Էդուարդ Արիստակեսյան
Էդուարդ Արիստակեսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1922[1] |
Ծննդավայր՝ | Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն |
Մահվան ամսաթիվ՝ | 1989[1] |
Մահվան վայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Էդուարդ Հովհաննեսի Արիստակեսյան (ռուս.՝ Эдуа́рд Огане́зович Аристакеся́, 1922[1], Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - 1989[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թեթև քաշային կարգի խորհրդային բռնցքամարտիկ, 1940-1950-ական թվականների վերջերը մասնակցել է համամիութենական մրցաշարերի, ԽՍՀՄ չեմպիոն, հանրապետական և տարածաշրջանային բազմաթիվ մրցաշարերի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ, մարզիչ, գլխավորել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, եղել է հայ նշանավոր բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անձնական մարզիչը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Արիստակեսյանը ծնվել է 1913 թվականին Թբիլիսի քաղաքում։ Վաղ մանկությունից սկսել է ակտիվ զբաղվել բռնցքամարտով, մարզվել է տեղի մարզադահլիճներից մեկում, 1948 թվականին տեղափոխվել է Երևան։ Ռինգում իր առաջին լուրջ հաջողությանը հասել է 1947 թվականին, երբ թեթև քաշային կարգում ձեռք է բերել ԽՍՀՄ առաջնության եզրափակչի ուղեգիր, սակայն եզրափակչում պարտվել է խորհրդային բռնցքամարտիկ Անատոլի Գրեյներին։ Երկու տարի անց նա դարձել է Բուդապեշտում տեղի ունեցած Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։ Ազգային առաջնության ստուգարքում առավել հաջողության է հասել 1950 թվականին. նա իր քաշայինների կարգում հաղթել է բոլոր մրցակիցներին և դարձել ազգային չեմպիոն։ Այս ձեռքբերման համար Արիստակեսյանին շնորհվել է «ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի» պատվավոր կոչում։ Որպես մարզիկ վերջին անգամ ռինգ է դուրս եկել 1952 թվականին՝ Համամիութենական առաջնության եզրափակիչ փուլում պարտվելով մոսկվացի Ա. Երշովին։
Մարզական կարիերայի ավարտից հետո Արիստակեսյանը կատարել է մարզչական աշխատանքներ, 1948-1987 թվականներին ընդմիջումներով ղեկավարել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականը։ Նրա ամենահայտնի սաներից մեկը եղել է Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, որին մարզելու համար 1957 թվականին ստացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում[2]։
Էդուարդ Արիստակեսյանը մահացել է 1989 թվականին Երևանում[3]։ 2006 թվականից Երևանում անցկացվում է Էդուարդ Արիստակեսյանի անվան բռնցքամարտի ավանդական միջազգային հուշամրցաշար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «Аристакесян Эдуард Оганезович». Энциклопедия бокса. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Аристакесян Эдуард». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Մեկնարկեց Էդուարդ Արիստակեսյանի անվան բռնցքամարտի ավանդական միջազգային հուշամրցաշարը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|