Երկար ճանապարհ կարճ օրը
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Տիմոֆեյ Լևչուկ |
Սցենարի հեղինակ | Նաթան Ռիբակ |
Դերակատարներ | Նիկոլայ Օլյալին, Տատյանա Սամոյլովա, Եվգենի Սամոյլով, Իգոր Դմիտրիև, Վիկտոր Խոխրյակով, Դմիտրի Միրգորոդսկի և Վիկտոր Չեկմարյով |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
«Երկար ճանապարհ կարճ օրը» (ռուս.՝ «Длинная дорога в короткий день»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Տիմոֆեյ Լևչուկը։ Թողարկվել է Խորհրդային Միությունում 1972 թվականի հոկտեմբերի 16-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է խորհրդային ֆիզիկոսների մասին և նկարահանվել է Նաթան Ռիբակի «Զինվորներ առանց համազգեստի» (ռուս.՝ «Солдаты без мундиров») վեպի հիման վրա։
Միջուկային ֆիզիկայի ոլորտում հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Ներչինը (Նիկոլայ Օլյալին) հետազոտության նոր մեթոդ է փորձարկում։ Եվ չնայած մեթոդը իրեն չի արդարացնում, Ներչինը անհիմն վստահությամբ սկսում է կառուցել ավելի հզոր սարք... Նա դրա ստեղծման համար օգտագործում է ինստիտուտի գրեթե բոլոր միջոցները և այնքան վստահ է հաջողության մեջ, որ բարձրաձայն հայտարարում է այդ մասին արտասահմանյան մի սիմպոզիումում՝ դրանով իսկ իր ինստիտուտի վրա հրավիրելով ամերիկյան այն շրջանակների ուշադրությունը, որոնք շահագրգռված են նախևառաջ մահ և ավերածություններ տարածող զենքի ստեղծմամբ։
Խաղաղության համար պայքարը, որի նպատակն է գիտության բարձրագույն նվաճումները ծառայեցնելու մարդկությանը, ֆիլմի հիմնական գաղափարն է։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանել են ուկրաինացի կինոգործիչները։ Նրանք փորձում էին ցույց տալ արդիականության հրատապ և սուր թեման՝ քաջությունն ու սկզբունքայնությունը՝ որպես սխրանքի անքակտելի հատկանիշներ[1]։
Ֆիլմը նկարահանվել է Նովոսիբիրսկի Ակադեմգորոդի գիտնականների տանը[2], Սերպուխովում, Խարկովում, ԳԴՀ-ում։ Նկարահանող խմբին մեծ օգնություն են ցուցաբերել ԽՍՀՄ ԳԱ-ի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Օլյալին – Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Ներչին
- Տատյանա Սամոյլովա – Եկատերինա Զոլոտորենկո, Ներչինի կինը
- Եվգենի Սամոյլով – Միխայիլ Պետրովիչ
- Արկադի Արկադիև
- Իգոր Դմիտրիև
- Ռոդիոն Ալեքսանդրով – Կուցևիչ
- Վիկտոր Խոխրյակով – Շուլգա
- Դմիտրի Միրգորոդսկի
- Վիկտոր Չեկմարյով – հաշվապահ
- Արկադի Տրոշչանովսկի-Ստրումիլին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Комсомольская Правда». 05.05.2014 Звезды. Памяти актрисы: Татьяна Самойлова». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Снимается фильм о физиках Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (1972)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Юткевич С. И. (гл. ред.) КИНО. Энциклопедический словарь.. — М.: Советская энциклопедия, 1987. — 838 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կադրեր «Երկար ճանապարհ կարճ օրը» Արխիվացված 2020-02-03 Wayback Machine Արխիվացված 2020-02-03 Wayback Machine
|