Էբիգեյլ Քետլին Բրեսլին (անգլ.՝ Abigail Kathleen Breslin, ապրիլի 14, 1996(1996-04-14)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք[4]), ամերիկացի կինոդերասանուհին հայտնի է «Փոքրիկ միսս Երջանկություն», «Նշաններ», «Բարի գալուստ Զոմբիների երկիր» և «Նիմ կղզին» ֆիլմերում կատարած իր դերերի շնորհիվ։ Գեղեցկության մրցույթում հաղթելու մասին երազող աղջկա դերի համար՝ «Փոքրիկ միսս Երջանկությունում», Բրեսլին 2007 թվականին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է լավագույն երկրորդական դեր կատարող դերասանուհու մրցանակին, դառնալով ամերիկյան Կինոկոմեդիայի ամենաերիտասարդ նոմինանտներից մեկը։
Էբիգեյլ Բրեսլին ծնվել է 1996 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Արդեն 3 տարեկանում նկարահանվել է գովազդային հոլովակներում, որից հետո 2002 թվականին առաջին անգամ մեծ էկրանի համար դերակատար է եղել Մ. Նայթ Շյամալանի «Նշաններ» ֆիլմում։ Դրան հաջորդեցին մի քանի դերեր կոմեդիաներում, ինչից հետո Բրեսլին ստացավ անփույթ աղջկա դեր Օլիվ Խուվերի «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմում։ Ֆիլմը, որը նկարահանվել է անկախ ռեժիսորների՝ Վալերի Ֆերիսի և Ջոնաթան Դեյտոնի կողմից, դարձավ 2006 թվականի ամենագեղեցիկ և քննադատական հիթերից մեկը և նոմինացվել է Օսկարի, որպես ամենալավ պատկեր։