Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Ֆրանցևիչ Նապրավնիկ , (օգոստոսի 24 , 1839 (1839-08-24 ) [ 1] [ 2] [ 3] […] , Býšť [ 4] - նոյեմբերի 23 , 1916 (1916-11-23 ) [ 1] [ 4] [ 5] կամ նոյեմբերի 10 , 1916 (1916-11-10 ) [ 2] , Պետրոգրադ , Ռուսական կայսրություն [ 6] [ 7] ), դիրիժոր , կոմպոզիտոր , երաժշտական գործիչ։ Ազգությամբ չեխ։ 1861 թվականից բնակվել է Սանկտ Պետերբուրգում , աշխատել իշխան Ն․ Ցուսուպովի նվագախմբում որպես կապելմայստեր , 1863 թվականից՝ Մարիինյան թատրոնի կապելմայստերի օգնական, 1867 թվականից՝ երկրորդ, 1869 թվականից՝ առաջին կապելմայստեր՝ կես դար ղեկավարելով ռուս, խոշորագույն օպերային թատրոնը։ Նապրավնիկը բարձր վարպետության է հասցրել թատրոնի կատարողական մակարդակը, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Սակավ նշանակալից է Նապրավնիկի կոմպոզիտորական գործունեությունը (գրել է օպերաներ , նվագախմբային երկեր, խմբերգեր, կամերային գործիքային անսամբլներ , դաշ նամուրային պիեսներ , ռոմանսներ և այլն)։ Ժամանակակից թատրոնների խաղացանկում պահպանվել է միայն «Դուբրովսկի» օպերան (ըստ Ալեքսանդր Պուշկինի , 1895 )։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
↑ 3,0 3,1 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
↑ 5,0 5,1 5,2 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
↑ 6,0 6,1 6,2 Направник Эдуард Францевич // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 7,0 7,1 7,2 Česká divadelní encyklopedie
Направник Э․ Փ․, Автобиогра фические, творческие материалы, документы, письма, вступ․ ст․ Л․ М․ Кутателадзе, Л․, 1959 ․
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182 )։