Jump to content

Էդի Սլիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդի Սլիման
ֆր.՝ Hedi Slimane
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1968(1968-07-05)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 19-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼուվրի դպրոց և Պանթեոն-Ասսաս համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, նորաձևության դիզայներ և dressmaker
Կայքhedislimane.com
 Hedi Slimane Վիքիպահեստում

Էդի Սլիման (ֆր.՝ Hedi Slimane, հուլիսի 5, 1968(1968-07-05)[1][2][3][…], Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի լուսանկարիչ և դիզայներ։ 2000-2007 թվականներին նա զբաղեցրել է Christian Dior նորաձևության տան տղամարդկանց հագուստի գծի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ 2012-2016 թվականներին Սլիմանը Yves Saint Laurent նորաձևության տան ստեղծագործական տնօրենն է[4][5]։ 2018 փետրվարի 1-ին Սլիմանը Celine նորաձևության տան ստեղծագործական, գեղարվեստական և իմիջի տնօրեն[6]։

2018 թվականի նեյեմբերին Էդի Սլիմանը գլխավորել է Vanity Fair «աշխարհի 50 ամենաազդեցիկ ֆրանսիացիների» ամենամյա ցանկը[7]։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում՝ Ֆրանսիայում՝ թունիսցի հոր և իտալուհի մոր ընտանիքում[8]։ 11 տարեկան հասակում իր համար բացահայտել է լուսանկարչության արվեստը, ձեռք է բերել իր առաջին ֆոտոխցիկը և սովորել է սև-սպիտակ լուսալաբորատոր տպագրություն։ 16 տարեկանում սկսել է իր համար հագուստ կարել։ Նա արվեստի պատմություն է ուսումնասիրել Լուվրում և սովորել է դերձակի մոտ[9]։ Իր կարիերայի սկզբում Սլիմանը այցելել է Le Monde թերթի գրասենյակ, քանի որ ուզում էր դառնալ լրագրող և թղթակից։

Նորաձևություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1995 թվականներին Սլիմանը օգնել է նորաձևության խորհրդատու Ժան Ժակ Պիկարին պատրաստել Louis Vuitton«monogram canvas» նախագիծը։ Նախագիծը հրավիրել է յոթ նորաձևության դիզայների՝ Ազզեդին Ալայանին, Հելմուտ Լանգին, Սիբիլանին, Մանոլո Բլահնիկին, Իսահակ Միզրաչինին, Ռոմեո Ջիլիին և Վիվիեն Վեստվուդին[10]։

1996 թվականին Պիեռ Բերժեn Սլիմանին նշանակել է Yves Saint Laurent նորաձևության տան տղամարդկանց հագուստի բաժնի պետ, այնուհետև գեղարվեստական ղեկավար։ Black Tie աշուն / ձմեռ 2000-2001 հավաքածուից հետո նա որոշել է թողնել YSL-ը և ստանձնել Christian Dior-ի տղամարդկանց հագուստի բաժնի կրեատիվ տնօրենի պաշտոնը։ 2001 թվականի հունիսին Սլիմանը գլխավորել է Dior Homme առաջին բույրի թողարկումը, որը կոչվում էր Higher: Նա նախագծել է փաթեթավորումը, իսկ Ռիչարդ Ավեդոնը աշխատել է բուրմունքի գովազդային արշավի վրա[10]։ 2002 թվականի ապրիլին Սլիմանը դարձել է տղամարդու հագուստի առաջին դիզայները, ով ստացել է CFDA միջազգային դիզայնի մրցանակ։ Մրցանակը հանձնել է երգիչ Դեյվիդ Բոուիին, որին Սլիման հագցրել էր շրջագայության համար։

Սլիմանի շնորհիվ Christian Dior ապրանքանիշը 2002 թվականին 41 տոկոսով մեծացրել է ծավալն ու եկամուտը։ Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Սլիմանին խնդրել է կարել Ջենիֆեր Էնիսթոնի հետ հարսանիքի հարսանեկան զգեստները[11]։ Չնայած Սլիմանը երբեք չի ստեղծել կանացի հագուստի հավաքածու, իր՝ Dior-ում գտնվելու ընթացքում նա հագցրել է կանանց՝ հայտնիների, ներառյալ՝ Մադոննային և Նիկոլ Քիդմանին[12]։ Բացի այդ, նա ստեղծել է այնպիսի խմբերի բեմական հագուստը, ինչպիսիք են The Libertines-ը, Daft Punk-ը, Franz Ferdinand-ը և The Kills-ը, նաև այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Միք Ջագերը, Բեք Հենսեն և Ջեք Ուայթը։

Սլիմանը պատվիրել է օրիգինալ սաունդթրեքներ Dior Homme-ի ցուցադրությունների համար, որոնք ստեղծվել են այնպիսի արտիստների կողմից, ինչպիսիք են Բեքը, Readymade FC-ն և այնպիսի խմբեր, ինչպիսիք են Phoenix-ը, The Rakes-ը և Razorlight-ը։ Սլիմանը հայտնի էր նրանով, որ աշխատում էր սկսնակ ավանգարդ արվեստագետների հետ, նա ստեղծել է նոր արական ուրվագիծ, որը լայնորեն վերակերտվել է նորաձևության և գովազդի մեջ։

2007 թվականի հուլիսին Սլիմանը չի երկարաձգել Dior Homme-ի հետ պայմանագիրը։ Նորաձևության տունը քննարկել է Slimane սեփական լեյբլի ֆինանսավորումը, սակայն բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Նա իր կայքում գրել է, որ չի ցանկանում կորցնել վերահսկողությունն իր անվան և սեփական ապրանքանիշի կառավարման վրա։ Նա վերադարձել է նորաձևությանը և դիմանկարային լուսանկարչությանը։

2011 թվականի մարտին՝ Ջոն Գալյանոյի՝ Dior-ից հեռանալուց հետո Սլիմանը դարձել է Dior-ի ստեղծագործական տնօրենը[10]։ 2012 թվականի մարտին Yves Saint Laurent ընկերությունը և նրա մայր PPR ընկերությունը պաշտոնապես հայտարարել էին, որ Սլիմանը կփոխարինի Ստեֆանո Պիլատիին Yves Saint Laurent-ի կրեատիվ տնօրենի պաշտոնում վերջինիս հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե ութ տարի[13]։ Նա հիմնադրել է իր ստեղծագործական ստուդիան Լոս Անջելեսում։ 2016 թվականի ապրիլին Սլիմանին Yves Saint Laurent-ի կրեատիվ տնօրենի պաշտոնում փոխարինել է Էնթոնի Վակարելոյին։

2018 թվականի հունվարին LVMH ընկերությունը հայտարարել էր, որ Սլիմանը կզբաղեցնի Céline նորաձևության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը[14]։

2018 թվականի ապրիլին նա 8 միլիոն եվրո է շահել Kering S. A. դեմ դատական գործընթացում։ Այն բանից հետո, երբ նրան 10 միլիոն եվրոյի փոխարեն վճարել են միայն 667 000 եվրո[15]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 — Berlin at Kunstwerke, Berlin
  • 2004 — Berlin at MOMA/PS1, New York
  • 2004 — Berlin at Koyanagi Gallery, Tokyo
  • 2004 — Stage at Almine Rech Gallery, Paris
  • 2005 — Robert Mapplethorpe curated by Hedi Slimane, at Thaddeus Ropac Gallery, Paris
  • 2005 — Thank You For The Music group show, Spruth Magers Gallery, Munich
  • 2006 — As Tears Go By at Almine Rech Gallery, Paris
  • 2006 — I Love My Scene group show curated by Jose Freire, Mary Boone Gallery, New York
  • 2006 — Portrait of A Performer at Galerie Gmurzynska, Zurich
  • 2007 — Costa Da Caparica at Ellipse Foundation, Lisbon
  • 2007 — Sweet Bird of Youth group show curated by Hedi Slimane at Arndt and Partner, Berlin
  • 2007 — Young American at Foam Museum, Amsterdam
  • 2007 — Perfect Stranger at Almine Rech Gallery, Paris
  • 2008 — MUSAC Museum for Contemporary Art, Leon, Spain
  • 2011 — Fragments Americana at Almine Rech Gallery, Brussels
  • 2011 — California Dreamin, Myths and Legends of Los Angeles group show curated by Hedi Slimane, Almine Rech Gallery, Paris
  • 2011 — California Song at MOCA, Los Angeles
  • 2014 — SONIC at The Fondation Pierre Bergé — Yves Saint Laurent, Paris

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Blumberg N. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. Miles Socha (2016 թ․ ապրիլի 1). «Saint Laurent Confirms Hedi Slimane Exit». Wwd.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  5. «Star Designer Quits and Turns $820,000 Into $12.3 Million». Bloomberg.com. 2018 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  6. Staff, W. W. D.; Staff, W. W. D. (2018 թ․ հունվարի 21). «EXCLUSIVE: Hedi Slimane to Join Céline — and Will Add Men's Wear». WWD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  7. Les 50 Français les plus inuflents du monde en 2018, 20 November 2018
  8. Ursula Langmann and Marika Schaertl (November 24, 2003), Die dunklen Seiten des Hedi S. Արխիվացված 2021-01-27 Wayback Machine Focus.
  9. Hedi Slimane: Berlin, March 11 — May 31, 2004 Արխիվացված Փետրվար 6, 2012 Wayback Machine MoMA PS1, New York.
  10. 10,0 10,1 10,2 Milligan, Lauren (2012 թ․ մարտի 1). «Hedi Slimane». Vogue.
  11. Kaylin, Lucy (2005-11). «The Prince of Darkness». GQ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Charlotte Cowles (March 7, 2012), YSL Confirms Hedi Slimane’s Return New York Magazine.
  13. Jess Cartner-Morley (March 7, 2012), Hedi Slimane returns to Yves Saint Laurent The Guardian.
  14. Mackelden, Amy (2018 թ․ սեպտեմբերի 3). «The New Céline Logo Loses Its Accent as Part of Hedi Slimane's Rebrand». Harper's BAZAAR (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  15. «Hedi Slimane wins more than £8 million in lawsuit with Saint Laurent». Harper's BAZAAR (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդի Սլիման» հոդվածին։