաղաքի կենտրոնը զարգացնելու մտադրություն կար։ Սան Ֆրանցիսկոյի հարավային Մարկետ շրջանում եղել են հարյուրավոր հեկտարներով հարթավայրեր ցածր գներով։ Շրջանի վերակառուցման նպատակով ստեղծվել են տարբեր կորպորատիվ հանձնաժողովներ։ Գործողությունների կենտրոնում է եղել Սան Ֆրանցիսկոյի վերազարգացման գործակալությունը, որը սկզբում ղեկավարում էր Ջոզեֆ Ալիոտոն, ով 1968 թվականին դարձել է քաղաքապետ։ Զարգացման կենտրոն դիտարկվող տարածքը համարվում էր քաղաքի աղտոտված հատված։ Սակայն ծրագիրը մշակողները հաշվի չէին առել տեղական համայնքի համառությունը, որի հիմնական մասը ծերեր էին, տղամարդիկ, նախկին արտադրական աշխատողներ, ովքեր ապրում էին այդ տարածքի էժանագին հյուրանոցներում։ Ձևավորվեց վարձակալների և սեփականատերերի ընդդիմադիր վերազարգացում միավորումը (TOOR), որը պահանջում էր, որ տարածքը փոխարինվի ցածր վարձակալությամբ տարածքով։ Դատարանում գործը վճռվեց հօգուտ միավորման։ Բանվոր դասակարգը մեղադրվեց Երբա Բուենա նախագծի ձգձգման համար։ Իրավիճակը փոխվեց 1976 թվականին նոր քաղաքապետ Ջորջ Մոսկոնեի ընտրությամբ, երբ ամբողջ նախագիծը կրկին վերանայվեց և կրճատելով հավակնությունները՝ սկսվեց Երբա Բուենա արվեստի կենտրոնի կառուցումը։

2008-2015 թվականներին կենտրոնի կուրատորն է եղել Բեթի-Սյու Հերցը[2]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբա Բուենա արվեստի կենտրոնն ընդգրկում է բազմաթիվ երաժշտական ժանրեր և ոճեր։ Կենտրոնը ոչ միայն երաժիշտներին և խմբերին տրամադրում է բեմ, այլև խթանում է երաժշտական փորձը։ Մենակատարներից բացի, կենտրոնը հյուրընկալում է տարբեր երաժշտական նախագծեր[3][4]։

Բացի երաժշտական կատարւմների վայր լինելուց, կենտրոնը գործարկվում է նաև որպես թանգարան։ Ներկայացված են տեղական և համաշխարհային արվեստի տարբեր գործեր և հավաքածուներ։ 2008 թվականին Royal Art Lodge արվեստի խումբը ներկայացրել է իր հոգեբանական սյուրռեալիստական աշխատանքները[5]։

Կենտրոնում պարը ներառում է տարբեր մշակույթների բազմազան ձևեր։ 2008 թվականի հոկտեմբերին իսրայելցի պարուսույցներ Ինբալ Պինտոն և Ավշալոմ Պոլակը ներկայացրել են «Shaker»-ը՝ համատեղելով բալետի, ժամանակակից պարի, միմիկայի և ակրոբատիկայի տեխնիկայի հետ[6]։ Կենտրոնում ներկայացվում են նաև դասական պարի ձևեր, օրինակ բալետ[7]։

Կենտրոնը աչքի է ընկնում տարբեր կինեմատոգրաֆիկ ձեռնարկումներով, այդ թվում տարբեր առարկաների վավերագրում, արտ-հաուս ֆիլմեր և օտարերկրյա ֆիլմեր։ Օրինակ 2009 թվականի ամառային սեզոնին ներկայացվել է կին մազոխիստների մասին վավերագրական ֆիլմ (Graphic Sexual Horror)[8]:

Վարձակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը կարելի է վարձակալել մասնավոր միջոցառումների և տոնակատարությունների համար։ Կենտրոնում առավել աչքի ընկնող միջոցառումներից է եղել Apple Inc. նոր արտադրանքների ցուցադրությունը՝ ներառյալ iPod և iPad[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chester Hartman, City for Sale. The transformation of San Francisco. University of California Press, Berkeley, 2002, p.8. The details of the present paragraph are taken from Hartman's book.
  2. «Yerba Buena Center for the Arts Announces the Appointment of Betti-Sue Hertz as Director of Visual Arts». Arts Daily. 2008 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  3. Serinus, Jason Victor. "Emerging from Sloth in San Francisco." American Record Guide, Mar/Apr 2009, Vol. 72 Issue 2, pp. 20-21,
  4. “YBCA Now // October 2010.” Art Babble. Art Babble, n.d. Web. 13 Dec 2010. http://www.artbabble.org/video/ybca/ybca-now-october-2010 Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  5. Janku, Laura Richard. "Relational Aesthetics: Artist Groups and Their Groupies." ArtUS, May/Jun 2006, Issue 13. pp. 42-45.
  6. Hecht, Elena. Pillot, Anna. Schmelkin, Carrie. Peters, Jen Thompson. "Vital Signs." Dance Magazine. Oct 2008. Vol. 82, Issue 10.
  7. Ulrigh, Allan. "Alonzo King's Lines Ballet." Dance Magazine. Feb 2005. Vol. 79, Issue 2.
  8. Hawley, Michael. "Yerba Buena Center for the Arts Summer 2009." Jun 2009. http://film-415.blogspot.com/2009/06/yerba-buena-center-for-arts-summer-2009.html
  9. http://www.reuters.com/article/idUSN2515038620100825

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երբա Բուենա արվեստի կենտրոն» հոդվածին։