«Լեհ ժողովրդի համագործակցության» ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության հեղափոխական թևի ղեկավար։ 1842 թվականին Վարշավայում հիմնել է «Փշեգլյոն նաուկովի» (լեհ.՝ «Przeglad naukowy») ամսագիրը։ Մասնակցել է 1846 թվականի Կրակովի հեղափոխությանը։ Քննադատել է Հեգելի փիլիսոփայական համակարգի էկլեկտիզմը և դիալեկտիկայի վերացական բնույթը, գտնելով, որ դիալեկտիկան պետք է հիմնավորի գյուղացիության ազատագրման և կոմունիստական հասարակության ստեղծման գաղափարը։ Պահանջել է ստեղծել «հասարակ ժողովրդի շահերն արտահայտող փիլիսոփայություն»։ Դեմբովսկին հասարակական երևույթները բացատրել է իդեալիզմի դիրքերից, պատմության հիմնական շարժիչ ուժ է համարել մարդկային բանականությունը։ Դեմբովսկու գեղագիտությունը տոգորված է հեղափոխական ռոմանտիզմի գաղափարներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 340)։