Jump to content

Էդուարդ Դևիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Դևիդ
գերմ.՝ Eduard David
 
Կուսակցություն՝ ԳՍԴԿ
Կրթություն՝ Գիսենի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն գերմանացի
Ծննդյան օր 1863 հունիսի 11
Ծննդավայր Էդիգեր-Էլլեր
Վախճանի օր 1930 դեկտեմբերի 24 (67 տարեկանում)
Վախճանի վայր Բեռլին
Քաղաքացիություն  Գերմանիա
 
Ինքնագիր Изображение автографа

Էդուարդ Դևիդ (գերմ.՝ Eduard Heinrich Rudolph David, հունիսի 11, 1863(1863-06-11)[2][3][4], Ediger-Eller, Cochem-Zell, Ռայնլանդ Պֆալց - դեկտեմբերի 24, 1930(1930-12-24)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[1]), Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործիչ, ռևիզիոնիստ, արտաքին գործերի նախարարության պետական-քարտուղար, հետագայում՝ Վայմարյան հանրապետության ներքին գործերի նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Է․ Դևիդ, 1919

Մինչև 1894 թվականը դասավանդում էր ճեմարանում։ 1893 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ էր։ Նա առաջիններից մեկն էր, ով անթաքույց վերաքննությամբ հանդես եկավ մարքսիզմի ագրարային հարցի դեմ, մերժեց կապիտալիզմի տնտեսական օրենքների գործունեությունը հողագործության բնագավառում։ 1907 թվականի 2-րդ Ինտերնացիոնալի Շտուտգարտի կոնգրեսում (վեհաժողովում) պաշտպանել է կայսրության գաղութային քաղաքականության բանաձևը։ Վ.Ի. Լենինը քննադատության է ենթարկել նրա հայացքները։

1903 - 1918 և 1920 - 1930 թվականներին Ռայխստագում պատգամավոր էր, պառլամենտում սոցիալ - դեմոկրատական կուսակցության ֆրակցիայի ղեկավարներից մեկն էր։ 1918 թվականին դարձել էր Մաքս Բադենսկի կայսերական կառավարության արտաքին գործերի նախարարության կրտսեր պետական քարտուղար։ 1919 թվականին Վայմարյան Ազգային ժողովի առաջին նախագահն էր, 1919 թվականի փետրվարից մինչև 1920 թվականի հունիս ներքին գործերի նախարար էր։ 1922 - 1927 թվականներին Հեսսենում կենտրոնական կառավարության ներկայացուցիչն էր։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Սոցիալիզմը և գյուղատնտեսությունը» (1903, ռուսերեն թարգմանությունը 1903 և 1906 թվականներին) գլխավոր աշխատության մեջ փորձել էր հերքել Կարլ Մարքսի տեսությունը գյուղատնտեսությունում արտադրության համակենտրոնացման վերաբերյալ, ապացուցել մանր գյուղացիական տնտեսության «կայունությունը» և նրա «գերազանցումը» խոշոր գյուղացիական տնտեսության նկատմամբ, պաշտպանել էր այսպես կոչված հողի բերրիության նվազման մասին օրենքը։

  • Դևիդ Է.. Պետական իշխանության նվաճումը․ Սանկտ Պետ․, 1906։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լենին Վ․ Ի․ Երկերի ամբողջական ժողովածու, 5-րդ հրատ․, (տես․ տեղեկատու հատոր, մաս 2, էջ 432).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Давид Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.