Զամբիական ֆունտ
Տեսակ | հնացած տարադրամ և պատմական ֆունտ |
---|---|
Երկիր | Զամբիա |
Ներդրման ամսաթիվը | հոկտեմբերի 24, 1964 |
Ավարտման ամսաթիվը | հունվարի 31, 1974 |
Պաշտ օգտագործողներ | Զամբիա |
Նշանի նկարագրություն | £ |
Կենտրոնական բանկ | Զամբիայի բանկ |
Փոխարինել է | Rhodesia and Nyasaland pound? |
Փոխարված է | Zambian Kwacha? |
Զամբիական ֆունտ (անգլ.՝ Zambian pound), Զամբիայի դրամական միավորը 1964-1968 թվականներին 1 ֆունտ = 20 շիլլինգ = 240պ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զամբիական ֆունտը ներդրվել է 1964 թվականի նոյեմբերի 16-ին՝ փոխարինելով Ռոդեզիայի և Նյասալենդի ֆունտը 1:1 հարաբերակցությամբ։ 1965 թվականի դեկտեմբերի 15-ին Զամբիական ֆունտը դարձավ միակ օրինական վճարման միջոցը, սակայն Ռոդեզիայի և Նյասալենդի 3 պենս մետաղադրամները որոշ ժամանակ դեռ պահպանվում էին շրջանառության մեջ։
Ֆունտի ոսկու պարունակությունը սահմանվել է 2.48828 գ ոսկի, որը հավասար է ֆունտի ոսկու պարունակությանը։ Ֆունտի հետ հավասարությունը պահպանվեց մինչև 1967 թվականի նոյեմբերին ֆունտ ստեռլինգի արժեզրկումը։
1968 թվականի հունվարի 16 - ին ներդրվեց նոր դրամական միավոր՝ Զամբիական կվաչա։ Փոխանակումն իրականացվել է 1 ֆունտ = 2 կվաչի հարաբերակցությամբ[1]։ Զամբիական ֆունտով թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ օգտագործվել են մինչև 1974 թվականի հունվարի 31-ը։
Մետաղադրամներ և թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատվել են 1 և 6 պենս, 1, 2 և 5 շիլլինգ անվանական արժեքներով մետաղադրամներ[2]։
Թողարկվել են Զամբիայի բանկի 10 շիլլինգ, 1 և 5 ֆունտ անվանական արժեքով թղթադրամներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бутаков, 1987, էջ 100-101
- ↑ Cuhaj 1901-2000, 2011, էջ 2319
- ↑ Cuhaj 1961-, 2011, էջեր 1100-1101